Tuesday, April 15, 2014

Չարլի Չապլին.կենսագրություն

Կենսագրություն

Չարլզ Չապլինը Ամերիկյան կինոյի ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր, սցենարիստ, համաշխարհային կինոարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է, ողբերգակատակերգության հիմնադիրն է կինոյում:
Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլինը (1889թ. ապրիլի 16 — 1977թ. դեկտեմբերի 25)  համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողն է:
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում:
Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդը» 1928թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:

 

15 փաստ Չարլի Չապլինի մասին
  1. Չապլինը Հիտլերից մեծ էր 4 օրով և հրաշալի կերպով նմանակել էր նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում:
  2. Չապլինն ուներ երկնագույն աչքեր:
  3. Ձախլիկ էր և ջութակն անգամ նվագում էր ձախ ձեռքով:
  4. Ընդունվել է թատրոն 14 տարեկանում, երբ դեռ կարդալ չգիտեր:
  5. 1917 թ-ին Չապլինը ամենաթանկ վարձատրվող դերասանն էր:
  6. Նրա սիրելի սպորտաձևը բոքսն էր, իսկ պարը` տանգոն:
  7. Չարլին նաև հրաշալի երգահան էր և իր ֆիլմերի երաժշտություններից շատերի հեղինակը հենց ինքն է:
  8. Նա 4 անգամ է ամուսնացել և ունեցել  11 երեխա:
  9. Չարլի Չապլինի սիրելի հումորիստը Բեննի Հիլն է եղել:
  10. Շատ է սիրել մեքենաներ, սակայն շատ վատ վարորդ է եղել:
  11. Անգամ այն ժամանակ, երբ Չապլինը միլիոնատեր էր, շարունակում էր ապրել 3 աստղանի հյուրանոցի փոքրիկ համարում:
  12.  Նրա տունը գտնվում էր Բեվերլի Հիլզում և նրա տան դուռը միշտ բաց էր հյուրերի առջև:
  13.  40 տարի շարունակ ապրելով ԱՄՆ-ում, այդպես էլ չդարձավ քաղաքացի, ավելին` 1952 թ-ից սկսած նրան արգելեցին գնալ Ամերիկա:
  14. Անհաշվելի նկարահանումների ընթացքում ընդամենը մեկ պատահար է տեղի ունեցել կապված Չապլինի հետ:
  15. Մի անգամ Չապլինը մասնակցել է հենց իր նմանակության մրցույթին և զբաղեցրել է երրորդ տեղը:

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...