Tuesday, September 2, 2014

Ուսումնական փաթեթ. առաջին կիսամյակ (սեպտեմբեր, հոկտեմբեր)

Դասագրքեր

Դասարանում ( 02. 09. 20146-1, 6-2, 6-4 դասարաններ)
ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ
Ամառվա մի օր ուղևորներըկեսօրվա շոգից սաստիկ հոգնածճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսինմոտեցան և պառկեցին նրա ստվերումհանգստանալու
Նայելով սոսու ոստերինիրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համարանօգուտ
Սոսին նրանց պատասխանեց.
— 
Ապերախտ եք դուքիմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և 
անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերումնրանք լավություն են անում
 մերձավորներինբայց շնորհակալություն չեն ստանում:


                                                Առաջադրանքներ
1.      Բացատրի'ր հետևյալ բառերը՝ ոստ, ապերախտ, հովանի, մերձավորԿարող ես օգտվել 
nayiri.com բացատրական բառարանից:
2.      Տրված բառերը բաժանի'ր բաղադրիչների.անպտուղ-անօգուտ-ապերախտ-լավություն-մերձավոր-
3.
      Ի՞նչ ստեղծագործություն է «Ուղևորներն ու սոսին».
·
       « Ուղևորներն ու սոսին» ստեղծագործությունը բանաստեղծություն (էչէ),որովհետև…………………………….:
·
       « Ուղևորներն ու սոսին» ստեղծագործությունը պատմվածք (էչէ),որովհետև……………………………………..:
·
       «Ուղևորներն ու սոսին» ստեղծագործությունը առակ (էչէ), որովհետև……………………………………………….:

Օգնություն
Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն էորտեղ այլաբանության 
միջոցով ներկայացվումծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց 
արատները։
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի 
հանդեպորն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները 
կենդանական ևբուսական աշխարհի ներկայացուցիչներ ենիրերլուսատուներ և այլն։
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի,
իրողությունների սեղմ շարադրանքն էիսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ 
մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ 
Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատիմաստություն։ Այդպիսիք են
 Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակներըորոնք մեծ 
ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ 

Լրացուցիչ աշխատանք
Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտըՆյութը կարդա՛խմբագրի՛ր (դո՛ւրս գրիր կարևոր 
հատվածներըև պատմել սովորի՛ր:
Գործնական քերականություն
1.   Ուղղագրական բառարանից  դո՛ւրս  գրիր բառերորոնք բավարարեն տրված պայմաններին:
·         տառ, 6 հնչյուն - երանգ
·         տառ, 6 հնչյուն
·         տառ, 6 հնչյուն-
·         տառ, 7 հնչյուն-
·         տառ, 10 հնչյուն-
2.  Նախադասությունները լրացրո՛ւ:Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝.......... :
Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝.......... :  
Դասարանում (03.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1.   Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված էթե քանի՛ հնչյունկա):
Օրինակ՝
եղևնի (7) - յեղեվնի:Տաթև (5), ամենաերկար (11), երևալ(7), որևէ (6), երանգավորել (12),
 ոսկոր (6),անողնաշար (9), ամենաողորմելի (14):
2.    
Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանիտառքանիհնչյուն կան:
      
Օրինակ՝
երկրպագու - 8 տառ, 9 հնչյուն:ՉնաշխարհիկսերկևիլշնորհակալեռատերևքարայրԵվրոպա:

1. Նորից կարդա՛ ստեղծագործությունը և.
·       մեղադրի՛ր սոսուն
·
       արդարացրո՛ւ սոսուն
·
       մեղադրի՛ր մարդկանց
·
       արդարացրո՛ւ մարդկանց
2.
 Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր գլխավոր իմաստ արտահայտող հատվածը:
3.
 Առանձնացրո՛ւ առակի սյուժեն և բարոյախոսական մասը:
4.  Այս առակին վերաբերող դարձվածքներ գրի՛ր:
5.
 Նոր բարոյախոսական մաս հորինի՛ր առակի համար:
6.
 Փոխի՛ր առակի վերնագիրը (ինքդ հորինի՛ր):
7. Ի՞նչ նկար կդնես այս առակի կողքին:
Լրացուցիչ աշխատանք
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռելերբ հանկարծ տեսավոր կողքով 
փախչում է եղջերունՆապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևիցիսկ նապաստակը 
աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևիցբայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ,
 որտեղ թողել էր նապաստակինՏեսնելովոր նա էլ արդեն չքացել էասացՏեղն է ինձձեռքիս
 որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
1. Ընտրի'ր այն միտքըորն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): 
Ընտրությունդ պատճառաբանի'ր:
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկընկնելով շատի ետևիցկորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչովպետք է ձգտել ավելիին հասնել:
2. Լրացրո'ւ միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրումՆա փայտահատին հարցրեցթե չի՞ տեսել արդյոք 
առյուծի հետքը կամ 
որջըՓայտահատը պատասխանեց.
Ես քեզ հենց իրենառյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
Չէինձ միայն հետքն է հարկավորոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին էորոնք ….
3.Վերնագրի՛ր ստացված առակըԸնտրածդ վերնագիրը պատճառաբանի'ր:

