Saturday, November 28, 2015

Կարդում ենք արևմտահայերեն. ստեղծագործություններ


Կարդալ Համաստեղի «Նապաստակի մը օրագիրը» պատմվածքի առաջին մասը:

  1. Պատմվածքը կարդալ հատվածաբար և փոխադրել արևելահայերեն:
  2. Բացատրական բառարանից նայել անծեղ բառի բացատրությունը:
  3. Քննարկել պատմվածքում ներկայացված պատկերները.

  • Խոտերուն, ծառերուն փաթթված կաղամբի գույնով մատղաշ արև մը կար
  • Սիրտս դող կելլե, երբ անոնց ստվերները հանկարծ քովես կանցնին, երբ ծառերեն պտուղներ թըփ վար կձգեն
  • Որքան կսիրեի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել…
Լրացուցիչ աշխատանք.
Ինքներդ կազմեք ձեր մեկ-երկու օրվա օրագիրը՝ ուշադրություն դարձնելով.

  • օրվա հիշարժան պահերին
  • ամեն օրվա յուրահատուկ լինելուն
  • գրելաոճին
  • հումորին և երևակայությանը

Առաջադրանքներ
Կարդալ, պատմել սովորել։
Գրավոր կատարել առ. 1, 2, 5 (էջ 43)

Միսաք Մեծարենց
Վայրկյան
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ’անցնի,
Ու կփոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
Ու կփոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կվազե
Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՜վ պերճությունը գնացքին իր հպարտ.
Ճամփուն վրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ…
Հարցեր և առաջադրանքներ
  1. Գտի՛ր հերոսուհուն նկարագրող պատկերները:
  2. Գտի՛ր հերոսի զգացումը նկարագրող բոլոր պատկերները:
  3. Բացատրի՛ր պատկերը՝
    Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ.
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ…
  1. Բանաստեղծության մեջ ի՞նչն է իշխում՝ պատկե՞րը, խո՞հը, զգացո՞ւմը, թե՝ մի այլ բան: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Մատթեոս Զարիֆյան. Ան չէ
Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…
Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…
Հարցեր և առաջադրանքներ 
  1. Ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված:
  2. Ո՞վ է քնարական հերոսը: Բնութագրի՛ր նրան:
3. Արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը՝ խոսելով հերոսի և նրա տրամադրության մասին:

Կարդալ Զահրատի բանաստեղծությունը: 
Բոլորս ալ
Քանի որ բոլորս ալ նոյն
նաւը նստեր կը սուրանք անվերադարձ
Քանի որ բոլորս ալ նոյն
անձկութեամբ կը կառչինք նաւին խօլարշաւ
Ու քանի որ բոլորս ալ նոյն
թափով կը հրենք անոնք որ կʼիյնան վար
Ո՞վ պիտի հարցնէ մեզի այս գիշեր
ո՞ւր եւ ինչո՞ւ
Քանի որ բոլորս ալ նոյն
հարցումէն կը փախչինք
Հարցեր և առաջադրանքներ
  • Փոխադրել արևելահայերեն:
  • Քննարկել պատկերները:
  • Ստեղծագործության փոխաբերական իմաստ:
  • Երկտողերի փոխաբերական իմաստները քննարկել:
  •  Ներկայացնել բանաստեղծության փոխաբերական իմաստը:

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...