Monday, November 24, 2014

Մթնաձոր.Ակսել Բակունց

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Monday, October 20, 2014

Մարդկային կատակերգություն. Վիլյամ Սարոյան

ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ
Վաղուց էի պատրաստվում մի վիպակ գրել հատուկ քեզ համար։ Ես ուզում էի, որ այն լիներ լավագույնը, որ երբևէ կարողանալու եմ գրել։ Եվ այժմ, վերջապես, թեկուզև մի քիչ հապճեպ, անում եմ այդ փորձը։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա եղածից, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ Հուսով եմ, որ շուտով մի մարդ վիպակը կթարգմանի հայերեն, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։

Անդաստան. Դանիել Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա...
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա...
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Saturday, September 20, 2014

Թատրոնը՝ որպես մայրենիի բաղադրիչ. նախագիծ


Նպատակ
Նախագծի նպատակն է կարդալ արդեն դասավանդողի կողմից առաջարկված և սովորողի կողմից ընդունված  կամ սովորողի կողմից ընտրված ստեղծագործություն (ներ)ը, ծանոթանալ դրա (դրանց) հետ, երևակայել, հորինել սցենար, աշխատել բանավոր խոսքի վրա, ստեղծել բեմադրություն:

Tuesday, September 9, 2014

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Wednesday, July 2, 2014

Ատեստավորում



Տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Տեսադաս

Friday, June 20, 2014

Գարնանային ընթերցանություն վեցերորդ դասարանցիների համար


Այս ցուցակից մեկ գրքի ընթերցումը պարտադիր է: Կարող եք էլեկտրոնային գրքերի թղթային տարբերակն ընթերցել:

Thursday, May 22, 2014

Ջրի կաթիլը


Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:

Saturday, April 26, 2014

Հակոբ Պարոնյան. Մեծապատիվ մուրացկաններ (հատված)

Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ, և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը։

Տնային աշխատանք

Կարդում եք <<Ամստերդամցի նավաստին>>​ ստեղծագործությունը և պատմել սովորում: Դուրս եք գրում անծանոթ բառերը, բացատրում:
<<Հայոց լեզու 7>>ից գրավոր կատարում եք առ. 194, 195, 196, 197, 198, 199:


Հրանտ Մաթևոսյան - ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի, վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։

Tuesday, April 15, 2014

Անձրև


Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է։

Wednesday, April 9, 2014

Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

***

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։



Tuesday, April 8, 2014

Ջրի կաթիլը


Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:

Friday, March 14, 2014

Տաղ անձնական


Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Thursday, March 6, 2014

Tuesday, February 25, 2014

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ


Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Լոռեցի Սաքոն

I

   Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Monday, February 24, 2014

Հովհաննես Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Շտկողական աշխատանք

   1. Ավետիք Իսահակյան «Սիրահար քամին»-կարդալ, մանրամասն պատմել իմանալ
   Առաջադրանքներ (պատասխանները թողարկում եք բլոգում, հղումն ինձ եք ուղարկում)
Հովհաննես Թումանյան

Անուշ 
Նախերգանք 
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ 
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

Sunday, January 26, 2014

Սևակի մասին

Իր ողջ կեցվածքով, մանավանդ խոսելիս ու վիճելիս, Պարույրը ոտքից գլուխ արտիստիկ էր, արտիստիկ՝ ամենայն բանականությամբ:
Պարույրի հայրը նուրբ ու համաչափ դիմագծերով տղամարդ էր, որդին նրանից ժառանգել էր փարթամ մազերն ու ճակատը:Հոր կողմից էր ժառանգել իր՝այսպես կոչված «շոռությունը», որ ինքը չէր ժխտում( որդուն՝ Հրաչոյին, դեռ ինստիտուտը չավարտած երազում էր ամուսնացնել,-էս տղաս,- ասում էր, հեչ հորը չի քաշել, ման չի գալիս, ամուսնանալու մասին չի էլ խոսում): Կանանց հասցեին երբեք վատ չէր խոսի, երբեք չէր էլ պարծենա իր հաջողություններով:

