Monday, October 7, 2013

Երաժշտության ունկնդրումը որպես մայրենիի բաղկացուցիչ

Նախագծային ուսուցումը մեծ հնարավորություն է տալիս դասավանդողին ավելի ազատ լինել դասը կազմակերպելիս: Մեզանում արդեն նորություն չէ դասի անցկացման արտադասարանային՝ դասարանից, պատերից դուրս կազմակերպումը: Դասի նմանօրինակ կազմակերպումն արդեն ենթադրում է համագործակցում այլ առարկաներ դասավանդող ուսուցչների հետ: Այդպիսի մի հաջողված փորձի մասին էլ ուզում եմ պատմել:
Դ.Դեմիրճանի  <<Ջութակ և սրինգ>> պատմվածքն էի անցնում: Կարդացինք պատմվածքը, քննարկեցինք, սովորողներին հանձնարարեցինք այդ գործիքների մասին նյութեր գտնել համացանցում, դրանց մասին ևս կարդացինք, քննարկեցին և որպես ամփոփում՝ երաժշտության ուսուցի հետ որոշեցինք դաս-ունկնդրում կազմակերպել: Ավելի բարձր դասարանի սովորողներից ջութակ և շվի նվագողներ գտանք: Երաժշտության ուսուցիչը նրանց Կոմիտասի միևնույն ստեղծագործությունը հանձնարարեց, որպեսզի ավելի հեշտ լիներ համեմատելը:
Հաջորդ օրը <<Սեբաստիա>> համերգասրահում իսկական համերգ էր: Երաժշտության ուսուցչուհին նախ բացատրեց, թե ինչպես պետք է հանդիսատեսը (այս դեպքում՝ սովորողները) իրեն պահի համերգի ժամանակ: Հնչեցին Կոմիտասի <<Շողեր ջան>> և <<Ա՜խ ինչ լավ է>> ստեղծագործությունները՝ ջութակի և սրինգի կատարմամբ: Հետո երաժշտության ուսուցչուհին դաշնամուրով նվագակցեց նրանց, իսկ հանդիսատեսը երգեց: Մի հիասքանչ անսամբլ ստացվեց: Հետո երեխաները մոտիկից ուսումնասիրեցին գործիքները, ով ինչ գիտեր այս գործիքների մասին պատմեց: Նվագողներն էլ խոսեցին գործիքի մասին և պատասխանեցին սովորողների հարցերին: Քանի որ Կոմիտասի երաժշտությունն էր հնչում, սահուն անցում կատարեցինք դեպի Կոմիտասը, երաժշտության ուսուցչուհին և հանդիսատեսը հետաքրքիր փաստեր պատմեցին Կոմիտասի մասին: Վերջում հոգևոր երգեր երգեցինք, և համերգն ավարտվեց:
Այս փոքրիկ նախագիծը դասարանում ամփոփեցինք: Սկզբում նյութեր գրեցին այդ համերգի մասին: Խոսեցին շվիի ու ջութակի արձակած հնչյունների մասին, համեմատեցինք դրանք:

Նախագիծն ավարտելիս ամփոփեցինք այն: Ասեմ, որ սովորողներին  դուր էր եկել մայրենիի նմանօրինակ դասը և ուզում էին, որ մյուս նախագծերի իրագործման ժամանկ էլ նման համերգներ կազմակերպվեն:

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...