Գործնական   քերականություն
1. Գրի՛ր բառերորոնց  մեջ.
ար-իր հետո դրվում է դ.բ)  ր-ից հետո դրվում է թ
2.  
Գրի՛ր բառերորոնց մեջ.
ար-ից հետո գրվում է գ
բ)  ր-ից հետո գրվում է ք
3. Գրի՛ր բառերորոնց մեջ.
ար-ից հետո գրվում է բ
բ)  ր-ից հետո գրվում է փ
4. Գրի՛ր բառերորոնց մեջ.
ար-ից հետո գրվում է ձ
բ)  ր-ից հետո գրվում է ց
5.Գրի՛ր բառերորոնց մեջ.
ար-ից հետո գրվում է ջ
բ)  ր-ից հետո գրվում է չ 

Դասարանում  (04.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)

Տրված մակդիրները տեղադրիր այնպեսոր հետևյալ բանաստեղծության պատկերներն
ամբողջանանև  հանգավորումը վերականգնվի.
դեղնափրփուրանծայրթափուրդեղին
Արարատյան դաշտում        .…………
…………       ծով են դարձել դարձյալ
Այգիներ ու պարտեզ,
Եվ ծովի մեջ           ………………..
Արագիլի բույնը      ………………..
Նավակ լինի կարծես:
Կետադրե՛ք հատվածը.
Ժամանակով մի աղքատ մարդ կար որքան աշխատում էր որքան չարչարվում էր
դարձյալ միևնույն աղքատն էր մնում
Հուսահատված մի օր նա վեր կացավ թե պետք է գնամ գտնեմ աստծուն տեսնեմ
 ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ
Ճանապարհին մի գայլ պատահեց
Առաջ բարի մարդ-ախպեր ուր ես գնում հարցրեց գայլը
Գնում եմ աստծու մոտ պատասխանեց աղքատը  դարդ ունեմ ասելու Դե որ 
գնաս աստծու մոտ խնդրեց գայլը  ասա մի սոված գայլ կա գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր ուտելու բան չի գտնում ասա մինչև երբ պետք 
է սոված մնա որ ստեղծել ես ինչու չես կերակուր հասցնում
Լավ ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ պատահեց
մի սիրուն աղջկա
Ուր ես գնումախպեր  հարցրեց աղջիկը
Գնում եմ աստծու մոտ
Երբ որ աստծուն տեսնես  աղաչեց սիրուն աղջիկը  ասա այսպիսի մի աղջիկ կա
ջահել առողջ հարուստ բայց չի կարողանում ուրախանալ բախտավոր զգալ իրան 
ինչ պիտի լինի նրա ճարը
Լրացուցիչ աշխատանք
 Մխիթար Գոշի <<Առակներից>> 5-7 ստեղծագործություն կարդա՛ և պատմել սովորի՛ր:
 Յուրաքանչյուր առակի համար 5-7 հարց-առաջադրանք հորինի՛ր և գրի՛ր:
Գործնական   քերականություն
1. Մի բառով qրի՛ր:
աՈ՞վ է այն մարդըորը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
բԻ՞նչն է  այն առարկանոր ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորիցՎերից վար 
կախվելով՝ ծածկումփակում է որևէ բանԴա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատըոր երկու թև ունի բարալիկ կնճիթորով սնվում է:  Իսկ սնվում է արյունով:  
դՈ՞վ է այն արհեստավորըորն զբաղվում է երեսը սափրելումազերը խուզելու,
կտրելու,հարդարելու գործով:   
եԻ՞նչն է այն պղնձյա առարկանորի մեջ մետաղյա լեզվակ է կախվածԲարակ կամ հաստ
պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
2. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՝ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելուԳնացինք, գնացինք շատ թե 
քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանքսարերն անցանքծովերն անցանք,
անապատն անցանքմեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեցՈր մտանք
զարմանքից բերաններս բաց մնացՔաղա՛ք, դու քաղա'քոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցվածԾառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին:
Կենդանիներն ինչպիսի՞ն էինԻնչպիսի՞ քաղաք էրԻնչի՞ց էր քաղաքն այդպիսին
 դարձել:Մարդիկ ի՞նչ տեսք ունեինԻնչպիսի՞ն էինԻնչո՞վ էին զբաղվում
Ձեզ ինչպե՚՞սընդունեցինԻ՞նչ արեցիք այդտեղ:
3.Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերըգտի՛ր և զույգ-զույգ գրի'ր:
Միշտանարատոչնչացնելարատավորբացահայտթույլվերջինհամաձայնել,
հանգստանալգտնելերբեքհավաքելաջարթուն,քնածհրաժարվելառաջին,
 գաղտնի,ամուրաշխատել,  կորցնելստեղծելվատնելմերժելձախ:
Դասարանում  (05.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ընկուզենին 
Մի մեծցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը:
 Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշովիսկ
 ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ  այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին ևփարթամորեն
 ճյուղավորվելովսկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
Որտե՞ղ է գրվածոր ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,-դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղԹող 
ճյուղերս դուրս ելնենորպեսզի շրջապատս իմանաթե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատըորպեսզի իր ողջ 
գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
Եվ երբ ժամանակը հասավու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներովամեն 
անցնող-դարձող  սկսեց պոկել դրանքՈւմ ձեռքը չէր հասնումքար ու փայտ չէր 
թողնումոր գործի չդներՇատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներիցայլև տերևներից:
Ճիպտանմանչոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերըմինչ այգու փարթամ 
կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորըտանձն ու դեղձը:
Առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր այն բառերըորոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.
աընկուզենու նկատմամբ
բպտղատու մյուս ծառերի նկատմամբ
2. Ընկուզենուն
• մեղադրի՛ր.
• արդարացրո՛ւ.
• բնութագրի՛ր:
3. Լրացրո՛ւ թերի միտքը.
Առակն այն մարդկանց մասին էորոնք …..
4. Գրիր ասացվածքներորոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:
5. Այլ վերնագիր գրի՛ր առակի համար:
Լրացուցիչ աշխատանք
Աշխարհի առաջին առակագիրը` Եզոպոսը
1.Կարդա'լ ստեղծագործությունը, պատմե'լ սովորել:
2. Ըստ այս հատվածի.
  • բնութագրե'ք Եզոպոսին
  • նկարագրե'ք Եզոպոսին
3. Գրե'ք դարձվածքներ, որոնք բնորոշ են այս հատվածին:


Գրավոր պատմի'ր այս տարվա ամռան մասին այնպեսոր պատումդ լինի.
·         համով-հոտով
·         հումորով
·         անսպասելի
Պատումդ տեղադրի'ր քո բլոգում:
Դասարանում  (08.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.
լաւ - լավ
կոյր - կույր

Բառարան
աչօք - աչքով
մտօք - մտքով

Հարցեր և առաջադրանքներ
1.      Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
2.      Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
3.      Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
4.      Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
5.      Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
Լրացուցիչ աշխատանք       Դուքանշուշտտեսած կլինեք խոշորացույց՝ կլորկորնթարդորի միջով բոլոր 
իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևումԵթե նայես 
պատահական ջրափոսից վերցրած կաթիլինկտեսնես հազարավոր զարմանալի
գազանիկներորոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվումթեև կան ու այնտեղ են
իհարկեՆայում ես մի այդպիսի կաթիլիու քո դիմացոչ ավելոչ պակասմի ամբողջ 
ափսե էակներ են վխտումզեռումթռչկոտումկծում միմյանց առջևի կամ ետևի
թաթիկըմերթ այս հանգույցըմերթ այն վերջույթը ևհանդերձ այդուուրախանում և 
զվարճանում յուրովի:
Լինում էչի լինում մի ծերուկ է լինումորին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող,- ինչ որ է՝
այդ էր անունը:  Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝դրանցից դուրս կորզելով այն 
ամենըինչ հնարավոր էԻսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով,
 դիմում էր կախարդության:
Նաուրեմնմի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի 
կաթիլԱստված իմ Աստվածո~նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում:
Հազարավո~րհազարավո~րու բոլորն էլ ոստոստում էինվազվզումկծոտումխփշտում 
ու խժռում մեկմեկու:
Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ 
հանդարտեցնելկարգ ու կանոն մտցնել դրանց մեջորպեսզի յուրաքանչյուրն իմանա իր
տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեցբայց ոչ մի հնար չգտավՍտիպված էր կախարդության դիմել:
Արի կլինիդրանց ներկեմորպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց
կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկբայց դա գինի չէրայլ վհուկի արյունև այն էլամենաառաջնակարգԲոլոր 
տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առանև ջրի կաթիլն այժմ կարելի  
էր   մի ամբողջ քաղաքի տեղ դնելուր զեռում են տկլոր վայրենիներ:
Ի՞նչ բանի եսդա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդորն անուն չուներ և հենց 
դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
Կարո՞ղ եսկռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ էքեզ կնվիրեմ
Բայց գլխի ընկնելը հեշտ չէմանավանդ որ չգիտեսինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակունԱ¯յ քեզ բաննրա աչքի առաջ մի 
ամբողջ քաղաք էր փռվածվխտացող մարդկանցով լեցունբայց բոլորն էլ տկլոր էին 
դեսուդեն վազ տալիսԽելքից դուրս բան էրսարսափզարհուրանքԲայց 
ամենազարհուրելին այն էրոր նրանք անխղճաբար հրմշտումբոթումճանկռոտում
խածնում ու պատառ-պատառ էին անում իրարՈվ ցածում էրանպատճառ փորձում էր վեր մագլցելով 
վերևում էրցած էր ընկնում:
Մի տե~սմի տե~սհրեն էն մեկի ոտքն իմինից երկար էթող կորչիթող վերանաԲա սա~. ականջի հետևի ելունդին նայեքմանր ու ցավոտՈւրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճինպատառոտում ու խժռում այն բանի համարոր մանրիկ ուռուցք ուներՏեսնենինչ-որ մեկն իր համար նստել է զգաստկարմիր օրիորդի պեսոչ մեկին չի դիպչումմիայն թե իրեն չդիպչենէդ էր պակասվրա էին պրծնումքաշքշումոտնատակ տալիսմինչև որ հետքն անգամ չմնա:
Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
-  Իսկ քո կարծիքով ի՞նչ է դաԿարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
Էստեղ գուշակելու բան էլ չկաՊարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաքախար դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Առաջադրանքներ
1.     Բացատրի'ր հետևյալ բառերը.
կորնթարդվխտալվարգելզեռալելունդ:
(Կարող ես օգտվել բացատրական բառարանից:)
2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
• «Ջրի կաթիլը» ստեղծագործությունը հեքիաթ (էչէ), որովհետև ….
• Պատմվածք (էչէ), որովհետև ….
• Առակ (էչէ), որովհետև ….
3. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:
• Մարդիկ իրար նախանձում ենչեն հանդուրժում մյուսի առավելությունը:
• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանցորոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
4. Լրացրո'ւ տրված մտքերը.
• «Ջրի կաթիլը» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքըհետևյալն է` ….
• «Ջրի կաթիլը» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ …. (համաձայն եմհամաձայն չեմ), որովհետև կարծում եմոր ….
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված «Ջրի կաթիլը»: Պատասխանդ պատճառաբանի'րԻնքդ վերնագրի'ր ստեղծագործությունը:
6. Կազմի'ր հետևյալ բառերի հոգնակիի ձևերը:
Մարդգլուխտիկինմուկսանրհարսնախամարդգնդակ:
Դասարանում  (09.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ
       ԱՐԾԻՎՆ ՈՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
 - Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
 - Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է. 
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:


- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

1. Գրի՛ր հոմանիշները.
մեկընդմիշտ-
հավատարիմ-
բղավել-
հայթայթել-
պատառ-
2. Ընդարձակ փոխադրի՛ր առակը (10-12 նախադասությամբ):
3. Մայր արծվին.
ա. մեղադրի՛ր
բ. արդարացրո՛ւ
գ. բնութագրի՛ր
4. Ապացուցի՛ր, որ ստեղծագործությունը առակ է:
5. Փոխի՛ր առակի վերջաբանը:
6. Շարունակի'ր առակը:

Լրացուցիչ աշխատանք
1.Տեղեկություններ հավաքի՛ր, Լեոնարդո դա Վինչիի մասին և պատմե՛լ սովորիր դրանք:
2.<<Հայոց լեզու-6>>-ից  կատարում եք առ. 17, 18, 19:

Դասարանում  (10.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1.Կարդացեք բանաստեղծությունը:
Ավելի վատ
Ժակ Պրևեր
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:
  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է: /Օգտվի'ր օգնություն բաժնից/: Պատասխանդ հիմնավորի՚ր:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Օգնություն
Ռիթմ — Ռիթմը   հավասար միավորների կանոնավոր կրկնությունն է:
Ռիթմիկ բնույթ ունի սրտի աշխատանքը, բոլոր մեխանիզմները կատարում են
ռիթմիկ աշխատանք, ռիթմիկ է մարդու նորմալ քայլվածքը կամ վազքը: Այս
բոլոր դեպքերում հավասար ժամանակամիջոցում պարբերաբար կրկնվում են
որոշ միանման շարժումներ: Ռիթմը կարևոր դեր է խաղում չափածո
ստեղծագործության մեջ: Դրանով է նա հիմնականում տարբերվում արձակ ստեղծագործությունից:
Վանկական ոտանավոր — Բանաստեղծության մեջ ռիթմը գոյանում է
նախևառաջ տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ, և
ռիթմի վճռական պայմանը վանկերի հավասար քանակն է:
Հանգ — Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ
ավելի տողեր ունեն նման՝ համահնչուն վերջավորություն:
Օրինակ՝        Հովի շունչ կար ու հովի թև,
Ու լուսին կար խոշոր,
Եկել էր նա՝ հագին թեթև
Հագին բարակ մի շոր:
( թև — թեթև,  խոշոր — շոր)
 Անհանգ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է, որը չունի
տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր: Ժամանակակից անհանգ
չափածոն ստացել է նաև սպիտակ բանաստեղծություն պայմանական անունը:

Լրացուցիչ աշխատանք
1. Այս բանաստեղծության տողերը 10 վանկանի են: Հարցական բառերի
փոխարեն գրի'ր այնպիսի բառեր, որ վանկերի քանակը պահպանվի,
վերականգնվի բանաստեղծության պատկերավորությունը և հանգավորումը:
Լեռներն արևի ոգին շնչելով,
Թոթափում են լուռ մուժն իրենց հագի,
Քարանձավները մամռոտ դնչերով
Կապույտն են խմում արևածագի:
Արցունք է կաթում ինչե՞րն ի վար,
Մարջան է կաթում ու կաթում ի՞նչ,
Ինչե՞րը օդում խառնվել իրար,
Չեն կարողանում ինչերի՞ն թառել:
Վայրի մի ծաղիկ ինչի՞ց նոր ելած,
Նայում է իր շուրջն ու լուռ ի՞նչ անում,
Մուժի ծվեն է, ծիծաղ է ու ի՞նչ,
Իսկ ինքը, ինքը չունի դեռ ի՞նչ:
2. Գտի'ր ավելորդ բառերը և վերականգնիր քառատողերի ռիթմը:
ա) Ի՞նչ ես գազազում, իմ սև, վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես:

բ) Եղել է, թե չէ, ո՞վ գիտի հաստատ,
Եվ ի՞նչն է հաստատ այս մեծ աշխարհի վրա,
Աշխարհում հաստատ մի բան կա միայն,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:

3.Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես` դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը` մեծահարուստ:
Առաջադրանքներ
Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում` ձա՞յնը, գո՞ւյնը,
շարժո՞ւմը, թե՞ այլ բան: Պատասխանդ հաստատի'ր օրինակներով:
  1. Ո՞րն է, քո կարծիքով, բանաստեղծության`
  • ամենահաջողված պատկերը,
  • համեմատաբար թույլ պատկերը:
Պատասխանդ պատճառաբանիր:
  1. Քեզ համոզո՞ւմ է բանաստեղծության դեղին ծուխ պատկերը: 
  2. Ինչո՞ւ (պատասխանդ պատճառաբանիր):
Բանաստեղծությունը վերնագրի'ր: Վերնագրի ընտրությունը պատճառաբանի'ր:                                     