«Իննսունամյա Սևակ» ուսումնական նախագիծ

Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկհավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի,
Ինչպես նրան՝ և ինքս ինձ
Հավե՜տ մնալ հավատարիմ...
Պ. Սևակ
                       «Իննսունամյա Սևակ» ուսումնական նախագիծ
Պարույր Սևակի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
Սերը Սևակի պոեզիայում:
Սևակի մեծ սերը՝ Սուլամիթա (նամակների վերլուծություն):
Սևակյան փիլիսոփայություն:
Պատմական կերպարները Սևակի ստեղծագործության մեջ(Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, Սայաթ-Նովա և այլն):
Սևակի մահվան առեղծվածը:
Սևակի հոդվածների ընթերցում, ուսումնասիրում, վերլուծություն:
Համագործակցություն Սևակին նվիրված կայքերի հետ (գրագրություն, հանդիպումներ, նյութերի հրապարակումներ):
Այցելություն Սևակի տուն-թանգարան:

Ակնկալվող արդյունքները
·         Գրական հանդիպումներ
·         Գրավիչ ընթերցումներ (Սևակ են կարդում սովորողները, դասավանդողները, ծնողները, պատահական մարդիկ)
·         Վերլուծական հոդվածներ,աուդիոնյութեր, տեսանյութեր
·         Սևակյան հարցազրույցներ
·         <<Պարույր Սևակ>> գրական թատրոն
·         Հրապարակումներ սևակյան այլ կայքերում





Monday, January 20, 2014

Դիջիհուշեր, դիջիհավեսով դիջիպատում

Շատ հաճախ եմ մտածում, թե ով կլինեի ես, եթե…. Արդեն չեմ էլ հիշում ՝ երբ սկսվեց այս ամենը: Իրականում շատ էլ հնարավոր է, որ չհիշեմ, չէ՞ որ սկիզբը մանկություն է տանում, երբ դեռ շատ փոքր էի՝ <<սեբաստացիկ>>: Առաջին ճամփորդությանս չորս տարեկանում եմ  մեկնել: Հիշում եմ, թե ինչքան արագ ես ու մայրիկը հագնվեցինք և տանից մեզ դուրս նետեցինք, որ երեք տարեկան եղբայրս չհասցներ նկատել, որ տանը չենք: Ու սկսվեցգրեթե ամեն շաբաթ Արատես, ուր ամեն թուփ ու քար ծանոթ ու հարազատ էին դարձելո՜նց եմ կարոտել այդ օրերին: Հետո առաջին դասարան, ու հավես, շատ հավես տարիներ: Գիտե՞ք, դրանք այն <<մութ ու ցուրտ>> տարիներն էին, բայց ո՞վ էր նկատում դա...Դե, օրս սկսվում էր <<Սուլթանի ավտոբուսով>> և ավարտվում էր <<Սուլթանի ավտոբուսով>>, իսկ դա ինձ համար իսկական հաճույք էր՝ խենթությունների մի շարան: Իսկ խենթությունների ամենամեծ չափաբաժինը դասերից հետո էր, երբ դասընկերներով Մարմարյա սրահում <<զվարճանում  էինք>>: Զվարճանքն էլ, հո զվարճանք չէր...երբեք չեմ մոռանա այն օրը, երբ դասընկերներով Մարմարյա սրահը <<քանդում  էինք>>, մել էլ տիար Բլեյանը հայտնվեց՝ ձեռքին մի մեծ տորթիսկ հաջորդ օրը երկրորդ հարկից կոնֆետներ էին թափվում: Գիտե՞ք՝ քանի անգամ եմ ընկերներիս պատմել այս ամենը (խոսքս տորթին ու կոնֆետներին է վերաբերում), բայց շատ քչերն էին : Ա՜յ սա է իսկական դպրոցը, ուր ամեն վայրկյան հրաշքի ես հանդիպում, ու ամեն օրդ հեքիաթի պես է սկսվում ու ավարտվում: Նմանատիպ շատ ու շատ անակնկալներ են տպավորվել դպրոցական կյանքիցս: Կարելի է ասել՝ երկու անգամ եմ բացակայել կրթահամալիրից: Առաջինը հենց  համալսարանական կյանքն էր, որի ընթացքում էլ գողունի հետևում էի կրթահամալիրիս զարգացմանը: Երբեք չեմ մոռանա այն ճակատագրական երեկոն, որն ինձ, երևի ընդմիշտ, կապեց կրթահամալիրի հետ: Դեռ երկրորդ կուրսից աշխատել էի ուզում, մայրիկին ու հայրիկին համոզում էի, որ ինձ <<աշխատանքի տեղավորեն>>, քանի որ իմ ճարած աշխատանքները սրտներովը չէին: Ավարտել էի չորրորդ կուրսը, մագիստրատուրա էի ընդունվել, գիտեի, որ արդեն կարող եմ աշխատել, մայրիկն էլ ասել էր, որ չի ուզում, որ լավ կանեմ լրագրությամբ զբաղվեմ: Հայրիկն էլ էր առաջարկում իր օգնությունը. Շատ լրագրող ընկերներ ուներ, ովքեր սիրով կընդառաջեին ինձԲայց դե համառ էիիրոք ուզում էի մանկավարժությամբ զբաղվել: Երևի թե դպրոցական տարիներս իրենցը արել էին: Աշխատանքի անցա: Որպես դասավանդող դասարան մտնելը այդքան էլ հեշտ չէր, չնայած որ իմ բախտը մի հարցում բերել էր՝ ինձ համար օրինակ էր իմ տիկին Աիդան (իմ առաջին և ամենասիրելի ուսուցչուհին, ումից մինչև հիմա էլ շա՜տ բան ունեմ սովորելու): Սովորում էի և աշխատում: Ասեմ, որ հեշտ չէր: Վազքս շատ էր: Հոգնում էի, բայց շա՜տ հետաքրքիր էր կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը: Երկրորդ բացակայությունս կրթահամալիրից ամենաարդարացված ու ամենահաճելի բացակայությունն էր (բալիկներիս էի մեծացնում): Այս անգամ էլ նույնքան էի բացակայել, որքան նախորդ անգամ (չորս տարի), բայց բացթողումներս այնքա՜ն շատ էին, որ մոլորվել էի՝  է՛լ բլոգային ուսուցում, է՛լ մոնտաժային ծրագրեր, է՛լ նախագծային ուսուցում, է՛լ…, է՛լէլ չասեմ

