Monday, January 25, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 7-րդ դասարանցիների համար (հունվարի 25-29)

Հունվարի 25
Կարդա <<Տերյանը՝ հիշողություններում>>հատվածը։
Ըստ այս հատվածի՝ 10-15 նախադասությամբ ներկայացրու Տերյանին (ինչպիսի մարդ էր նա)։
Նյութը հրապարակիր բլոգում, հղումն ինձ ուղարկիր։




Հունվարի 26 
·         Նայեք Վահան Տերյանի մասին տեսանյութը

Տեսանյութը նայելուց հետո գեղեցիկ պատումով ներկայացրու Վահան Տերյանին (ինչ սովորեցիր Տերյանի մասին)։
·         Հետաքրքիր պատումի (ամենաքիչը՝ 10 նախադասությամբ), ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրու՝ ընտանիքիդ անդամները, ոչ սեբաստացի ընկերներդ մեդիատեխնոլոգիաները (համակարգիչ, հեռախոս, տարբեր տեսակի ապարատներ) օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե օգտագործում են, ի՞նչ նպատակներով։ Եթե հնարավոր է, այս նյութը ոչ սեբաստացի ընկերներոջդ կամ ընտանիքիդ անդամներից մեկի հետ պատրաստիր։ 

Հունվարի 27
Գործնական քերակոնություն
1. Կետադրիր հատվածը։
Աշուն էր պատերազմը դեռ այնտեղ էր բայց մենք այլևս չէինք գնում։ Միլանում աշնանը ցուրտ էր ու մութը շուտ էր ընկնում։ Հետո վառվում էին ցերեկային լույսերը և հաճելի էր դառնում փողոցի երկայնքով քայլելն ու լուսամուտներին նայելը։ Դրսում որսը շատ էր աղվեսների մորթու վրա ձյուն էր մաղում և քամին տարուբերում էր նրանց պոչը։ Եղնիկները սառած էին ծանրաքայլ ուռած որովայններով։ Քամու մեջ փոքրիկ թռչուններ էին ճախրում և քամին ցցում էր նրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր լեռներից սառը քամի էր իջնում։ /Էռնեստ Հեմինգուեյ/
2. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)

3. Ստեղծագործում ենք <<Սառնություն>> վերնագրով։

4.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտվածմի էակ էր: Ամեն օր նրանդուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադարշարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում,կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:



Հունվարի 28
·                     Բլոգում <<Վահան Տերյան>> անվամբ բաժին եք բացում:
·                     Տերյանական հետևյալ կայքից կարդումկրկնում եք ձեր իմացած 
բանաստեղծությունները:
·                     Բլոգ եք տեղափոխում անգիր իմացած բոլոր բանաստեղծությունները
·          
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ...

Առաջադրանքներ
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
2. Ըստ բանաստեղծության՝ ներկայացրու քնարական հերոսին։
3. Ի՞նչ է նշանակում պարզկա բառը։ Ինչպե՞ս ես հասկանում պարզկա լեզու արտահայտությունը։
4. Ի՞նչ տրամադրություն է իշխում բանաստեղծության մեջ։ Պատասխանդ պատճառաբանիր։
5. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ...
6. Ո՞ւմ մասին է բանաստեղծությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։
7. Բանաստեղծությունն անգիր սովորիր և տեսանյութի կամ ձայնագրության վերածիր։


Հունվարի 29
Գրաբարի ընթերցարանից (2-րդ մաս) կարդում եք Լ հատվածը և կատարում եք բոլոր առաջադրանքները։
(Գրաբարի առաջադրանքները ուղարկում եք իմ հասցեին)։

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...