Դասարանում  (11.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)                                                          Վերնագրերից մեկն ընտրի՚ր և, հնարավորին չափ ընդարձակ, պատմի՚ր այյդ մասին:
<<Մի դեպք պատմեմ իմ մանկությունից>>                         
<<Ես այս մասին շատ եմ մտածել>>
<<Մի դպրոցական արկած>>

Լրացուցիչ աշխատանք

Ավ. Իսահակյան
                                                     Երգի հրապույրը                     
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա~տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
- Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
- Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
- Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Հարցեր և առաջադրանքներ
1. Ընտրի'ր փակագծում տրված բառերից մեկը և լրացրո՚ւ թերի մտքերը.
ա) «Երգի հրապույրը» ստեղծագործությունը հեքիաթ … (է, չէ), որովհետև …
բ)  Պատմվածք … (է, չէ), որովհետև ….
գ)  Առակ … (է, չէ), որովհետև ….

Օգնություն
Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:
Առակը  սովորաբար բաղկացած է լինում 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից: Առակի հերոս կարող են լինել և մարդը, և կենդանին, և իրը, և բնության երևույթը:
Հեքիաթում  մարդիկ և դեպքերը պատկերվում են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում գծերով:
Հեքիաթներն առանձնանում են սեղմ, դիպուկ բնութագրումներով, երբեմն էլ ֆանտաստիկ ու գերբնական պատկերներով: Նրանք ունեն հատուկ սկիզբ ու վերջաբան:
2. Ցո՚ւյց տուր ստեղծագործության մեջ եղած հակադրությունները, որտեղ մի երևույթին, պատկերին հակադրվում է մյուսը:
3. Փորձի՚ր բացատրել   քար սիրտ – սեր — երգ  կապը ստեղծագործության մեջ: Ինչո՞վ են նրանք համադրվում կամ հակադրվում իրար:
4. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
5. Ինչպե՞ս է կապվում    ձկանը փրկելու տեսարանը    ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ:
6. Ո՞րն է  ձկանը փրկելու տեսարանի   անհրաժեշտությունը:
7. Դո'ւրս գրիր համեմատությունները և բացատրի՚ր:
Օգնություն
Համեմատությունը պատկերավորման այն միջոցն է, որ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ, այն առավել պատկերավոր դարձնելու համար։ Օրինակ` Ամպերը հոգնած ուղտերի նման նոր են բարձրանում լեռան գլխից։

Դասարանում  (12.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
1.Շարունակի՛ր պատմությունը. ի՞նչ պատասխանեց Էդիսոնը:
Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչու են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
-Նման հանճարը չէ ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
-Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
-Կատակու՞մ ես:
-Ոչ…
2. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր 
հոմանիշ բառերով:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:
Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ երեխա է, բայց ինչեր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
3. Ավելորդ  բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:
Էլի  դարձյալ  այդ  մասին  ես խոսում:
Ամբողջ  ճանապարհը  ոտքով քայլեցիր:
Դու արդեն  հետ ես վերադարձել:
Կարմիր  գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
Կրկին անգամ ասում եմ  քեզ:
Նախ առաջին  հերթին այս գործը պիտի լինի:
Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
Կարելի՞  է մի հատ  զանգել:
Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանան:
4.Տրված բառերն  ըստ հոմանիշության բաժանի՛ր  հինգ  խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ,
դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անխախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր,
վաղեմի, անհաստատուն, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
5Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների և յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր 
բառի տեսակը ըստ կազմության (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
Օրինակ՝ մրգառատ- միրգ + առատ, բարդ
վարչական, աղավնյակ, հրավեր,հրավիրատոմս, ունկնդիր, առվակ, ալրաղաց,
լեզու,լեզվանի,  ընձուղտ
6. Կազմի'ր նոր բառեր հետևյալ արմատներովՙ երգ, հարթ,արդար, որդի, եղբայր,
մարդ:
Լրացուցիչ աշխատանք
1.Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:                                                                                                           Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  ______  թվին Տարոն գավառի  ____________________ գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես _____________________________________________ : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ ______________________________ երաշխավորությամբ  և _________________________ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, _________________ քաղաքներում: _____ թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն _________________________ է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝_____________________________________________________________________:
2. Տեքստից դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ (բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր) բառեր:
պարզ-
բաղադրյալ-

3.Տրված բառերը արտահայտի՛ր այլ բառերով կամ արտահայտություններով:
ծնվել-
ստեղծել-
հաստատվել-
շրջել-
աշակերտ-
4. Տողերի դիմաց գրի՛ր հեղինակին:«Ճառ մարդկային քթի մասին»_______________________________________________
«Անտառում»_________________________________________________________
«Ով է ապրում»__________________________________________________________
«Երկու սև ամպ»__________________________________________________________
5.Շարունակի՛ր ասացվածքները:
Աղվեսի վկան ____________________________
Ամռանը պառկես հովեր,________________________________________
Աջով տուր, ________________________________________________
Ունքը շինելու տեղ՝________________________________________________
Մարդու քաշածը_____________________________________________________
6.Ընտրի՛ր ասացվածքներից մեկը և դրա հիման վրա պատմություն հորինի՛ր:



Դասարանում  (15.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.
լաւ - լավ
զթագաւոր - ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան
Քան զթագաւոր - քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ
Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. 
այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ - աղքատ, բայց իմաստուն 
մանուկ:
Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ - զույգ դո՛ւրս գրիր:
Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան - ին հաջորդող բառի վրա: 
Դասարանում  (16.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
1.  Նախադասությունը լրացրու՝ ընտրելով ճիշտ շարունակությունը
Բառերն ըստ կազմության լինում են
ա) պարզ և բազմահնչյուն    բ) պարզ և բազմավանկ    գ) պարզ և բաղադրյալ
2. Ընտրի՛ր ճիշտ պնդումը
ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են:
բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող
 բառեր են:
գ)Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:
3. Տրված բառախմբում առանձնացրո՛ւ հոմանիշների չորս զույգ
համարձակվել, հարձակվել, նահանջել, ելնել, հաշտվել, կառուցել, խիզախել,
կերտել, նկարել, հասկանալ, բարձրանալ, ըմբռնել
4. Ընտրի՛ր «փրկել» բառի հականիշը
կործանել, ազատել, աշխատեցնել, հեռացնել
5. Տրված նույնանուն (համանունբառերով նախադասություններ կազմի՛ր
այր-այր, հարկ-հարկ
6.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր
աչքից ընկնել, ականջին օղ անել
7. Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է 
«սարսափազդու» բաղադրյալբառի իմաստը
ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել
8. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր 
բառակապակցություններով
տուֆակերտ, մարդանման, անընդհատ, խնձորենի
9. Տեքստը համառոտ (ամենաշատը 5 նախադասությամբփոխադրի՛ր
Մի մարդ իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու
 ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
Աj քեզ սուտ,- բորբոքվում է տանտերը,- դե արի գնանք գետափ, տեսնեմ՝ո՞նց
ես ինձ ծարավ հետ բերելու:
Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել
գետից:
Վայ,-տրտնջում է հյուրը,- չեղավ; Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի:
Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
Գնանք,- ինքնավստահ ասում է տանտերը:
Հասնում են գյուղ: Տանտերն հարցնում է, թե ում տանեն իրենց հետ:
-Էլ ո՞ւր գնանք,- ծիծաղում է հյուրը,- ես գրազը տարա: Այ խելոք, ես քեզ գետի
ափից ծարավ բերել եմ արդեն:
Դասարանում  (17.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
1. Տրված բառերն ըստ հոմանիշության  (իմաստների  մոտիկության) հինգ 
խմբի բաժանի´ր /անծանոթ բառերը նայիր բացատրական բառարանում/:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, խատուտիկ, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, երփնախայտ, աժդահա,  չալպտուրիկ, հուռթի, խայտաճամուկ, մեծանուն, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի, բծավոր:
2. Ընդգծված բառերը բառակապակցություններով փոխարինի´ր
 (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի´ր):
Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց  երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում  զբաղվում է օձաթույն հավաքելով, այն  եզակի ցուցանմուշը ձեոք է բերելտասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ Էր:
Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում, ընդ որում, երկու գլուխները որսում Էին միաժամա­նակ: Բայց  դիտողները վկայում Էին, որ այդ
միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:
3.Շարադրել մտքերը ,,Իմ մոլորակը,, թեմայով /տեղադրել բլոգում/:

Դասարանում  (18.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 

Կարդացե՚ք առակները, խառնե՚ք դրանք և նոր առակ հորինե՚ք:

Ժլատը
   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեցձուլածո ոսկի առավ
թաղեց պատի տակԱմեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին
Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավոր սա ամեն օր գալիս-գնում էգլխի ընկավթե ինչն ինչոց է ու ոսկին գողացավԵրբ ժլատը եկավ
տեսավ դատարկ տեղըվայ-
վույ դրեց ու սկսեց մազերը փետելՄի մարդ տեսավ նրա հուսահատությունը
եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրումոսկու տեղը մի քար դիր և պատկերացրուոր ոսկի էմեկ է
դու նրանից չէիր օգտվում»:
    
Առակս ցուցանեերբ որ ունեցվածքը չի օգտագործվումբանի պետք չէ:

Ձկնորսն ու ձկնիկը
  
 Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեցՁկնիկը խնդրեցոր առայժմ բաց թողնի իրեն,
 ախր ինքը շատ փոքր էթող մեծանաձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա
Բայց ձկնորսն ասաց.
<<Հիմա՞ր եմինչ էոր ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով>>:
   Առակս ցուցանեոր ավելի լավ է փոքր կանխիկըքան մեծ ապառիկը:

Աղվեսն ու խաղողը

  Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազըկախ ընկած ողկույզներով և ուզեց 
դունչը հասցնել խաղողինբայց չկարողացավԵվհեռանալովինքն իրեն ասաց. <<Դեռ խակ է>>: Այդպես էլ որոշ մարդիկերբ հաջողության չեն հասնում
քանի որ ուժ ու կարողություն չունենմեղքը գցում են պայմանների վրա:

Լրացուցիչ աշխատանք

1. Ապացուցե՚ք, որ ձեր հորինած ստեղծագործությունը առակ է:
2. Ո՞րն է ձեր հորինած առակի գլխավոր իմաստը:

Գործնական քերականություն
1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
2. Ա և Բ խմբի բառերի իմաստների  տարբերությունը բացատրի՛ր:
Ա                Բ
պար —     պարել
երգ —      երգել
կանչ —    կանչել
հարց —    հարցնել
3. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Դասարանում  (19.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
Արջի ծառայություն
Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկցեց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց  արագ պոկել տախտակը:
— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու:
— Ես քեզ բարություն եմ սովորեցրել,  ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև  հնարավորություն չտվեցիր սովորել  համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:
ԱղբյուրՄիհրդատ Ռոստոմի Մադաթյան
Հարցեր և  առաջադրանքներ
1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում արջի ծառայություն:
2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը:
3. Ի՚նքդ վերնագրիր առակը:
4. Վերջին նախադասության մեջ «բարի» բառը գրված է չակերտների մեջ: Ինչո՞ւ:
5. Ի՞նչ նկար կընտրեիր այս առակի համար: Մտածի'ր առակի ասելիքի մասին:
Լրացուցիչ աշխատանք

1. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղճանապարհ, պղտոր գետ:
2.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
3.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

4.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:
Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

Դասարանում  (22.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
***
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.
զիմաստութիւն - զիմաստություն
զխրատ - ըզխրատ
զբանս - ըզբանըս
հանճարոյ - հանճարո

Բառարան
զիմաստութիւն - իմաստությունը
 զխրատ - խրատը
բան - խոսք
զբանս - խոսքերը

Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը գրավոր փոխադրիր:


***
Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս - ըզմարգարիտս

Բառարան
մի՛ տայք - մի՛ տաք
շանց - շներին
մի՛ արկանեք - մի՛ գցեք
զմարգարիտս ձեր - ձեր մարգարիտները
առաջի խոզաց - խոզերի առաջ

Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն                                Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ                                       ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ                                                 հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր                                        ձեր մարգարիտները
առաջի խոզաց                                            խոզերի առաջ


***
Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.
իւրաքանչիւր - յուրաքանչյուր
ի պտղոյ - ի պտղո
 իւրմէ - յուրմե

Բառարան
ի պտղոյ իւրմէ - իր պտղից
ճանաչի - ճանաչվում է

Առաջադրանքներ
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

 Դասարանում  (23.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Սպասում
Ըստ Մուշեղ Գալշոյանի
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Լրացուցիչ աշխատանք

Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվելnayiri.com էլեկտրոնային բառարանից:
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:

Դասարանում  (24.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
<<Սպասում>> ստեղծագործության քննարկում, բանավոր խոսքի մշակում
ՙՙՙՙՙՙ՚՚ՙ
Լրացուցիչ աշխատանք
1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
2. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
3.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:

<<Մարդկային կատակերգություն>>.նախաբան, գլուխ առաջին ( պատմել եք սովորում, գրավոր կատարում եք առաջին գլխի բոլոր առաջադրանքները)

Դասարանում  (25.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
2.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
3.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր լավ, արտահայտիչ կարդալ, չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել: 

Լրացուցիչ աշխատանք
<<Մարդկային կատակերգություն>>.նախաբան, գլուխ առաջին, գլուխ երկրորդ ( պատմել եք սովորում, գրավոր կատարում եք առաջին գլխի բոլոր առաջադրանքները:

Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, անգի՚ր սովորիր, տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՚ր: Տեսանյութը կամ ռադիոնյութը բլոգումդ տեղադրի՚ր:  

Դասարանում  (26.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Դասարանում
Գործնական քերականություն

1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
 Ո՞վ ի՞նչ արեց:
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:

2.Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:
Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
3.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:
Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, սև. ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
4.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):
Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:
 5.Ինչպիսի՞  հարցին պատասխանող բառերը տեքստից հանի՛ր:
Համեմատիր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:
Լրացուցիչ աշխատանք
<<Մարդկային կատակերգություն>>.գլուխ երրորդ, գլուխ չորրորդ ( պատմել եք սովորում, գրավոր կատարում եք երրորդ և չորրորդ գլուխների բոլոր առաջադրանքները):

Դասարանում  (29.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)

***
Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան
ամենայն - ամեն, ամեն մի
ոչ առնիցէ - չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի - հատվում է, կտրվում է
ի հուր - հուրը, հրի մեջ
արկանի - գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:
Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:
Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.
Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)


Դասարանում  (30.09.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք Վ. Տերյան, Եղ. Չարենց
<<Մարդկային  կատակերգություն>> քննարկում. բանավոր խոսքի մշակում

Դասարանում  (01.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:
Մեզ ամեն տարի այցելում են:
2. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, դանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:
<<Հայոց լեզու-6>> ից գրավոր կատարում եք առաջադրանքներ 29, 30, 31:
Լրացուցիչ աշխատանք
<<Մարդկային կատակերգություն>>.գլուխ հինգերորդ, գլուխ վեցերորդ ( պատմել եք սովորում, գրավոր կատարում եք հինգերորդ և վեցերորդ գլուխների բոլոր առաջադրանքները):