Այժմ Միջին դպրոցում եմ դասավանդում՝ յոթերորդ դասարաններում: Չեմ կարող ասել, որ հեշտ է Միջին դպրոցում աշխատելը, հեշտ չէ, անգամ դժվար է: Նախագծային ուսուցումն էլ իր դժվարություններն ունի, որոնք քայլ առ քայլ հաղթահարում ենք: Մի քանի նախագծեր ենք իրականացրել այս կիսամյակ, բայց հենց այստեղ էլ բախվել  եմ դժվարությունների , որն է՝ նախագիծն իբրև արդյունք ամփոփելն ու ներկայացնելը: Հենց սա էլ համարում եմ այս կիսամյակի կարևորագույն աշխատանքներիցս մեկը: Ինձ համար ամենահետաքրքիր ու ամենահաջողված նախագիծը «Արտադասարանային ընթերցանություն»  նախագիծն է, որը  վերլուծական նյութեր գրելով ենք ամփոփում 1, 2, 3, 4, 5: Հաջողված էր նաև «Մխիթար Սեբաստացու օրեր»  նախագիծը, որի ընթացքում մի քանի սովորողներ համանուն անգլիալեզու կայքից թարգմանություններ կատարեցին, և շատ հետաքրքիր նյութեր պատրաստվեցին 1,2: Բավականին հետաքրքիր էին «Վիկտոր Համբարձումյանի օրեր», «Կոմիտասյան օրեր»,  «Վարչապետի այցը՝ որպես ուսումնական նախագիծ»  նախագծերը: 2014 թվականի անելիքներս շատ են՝ նոր նախագծեր, նոր մեթոդներ, նոր ծրագրեր: Այնպես անել, որ առավել արդյունավետ լինի լեզվագործունեությունը, ակնհայտ լինեն արդյունքները:  

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...