Tuesday, December 17, 2013

Ինչպես են դիմավորում Ամանորը 

տարբեր երկրներում

Ինչպես են դիմավորում Ամանորը տարբեր երկրներում
Ինչպես գիտեք ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, և յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթներն ու սովորությունները: Եկեք ծանոթանանք որոշ երկրների ամենահետաքրքիր ամանորյա սովորություններին:
Հունաստան – Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից  մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Բուլղարիա – Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար: Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել: Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից:

Չինաստան – Չինաստանում դեռ պահպանվել է ամանորյա գիշերը Բուդդային լվանալու արարողությունը, և նոր տարվա գիշերը բոլոր տաճարներում և մոնաստիրներում հոգևորականները լվանում են Բուդդայի արձանները: Իսկ ահա մարդիկ, իրենց հասցեին լսելով շնորհավորանքներ և բարեմախթանքներ լվացվում ենկամ իրենց վրա ջուր լցնում: Այդ իսկ պատճառռով Չինաստանում ամանորյա գիշերը գրեթե բոլորը թաց հագուստներով են:

Ճապոնիա – Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս:

Հունգարիա – Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել: Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով: Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը:

Կուբա – Ազատության կղզում ամանորյա զանգերի ներքո մարդիկ պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ Այդպիսով նրանք ապահովում են ուրախ և հաջող նոր տարին: Նրանք նոր տարուց առաջ տան ողջ սպասքը լցնում են ջրով, և կեսգիշերին լուսամուտներից հավաքած ջուրը լցնում են ներքև: Այդպիսով նրանք նոր տարուն ցանկանում են ջրի նման պարզ և մաքուր ճանապարհ:

Կոլումբիա – Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով: Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է: Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում:

Շոտլանդիա – Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը: Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը: «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն: Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ:

Անգլիա – Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա: Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր: Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին:

Էկվադոր – Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ: Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը: Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ:

Իտալիա –Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն  Նոր տարում: Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է  հաջողության նշան:

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...