Monday, April 3, 2017

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն


Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի:
Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակետերի.

  • ·     Դասավանդողների (դաստիարակների), սովորողների բլոգների  ուսումնասիրություն:
  • ·      Թատրոն-ճամփորդության հարցման արդյունքներ:
  • ·      Մեկ թատրոն-ճամփորդության արժեքը:
Դասավանդողների (դաստիարակների), սովորողների բլոգների ուսումնասիրություն

Ուսումնասիրվել են հետևյալ դասավանդողների բլոգները (նշվում են առկա նյութերը)։

Օլյա Մանդալյան-,,Անխելք մարդը,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն)
ü  Նկարաշար- ամփոփիչ փուլ

Աննա Հայրոյան-,,Պոչատ աղվեսը,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն)
ü  նկարաշար-ամփոփիչ փուլ

Մարի Միքայելյան -,,Անխելք մարդը,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն
ü  Ճամփորդության նախագիծ-նախապատրաստական փուլ
ü  Ամփոփիչ ֆիլմ -ամփոփիչ փուլ
ü  Ամփոփիչ պատում - ամփոփիչ փուլ

Անահիտ Հարությունյան
ü  ,,Անխելք մարդը,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն) նախապատրաստական փուլ
Անուշ Աթայան  -,,Անխելք մարդը,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն
Ամփոփում չորս սովորողի բլոգում-ամփոփիչ փուլ
Սեդա Խաչատրյան
ü  «Թումանյանական օրեր» նախագիծ -նախապատրաստական փուլ
ü  ,,Անբան Հուռին,, ներկայացման դիտում (Թումանյանի տիկնիկային թատրոն)
Ամփոփում ինը սովորողի բլոգում-ամփոփիչ փուլ
Թատրոն-ճամփորդություն ուսումնական նախագծի շրջանակում ուսումնասաիրելով դասավանդողների և սովորողների բլոգները`պետք է նշել թերացումները։
Նախապատրաստական փուլ։ Նախապատրաստական փուլին վերաբերող ենթակետերից որոշ դասավանդողներ հրապարակում են Թատրոն-ճամփորդության նախագիծը (Մարի Միքայելյան, Սեդա Խաչատրյան, Անահիտ Հարությունյան):
Թերի են կատարվում նախապատրաստական և ընթացիկ փուլերը (և՛ դասավանդողները, և՛ սովորողները):
Ոչ մի սովորողի (դասավանդողի) բլոգում չհանդիպեց նյութ, որը վերաբերում է նախապատրաստական փուլին (թե ինչպես է պատրաստվում Թատրոն-ճամփորդության մեկնելուն):
Ընթացիկ փուլ։ Ուսումնասիրության արդյունքում ընթացիկ փուլին վերաբերող ոչ մի նյութ չհանդիպեց:
Ամփոփիչ փուլ։ Ամփոփիչ փուլը ներկայացված հետևյալ ենթակետերով.
·     Նկարաշար (Օլյա Մանդալյան, Աննա Հայրոյան, Անահիտ Հարությունյան)
·     Տեսաֆիլմ (Մարի Միքայելյան)
·     Ձայնագրություն (Անահիտ Հարությունյան)
·     Դասավանդողի պատում (Մարի Միքայելյան)
·     Սովորողների պատումներ (Անուշ Աթայան, Սեդա Խաչատրյան)
Թերի են կատարվում նախագծի նախապատրաստական և ամփոփիչ փուլերը: Ընդհանրապես չի լուսաբանվում նախագծի իրականացման ընթացքը:

Թատրոն-ճամփորդության հարցման արդյունքներ

Հարցմանը մասնակցել է 55 ծնող:
Դեպի թատրոն քանի՞ ճամփորդության է մասնակցել սովորողը մեկ ուսումնական շրջանի ընթացքում.
ü 3-ից ավելի - 25 ծնող
ü 1-2 - 27 ծնող
ü ոչ մի - 2 ծնող
ü չի հիշում -1 ծնող

Ի՞նչն են ծնողները կարևորում թոտրոն-ճամփորդության հաճախելիս.
ü մշակութային վայր հաճախելը - 32 ծնող
ü նոր նյութի յուրացումը - 11 ծնող
ü ընկերների հետ շփումը - 6 ծնող
ü բոլորը միասին - 6 ծնող
Մատչելի՞ են նման ուսումնական ճամփորդությունները.
մատչելի են-54 ծնող
մատչելի չեն-1 ծնող

Թատրոն-ուսումնական ճամփորդությունների կազմակերպմանն ուղղված առաջարկություններ:
Ծնողների գերակշռող մասն ուզում է, որ ավելի շատ կազմակերպվեն նման ճամփորդություններ:

Այլ առաջարկներ (մեջբերումներ)
ü  Ցանկալ է, որ այցելելուց առաջ ծանոթանան նյութին, պիեսի հեղինակին։ Այցը լինի օրացույցային:
ü  Կցանկանայի, որ ուսումնական-նախապատրաստական աշխատանքներն ավելի լավ կազմակերպվեին: Ինչպես նաև, ավելի լավ ամփոփվեր, լուսաբանվեր:
ü  Ցանկալի է, որ նման ճամփորդությունները կազմակերպվեն ավելի հաճախակի, ներառեն տարբեր ժանրերի բեմադրություններ (տիկնիկային, մնջախաղի, խամաճիկների, ստվերների և այլն) և չհամընկնեն դպրոցի դասաժամերի հետ: Կարելի է երեխաների հետ անցկացնել նախա- և հետ- քննարկումններ տվյալ բեմադրության թեմայի շուրջ: Նախաքննարկումը կխթանի երեխայի հետաքրքրասիրությունը, իսկ հետքննարկումը կնպաստի բլոգում տեղադրելու համար ավելի տպավորիչ և հետաքրքիր նյութ պատրաստելուն:
ü  Կազմակերպումը նորմալ է, ներկայացումների ցանկն է աղքատիկ (կամ՝ անհաջող), ընտրության հնարավորություն գրեթե չկա:
ü  Կարելի է հաճախել երաժշտական թատրոններ, օպերային բեմադրություններ:
ü  Լավ կլիներ առավել հաճախ կազմակերպվեին։ Նախապես երեխաներին տրվեր առաջադրանք կարդալ տվյալ ներկայացման գիրքը ծանոթանալ գրողի կենսագրությանը։ դա հնարավորւթյուն կտար առավել համակողմանի ընկալել թատրոն-ուսումնական ճամփորդության ուղերձը մեսիջը):
ü  Ուղղակի կառաջարկեմ ավելի հաճախ այցելեն թատրոն։Կիսամյակում գոնե երեք անգամ։Ցանկալի է ներկայացումները լինեն թեմատիկ` մայրենիի ծրագրում ընդգրկված նյութերից:
ü  Կուզենայի դրանք ընտրվեին ոչ թե պատահականության կարգով, այլ լավ մտածված կերպով, որևէ կերպ կապվեին եթե ոչ ուսումնական պրոցեսին, գոնե միջանջնային շփումներին, անգամ առանձին երեխայի ունեցած խնդրի վերհանմանը: Մի խոսքով՝ պարզ մշակութային վայր հաճախելուց բացի դառնար իրոք նոր նյութի, անգամ՝ նոր հմտության յուրացման ձև:
ü  Իրենք վերաբեմադրեն տեսած ներկայացումը

Որպես ուսումնական գործունեության ձև` նշեք թատրոն-ուսումնական ճամփորդությունների բացթողումները:
Ծնողների մեծամասնությունը գրում է, որ գոհ է:
Այլ առաջարկներ (մեջբերումներ)

ü  Նախնական ծանոթություն նյութին, հեղինակին: Ներկայացումից հետո քննարկում, ամփոփում:
ü  Ընդհանուր առմամբ՝ լուրջ բացթողումներ չկան: Երբեմն պետք է հաշվի առնել բեմադրության նյութի, ժանրի համապատասխանությունը երեխայի տարիքին: Լավ կլինի մի քիչ ավելի շուտ տեղեկացնել ճամփորդության մասին:
ü  Ներկայացման նյութն ընտրելիս, լավ կլինի ծանոթ ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացում լինի, կամ գոնե հետո փորձեն այդ ներկայացման գրական տարբերակին ծանոթանալ, որպեսզի գրական ստեղծագործությունն ու բեմադրված ներկայացումը համեմատելու հնարավորություն ունենան:

ü  Ներկայացումները ընտրվեն հաշի առնելով երեխաների տարիքը:
ü  Կցանկանայի, որ ավելի շատ քննարկվեն այցերը:


Մեկ թատրոն-ճամփորդության արժեքը
Թատրոն-ներկայացման տոմսի գումարը  տատանվում է 600-1500 դրամի միջև (աղբյուրը` Toms.am), որին գումարվում է երթևեկության արժեքը` 200-400 դրամ (կախված է սովորողների թվից):
Առաջարկներ
Առաջարկում եմ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգից առանձնացնել թատրոն-թանգարան-ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգը:
Առաջարկում եմ նոր կարգում ներառել հետևյալ փուլերը.

Նախապատրաստական փուլ
Դասավանդող
ü  Նախապես հրապարակված  նախագծում պետք է հստակ երևա թատրոն-ճամփորդություն ուսումնական բաղադրիչը
ü  Թատրոն-ճամփորդությունը պետք է դասավանդողի բլոգում ներկայացված լինի որպես նախագիծ`իր խնդիրներով, նպատակներով, ընթացքով, ամփոփմամբ և այլն
ü  Նախագծում պետք է արտացոլված լինի այն ստեղծագործությունը, որը դիտելու են։
Սովորող (նախակրթարանի սան)
ü  Պետք է ծանոթ լինի թատրոն-ճամփորդություն նախագծի նյութին (ինքն է ընթերցում, իր համար են ընթերցում)։
ü  Նախքան ներկայացման մեկնելը ուսումնական աշխատանքով մարսած լինի ստեղծագործությունը (ինքն է պատմում, խաղում է, թատրոնի է վերածել այլ տարբերակ)։

Ընթացիկ փուլ
Դասավանդող
Ներկայացման մեկնելու ընթացքը ինչպես է լուսաբանվում դասավանդող-դաստիարակի և սովորողի կողմից։
Սովորող (նախակրթարանի սան)
Ներկայացման ընթացքում որքանով է սովորողը մասնակից դառնում։
Ինչպես է արձագանքում ներկայացման ավարտին, ուսումնական ինչ աշխատանք է կատարում (հարցազրույցներ է վերցնում հանդիսատեսից, դերասաններից և այլն)։

Ամփոփիչ փուլ
Դասավանդող
ü  Դաստիարակն իր բլոգում պետք է տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով ներկայացնի նախագիծը, ընթացքը և այլն։

ü  Դասավանդողը պետք է իր բլոգում ամփոփի նախագիծը.
·      Սովորողների բլոգներից հավաքի նյութերի հղումները կամ նյութերը
·      Տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով ներկայացնի նախագիծը։

Սովորող
Ինչպես է սովորողը (նախակրթարանի սանը) արձագանքում-լուսաբանում ներկայացմանը
Ինչ է գրում-պատմում (պատում, ձայնագրություն, տեսանյութ)
Ինչպես է քննարկում կամ քննարկում կազմակերպում (գրավոր կամ բանավոր)
Ինչ խնդիրներ է առաջ քաշում
Ինչպես է տարածում
















No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...