Դասարանում  (02.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ուսուցչի օր-նախագիծ
Հոկտեմբերի 5-ուսուցիչների օր
Ուսուցչի օրվան ընդառաջ-բնութագրում ենք սիրելի ուսուցիչներին-առցանց քննարկում
Լրացուցիչ աշխատանք
Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Դասարանում  (03.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդա՚ այս առակը և կատարի՚ր առաջադրանքները:
                                                    Հոգևոր զարգացման խարույկ
Մի անգամ,  երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:
-Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա,  ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ,  երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում:  Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:
-Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի`  փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:
-Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ,  քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ  վառել, այդ ժամ աշխարհը  խավարի մեջ կընկղմվի:
 Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի
  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
  • Տեքստից գտիր բառեր, որոնց առջևի մասնիկը նշանակում է ժխտում (այսինքն՝ չկա): Քանի՞ մասնիկ գտար. յուրաքանչյուրով գրիր հինգ բառ
  • Ի՞նչ է հոգևոր ուղին և ինչպե՞ս ես այն անցնում դու

Լրացուցիչ աշխատանք
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Ֆիլմի դիտում- «Մատիլդա»
Առաջադրանքներ
  1. Ֆիլմի սյուժեն բաժանի՛ր հինգ մասի՝ վերնագրելով դրանք:
  2. Գրավոր պատմի՛ր Մատիլդայի արտասովոր ունակությունների մասին:
  3. Ինչպե՞ս էին վերաբերում ծնողները Մատիլդային և նրա արտասովոր ունակություններին:
  4. Ո՞րն էր ֆիլմի ամենազվարճալի հատվածը ( վերաբերմունք արտահայտելով՝ 7-8 նախադասությամբ գրավոր պատմի՛ր):
  5. Համեմատի՛ր.
  • Մատիլդային ընտանիքի մյուս անդամների հետ
  • Միս Տրանչեբելին քո դպրոցի տնօրենի հետ
  • Միսիս Հաննիին քո ուսուցիչներից մեկի հետ:
  Փոխի՛ր ֆիլմի վերջաբանը (նոր ավարտ հորինի՛ր):
Դասարանում  (06.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Սուրբ թարգմանչաց տոնին ընդառաջ

***
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.
սեաւն — սյավն
հանեալ — հանյալ
ձգեալ — ձգյալ
զարծուի — արծվի
ցաւեցոյց — ցավեցույց
զմեջք — ըզմեջք
իւր — յուր
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան
արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան
ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)
հանեալ — հանելով, հանած, հանել(է)
ձգեալ — գցել
զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ
ընկեց — գցեց
ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը
զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը
հասուցանելով — հասցնելով
ի բանակն իւր — իր բանակը

Լրացուցիչ աշխատանք
Անգիր եք սովորում հետևյալը.
***
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:|

Կրկնում եք «Ծնունդ Վահագնին»
***
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն

Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործում ենք (գրե՛լ 12-15  նախադասությամբ):
«Արդեն աշուն է»
«Աշունը իմ հոգում»
Դասարանում  (07.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ֆիլմի քննարկում:
Ֆիլմի վերլուծություն:
Լրացուցիչ աշխատանք
Ֆիլմի վերլուծությունը դնում եք բլոգում, հղումն ինձ եք ուղարկում:

Դասարանում  (08.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
 Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:
Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,
— Զզվելի´ սեղան:
Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.
— Զզվելի´ տղա:
Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:
Հետևություն՝
1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:
3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:
5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:
6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
7.    Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:
Լրացուցիչ աշխատանք
Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
Դասարանում  (09.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1. Փակագծում տրված գոյականները գրիր.,եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար.:):
(Տղա) համարձակ աոաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:
2. Հարցերին պատասախանիր և պատասխաններն գրիր. տեքստի ընդարձակ փոխադրություն ստացիր:
Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:
Հարցեր
Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:
3. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Դասարանում  (10.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն

1. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:
Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:
Բարեկամ — բարին կամեցող:
Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:
Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:
բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :
գ) ուղեկից. ուղևոր:

2. Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:
Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն. բարձրագույն. ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

3. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:
Հիվանդ. ծաղիկ. հայ. օձ, նիստ, այբուբեն. դաս.  հյուր. բառ, զորք. ճաշ, ռուս. գործ.  վարդ, կույս. հույն, հնդիկ, թուփ, կաղնի, ավազ:

4. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:
Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

5. Նախադասություններն ավարտի´ր:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ
Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ
Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի … Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև…
Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ
Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…

Լրացուցիչ աշխատանք

Կատարիր հարցերն ու առաջադրանքները.
Աշուն
Վահան Տերյան
Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…
  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բացատրիր անչար ավաղներով, ամենօրոր օրորներով արտահայտությունները:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում՝ գո՞ւյնը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Նկարագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը…/
  6. Փորձիր գեղարվեստական պատկերներով նկարագրել այս աշունը:
Բանաստեղծությունն անգիր սովորիր :

Դասարանում  (13.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
***
Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.
պիտոյ - պիտո

Բառարան
ոչ է պիտոյ - պետք չէ
կարողաց - ուժ ունեցողներին, առողջներին


Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ - ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):
Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:
Աշխարհաբար գրիր նախադասությունը:
Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:


 Դասարանում  (14.10.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Բանավոր խոսքի զարգացում. բանաստեղծության քննարկում:


Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն

4 comments:

  1. ընկեր Արևիկ իսկ կլինի Ամանորյա համեղ տնակի բաղադրատոմսը գրեմ

    ReplyDelete
  2. Կարինե ջան, ինձ հետաքրքրեց խնդրում եմ գրիր;

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Կարոտը ամենաչցանկալի զգացմունքներից մեկն է:
    Ավիրում, քանդում է ներսդ,
    Չգիտես, թե ինչպես պայքարել իր դեմ:

    ReplyDelete

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...