Sunday, August 28, 2016

Մուրացան. Հասարակաց որդեգիրը

Պատմվածքը կարդացեք այստեղ:
Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի առաջին մասը:

Առաջադրանքներ
  1. Բացատրել հետևյալ բառերըանխտիր, վերնահարկ, անկողմնապահություն:
  2. Գրել տրված բառերի երկուական հոմանիշանհաճո, դրացի, զղջալ:
  3. Քանդել գովելի, վշտացնել, անհաճո, դպրոց, շնորհիվ բառերը, գտնել դրանց արմատները, դրանցով կազմել նոր բառեր (կարող ես օգտվել բառարանից):

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի երկրորդ մասը և կատարել առաջադրանքները:


  1. Բացատրել հետևյալ բառերը.ուղղաձիգ, արտաքո կարգի, դստիկոն, շվարել:
  2. Գրել տրված բառերի երկուական հոմանիշ.հուշիկ, ողորմելի, հառաչ, շլացնել, հանդգնություն:
  3. Երկրորդ հատվածից դուրս բերեք Գևորգի մտորումները, դրանց միջոցով բնութագրեք հերոսին: Փորձեք համեմատել ձեզ հետ:

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի երրորդ մասը և կատարել առաջադրանքները:

  1. Բացատրել հետևյալ բառերը և կապակցություններըանկարելի է, հանձն առնել, դպրոցի վերակացու, փականագործ, օրնիբուն, թամաշա անել, մելամաղձիկ, չնաշխարհիկ:
  2. Գրել տրված բառերի երկուական հոմանիշթախանձանք, խանդաղատանք, ուշիմ, չարաչար, պարկեշտ, գողտրիկ, բեկբեկուն:

«Մայրիկկարծում եսթե ես նորա համա՞ր եմ մտածում, — պատասխանում է Գևորգը, — թե ինչու՞ Գուստավի աղջիկնինձ չէ սիրումբնա՛վինձ տանջում էմիայն այն բանըթե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա:Ահա այս է ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջԵվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինել…» — համաձա՞յն ես այս մտքի (երկու պատասխանի դեպքում էլ հիմնավորիր): Եթե գործակատար լիներ, արդյո՞ք խնդիրներ չէր ունենա:
  1. Կարող ես պատմել մի դեպք, երբ քո առաջ է բացվել այնպիսի հնարավորություն, որը կյանքդ կարող է փոխել: Ինչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի չորրորդ մասը (մինչև՝ Բոլորհրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները:) և կատարել առաջադրանքները:

  1. Բացատրել հետևյալ բառերը և կապակցություններըաչքերը մթագնել, հյուլե, բաժակի հատակը չորացնել, ընչացք, ամուլ, գոսանալ, հետամուտ լինել, երկնատուր շնորհք
  2. Գրել տրված բառերի երկուական հոմանիշերերալ, հրամեցնել, սաստիկ, միաբերան, սպառնալիք, որոտալ, ուռճանալ, գծուծ:

Սոմարյանցի տանը հավաքվածներն ի՞նչ էին մտածում երգչի ու բանաստեղծի մասին: Համեմատիր մեր իրականության հետ, նշիր նմանություններ, տարբերություններ:
  1. «Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլոր չէ ծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում:» — Տաղանդավոր մարդը կարիք ունի՞ խնամքի, օգնության: Գրիր կարծիքդ այս մտքի վերաբերյալ՝ հիմնավորելով և դրական, և ժխտական պատասխանդ:

Ամփոփում.
Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

Նշել առնվազն երկու հանգամանք, որոնք հերոսի ձախողման պատճառ դարձան՝ հիմնավորել դրանք:
Հեղինակը մեղադրում էր (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
  • տղային
  • հասարակությանը
  • տղայի մորը

Դու մեղադրում ես (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
  • տղային
  • հասարակությանը
  • տղայի մորը



No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...