Հայոց լեզու, գրականություն. հոկտեմբեր, նոյեմբեր (8-րդ դասարան)

Դեկտեմբեր  ամսվա առաջադրանքները տես այստեղ:

30.11.2016թ.
Դասարանում
Ընթերցել և կատարել առաջադրանքները.
Այն հեռավոր գիշերը. Վիլյամ Սարոյան- ընթերցում, քննարկում
Լրացուցիչ աշխատանք
  • Գրավոր վերլուծել պատմվածքը, հրապարակել բլոգում:
  • Համառոտ (3-4 նախադասությամբ) պատմել ստեղծագործության ֆաբուլան:
  • Դուրս գրել այն հատվածները, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը:
  • Դուրս գրել այն պատկերները, որոնք, ձեր կարծիքով, առավել հուզական են:

23.11.2016թ.

Դասարանում
Աստվածաշնչյան հատվածների քննարկում:
Պատմվածքը վերլուծում ենք բլոգներում:

Լրացուցիչ աշխատանք
,,Ինչպես էի շներ վաճառում,, վերլուծություն (հրապարակում ես բլոգներում):


1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համըտեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

22.11.2016թ.
Դասարանում
Աշխատում ենք նախագծերով:

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ պատմվածքը և պատմել սովորել- Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում,,:
Փոխադրեք հատվածները:
Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզհայցեցէ´ք՝
եւ գտջիքբախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։       
Զի ամենայն որ խնդրէ՛ առնուեւ
որ հայցէգտանէեւ որ բախէբացցի նմա։   
                                                                                                              (Ղուկաս  ԺԱ,  9-10)
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու               — առնում է, վերցնում է
նմա                  — նրան

Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
                                                                                                                                                                                                                                                       (Մատթէոս   Է,  13-14)
ընդ դուռն                   — դռնով
ընդ նա                       —  նրանով
համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն
տանի                         — տանում է
ի կորուստ                 — դեպի կորուստ
բազումք                     — շատերը
անձուկ                       — նեղ
ի կեանս                      — դեպի կյանք
սակաւք                       — քչերը
դուռնն                         — այն դուռը
  
ԻԳ)     Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ Ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  
                                                                                                                                                                                                                                                         (Ծննդոց    Ա,   1-4)  
ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ

ետես                                  — տեսավ
21.11.2016թ.

Դասարանում

Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործական աշխատանք- ,,Մերօրյա մեծապատիվ մուրացկանները,, (հրապարակել բլոգում):

18.11.2016թ.
Դասարանում
Ընթերցանություն:

Լրացուցիչ աշխատանք

,,Մեծապատիվ մուրացկաններ,, պատմվածքի քննարկում:
Աշխատանք նախագծերով (,,Գրաշխարհ,,, ,,Մտացրիվ,,, ,,TV blog,, , ,,Սպորտ բլոգ,, և մյուսներ):
Թարգմանում եք երկուական առակ Pritchi.ru  կայքից, հրապարակում բլոգներում:


Առաջադրանքներ
1) Աբիսողոմ աղայի մեջ ի՞նչն է ծաղրվում:
2) Հերոսներից ո՞վ է մուրացկանը: Ինչո՞ւ է համարվել մեծապատիվ մուրացկան:
3) Ցույց տուր բանաստեղծի ստեղծագործությունների նկատմամբ`
ա) իր` բանաստեղծի վերաբերմունքը
բ) Աբիսողոմ աղայի  վերաբերմունքը: Ինչպիսի՞ն է հեղինակի (Պարոնյանի) վերաբերմունքը դրանց նկատմամբ: Պատասխանդ պատճառաբանիր:

17.11.2016թ.
Դասարանում
Գրքի տոն: Այցելություն գրադարան:


Լրացուցիչ աշխատանք
Առաջադրանքներ
Հատվածը պատմել սովորի՛ր:
1. Նախադասություններն արևելահայերեն դարձրո՛ւ.
Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը: Ատենաբանը կայնած տեղը այնպես կդողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կհատներ, թե կազը գետինը պիտի իյնար:
3. Գտի՛ր բանաստեղծի արտաքինը ծաղրող հատվածներ:
4. Մեկ բառով կամ բառակապակցությամբ նկարագրի՛ր բանաստեղծին:
5. Բնութագրի՛ր բանաստեղծի խոսքը: Ասածդ հաստատի՛ր մեջբերումներով:


16.11.2016թ.
1.Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.
ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին:
բ/ Ամեն աստղե ցող կայլակի
Ու ամեն հասկ ձուլե ոսկի
գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին
դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն
2.Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում: 
Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (պակասեցնեիր):

3. Մաղթանքներից մեկն ընտրիր որպես վերնագիր. պատճառաբանիր ընտրությունդ:

Գործնական քերականություն
1.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:
Բազմապիսին է կենդանիների աշխարհը, ո՞ր Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում ենՉղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանամ է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում: Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորության կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:

Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու հագար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:


Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը:
15.11.2016թ.

Դասարանում
Դանիել Վարուժանի ,,Անդաստան,,
1.Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.
ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին:
բ/ Ամեն աստղե ցող կայլակի
Ու ամեն հասկ ձուլե ոսկի
գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին
դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն
2.Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում: 
Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (պակասեցնեիր):
3. Մաղթանքներից մեկն ընտրիր որպես վերնագիր. պատճառաբանիր ընտրությունդ:


Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործական աշխատանք- ,,Երջանկությունս նման է...,,

Դանիել Վարուժան ,,Անդաստան,,-անգիր եք սովորում

14.11.2016թ.
Դասարանում

Մատթեոս Զարիֆյան ,,Երջանկություն,, 

Ես այսօր
Ճառագայթ մ'եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին...
Ու վարդե՜ր կ'երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն...
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ'եմ բոսոր..
1. Բացատրի՛ր տրված մակդիրները՝ մտերիմ արև, արևի ոսկեղեն հոգի:
2. Բացատրի՛ր պատկերը՝ Ու վարդեր կերևին, Արևի ոսկեղեն հոգիեն:
3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված:
4. ա. Կարդա՛ նախադասություն առ նախադասություն՝ առանց առանձնացնելու /արտահայտելու/ բանաստեղծության տողերը:
բ. Կարդա՛ տող առ տող՝ ցույց տալով բանաստեղծության ռիթմը:
Ի՞նչ է տալիս բանաստեղծության այդպիսի կառուցվածքը:

5. Համեմատիր առաջին և վերջին երկտողերը և բացատրի՛ր տարբերությունը:

Լրացուցիչ աշխատանք
Անգիր եք սովորում Զարիֆյանի ,,Երջանկություն,, բանաստեղծությունը: 


Առաջադրանքներ
Դուրս եք գրում անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրում:


11.11.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Մասնակցություն հայոց լեզվի ֆլեշմոբին:
Գրավոր պատմում եք ընթերցասրահում անցկացրած դասի մասին, վերլուծւմ ձեր կարդացած գիրքը և հրապարակում բլոգում: (8-1 դասարանի սովորողներ)
Բլոգներում պատմում-լուսաբանում եք (նկարաշարով+պատումներ, տեսաֆիլմեր, ձայնագրություններ) ,,Ընթերցում ենք փոքրերի համար,, նախագիծը և հղումն ուղարկում եք ինձ: (8-4 դասարանի սովորողներ)

Կետադրել հատվածները.
I
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը  բարձրացան լեռան վրա ու հանգիստը կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:


II
Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում որ օրերով տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է  որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում: Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է  որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է թե մի քիչ լավ մտածի մի օր վեր է կենում նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին:

10.11.2016թ.
Դասարանում
Ստեղծագործական աշխատանք` ,,Ապրեցնող աշուն,,

Լրացուցիչ աշխատանք
Ավարտում եք դասարանական աշխատանքը, դնում եք բլոգում:

Գործնական քերականություն


Գոյականի հոլովումը
1.Բացատրիր, թե ինչի՛ հիման  վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այցում, ուղղությամբ:

2.Տրված բառերի սեռական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրիր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Օրինակ` պատուհանի, շան
Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

3.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Ինչի՞ նպատակ ունենալ:

4.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Միտք, ճնշում, ցավ, հեռանալ, առաջանալ, մոռանալ:
Դիմադրել ինչի՞ն:
Դիմանալ ինչի՞ն:

5.Բառակապակցություններ կազմի՛րհարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Կռիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել,քննարկել, դիմագրավել:
Պատրաստ լինել ինչի՞(ն):

Պատրաստվել ինչի՞(ն): 


6.Տեքստը գրավոր փոխադրի՛ր ՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
-0
՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով` բացականչեց նա:
Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար բոլորն էլ ինձնով հիացած են»:
-
Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՛նչ հետաքրքիր գլխարկ ունեք:
-
Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս:
-
Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
-
Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
«
Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
-
Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեց նա:
 
Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
-
Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
-
Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
-
Երկրպագել նշանակում է  ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը:
-
Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
-
Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացի՛ր ինձանով:
-
Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ:
«
Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են»,- պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

09.11.2016թ.
Դասարանում
,,Զարմանալի աշուն,, բանաստեղծության քննարկում:

Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործական աշխատանք-,,Չեմ սիրում, որ,,(հրապարակում եք բլոգներում)
Անգիր եք սովորում ,,Զարմանալի աշուն,, բանաստեղծությունը:
Բանաստեղծությունից դուրս եք գրում այն տողերը (հատվածները), որոք, ձեր կարծիքով, աշունը դարձնում են զարմանալի և հիմնավորում եք ձեր ընտրությունը:
Նայելու ենք ձեր պատրաստած աշնանային տեսանյութերը (աուդիոնյութերը): Ովքեր չեն պատրաստել, պատրաստում են և հրապարակում բլոգում:

08. 11. 2016թ.


     Դասարանում
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ
Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—
Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր...

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

Առաջադրանքներ
Ստուգել լեզվական առաջադրանքները:
Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:
Բացատրիր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—
Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր...
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

Այլ վերնագիր հորինիր բանաստեղծության համար:
Ստեղծագործական աշխատանք-,,Ապրեցնող աշուն,,

 Լրացուցիչ աշխատանք
Եղ. Չարենցի ,,Զարմանալի աշուն,, բանաստեղծությունն անգիր սովորել:

07. 11. 2016թ.

           Դասարանում
1.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել

2.Կետադրի՛ր:
Պլատոնի Ատլանտիդան ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը ավելի քան երկու հագար տարի հուզում է մարդկությանը երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր և ծավալվում Ատլանտիդսւյի այդ առեղծվածային «երկրի» շուրջ որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները սակայն այդ հեռավոր անցյալում Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ  4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է օվկիանոսների ստորջրյա խորությունները նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ գլխավորն իհարկե դեռ առջևում է չնայած Ատլանտյսւն օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են Պլատոնը գրում է որ Ատյանտիդայի մասին լսել է իր պապից Կրիտիոսից իսկ վերջինս «իմաստունների իմաստուն» Սոլոնից դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտեերի հզոր տերության Ջիբրալթարի նեղուցի ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների Ատլանտիդայի կործանման մասին:

3.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր
են լինելու քննության հարցերը:
-
Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-
Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիդ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

Լրացուցիչ աշխատանք
Ավարտում եք դասարանական աշխատանքը:
Ովքեր չեն պատրաստել տեսանյութերը (ռադիոնյութերը) պատրաստում են, հրապարակում են բլոգում և ուղարկում իմ հասցեին:
Անգիր եք սովորում հետևյալ բանաստեղծությունը.

Եղիշե Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ
Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—
Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր...
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...


04. 11. 2016թ.

           Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Դրսում գունեղ աշուն է: ,,Բանաստեղծական աշուն,, նախագծի շրջանակում ընտրում և անգիր եք սովորում աշնանային բանաստեղծություններ (Վահան Տերյան, Համո Սահյան, Եղիշե Չարենց):
Անգիր սովորելուց հետո ռադիոնյութեր կամ տեսանյութեր եք պատրաստում (լավ կլինի, որ բնության գրկում ընթերցեք և նկարահանեք)։ Հրապարակում եք նյութերը, հղումն՝ ինձ ուղարկում:
Ուրախ և ստեղծագործ հանգստյան օրեր եմ մաղթում:

03. 11. 2016թ.
Դասարանում
Պատմվածքների վերլուծում:
Գործնական քերականություն
1.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու եզակի և բացատրիր, թե ի՞նչ է փոխվում:
Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
Հուզմունքից ծնկները ծալվում էին:
Տղան սահում էր դահուկներով:
Շատ քայլելուց ոտքերս  հոգնել են:
Արամը բարկությունից մատներն  էր կոտրատում:
Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:

2.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո՛ւ հոգնակի և փորձի՛ր բացատրել, թե ինչ է փոխվում:
Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

3.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝  դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած...վանել  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն  ու... մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ...բարձրանար: (ջերմություն)
...
ծածկել ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր... են անում: (փոշի)
Եթե... հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

4.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

5.Տեքստր համառոտ փոխադրի՛ր:
 Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:
 -
Իրո՛ք, շատ դժբախտ ենր,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակէ, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենր միշտ սովոր ենր տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործևց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ով կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով:

Լրացուցիչ աշխատանք

Այսօրվա աշխատանքը բլոգները կարգավորելն է: Տեսեք, թե որ աշխատանքները չեք արել հոկտեմբերի ընթացքում, լրացրեք և հրապարակեք բլոգներում:

Այն սովորողները, ովքեր ունեն անհատական կամ խմբային նախագծեր, աշխատում են նախագծերի շուրջ:


02. 11. 2016թ.
Դասարանում
Բլոգային նյութերի վերլուծում, խմբագրում:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում և բլոգներում վերլուծում եք հետևյալ պատմվածքները.


31. 10. 2016թ.
Դասարանում
ՕՀենրի ,,Վերջին տերևը,, պատմվածքի քննարլում, վերլուծում՝ բլոգներում:

Լրացուցիչ աշխատանք

Կարդում եք պատմվածքները:

ՕՀենրի ,,Վերջին տերևը,, (կարդում են միայն 8-րդ դասարանցիները)

Առաջադրանքներ

Պատմվածքը կարդալուց հետո բլոգում վերլուծում եք այն:
Ուշադրություն եք դարձնում.
ԱՍտեղծագործության ասելիքին (ո՞րն է ստեղծագործության ասելիքըհամաձա՞յն
եք ասելիքի հետթե՞ ոչ):
ԲԱնդրադառնում եք կերպարներին և նրանց վարքագծին (առավել մանրամասն 
գրում եք ձեզ դուր եկած կերպարի մասին):
ԳՀատվածորն ուզում եք քննարկել (առանձնացնում եք հատածորի շուրջ կուզեիք խոսել):

ԴԴուրս եք բերում ձեզ դուր եկած հատվածը:


Աշնանային արձակուրդ (հոկտեմբերի 24-28)
Սիրելի՛ սովորողներ, ահա  ,,Ուսումնական աշուն,, նախագիծը
Կարդում եք, աշխատում, աշխատանքները հրապարակում եք բլոգներում, հղումներն ուղարկում եք ինձ
Բոլորիս մաղթում եմ աշնանային հետաքրքիր օրեր:

20. 10. 2016թ.
Դասարանում
Առաջադրանքներ
Պատմվածքում ի՞նչն է իշխում.
ա) խաղաղության տրամադրությունը
բ) ափսոսանքն ու ցավը
գ) բնության ու կյանքի նկատմամբ հիացումը
դ) կարոտը
ե) այլ մի բան
Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր պատմվածքում արտահայտած ցավի համար:
Պատմվածքում տրամադրությո՞ւնն է իշխում, թե՞ խոհը: Պատասխանդ պատճառաբանի'ր:

19. 10. 2016թ.
Դասարանում
Առաջադրանքներ
Ինչպե՞ս են հակադրված
ա) բնությունն ու անտառապահը
բ) գեղեցիկն ու ցավը
գ) հուշն ու իրականությունը
բնութագրիր.
աերտասարդ Դիլան դայուն
բծեր Դիլան դայուն
Պատմվածքի վերջին նախադասությունը բացատրիր:

Լրացուցիչ աշխատանք
,,Միրհավ,, պատմվածքը պատմել:
Ավարտել դասարանական աշխատանքը:



18. 10. 2016թ.
Դասարանում
,,Միրհավ,, պատմվածքի քննարկում:


Լրացուցիչ աշխատանք
,,Միրհավ,, պատմվածքը պատմել:

Առաջադրանքներ
  • Ինչպե՞ս է կառուցված պատմվածքը: Պահպանվա՞ծ է դեպքերի հերթականությունը:
  • Ո՞ր հերոսն է մանրամասն նկարագրված, ինչո՞ւ:
  • Գտի՛ր Սոնային նկարագրող և բնութագրող բոլոր հատվածները:
  • Ի՛նքդ բնութագրիր Սոնային:
  • Համեմատի՛ր պատմվածքում նկարագրված երկու աշունները:
  • Ի՞նչ կապ կա.
ա) Սոնայի և միրհավի միջև (բոլոր առնչությունները գտիր)
բ) իրերի, բնության երևույթների նկարագրության և հերոսի անձնական ապրումների միջև



17. 10. 2016թ.
Դասարանում
Ակսել Բակունցի ,,Միրհավ,, պատմվածքի ընթերցում:

Լրացուցիչ աշխատանք
Ակսել Բակունցի ,,Միրհավ,, պատմվածքը պատմել եք սովորում:
Դուրս եք գրում.
5 համեմատություն
5 մակդիր
5 փոխաբերություն

Հիշենք՝ որն է .

14. 10. 2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ ստեղծագործությունը.
Ավետիք Իսահակյան
Սիրահար քամին

Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար 
սահելով անցավ փարավոններիբուրգերի վես ճակատների 
վրայովիջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու
դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.
-Իմ հրաշագեղիմ աննման թագուհիես քեզ սիրում եմ
եսաշխարհի անսանձ և ըմբոստոգինահա նազելի ոտներիդ 
տակ մարում եմ… Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում,
սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդտեսա և սիրեցի… 
Բա՛ց նվիրական գիրկդ ինձհամար
Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:
-Մի՞թե գութ չունիսդո՛ւոր այդպես քնքուշ ես և գեղեցիկ,
 մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդառջև
Հեծծեց քամին և մեղմով գրկեց նրա նուրբ իրանը և ուզեց
 համբուրելբայց արմավենինզայրացած հրեց նրան և ասաց.
-Ի՞նչ ես ձանձրացնում ինձանպատկա՛ռ քամիդու ո՞վ 
եսոր քեզ սիրեմիմ սերը քեզհամար չէգնա՛կորիր դո՛ւ,
 անտունանհայրթափառական… Եսոր արքայական
պարտեզների երազն եմինչպե՛ս կարող եմ մի մոլորաշրջիկի իմ 
սերը տալ
-Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց 
քամին:
-Դու ո՞վ ես որմի՞թե այն չեսոր գիշեր-ցերեկ վայում ես ավերակների մեջ և ամայի ուղիներիվրա 
ունայն դեգերումամեն դուռ փակ է քո առջևդու նախանձից 
տների ճրագներն եսմարումորովհետև տուն չունիսթավշյա
 տերևներն ես փոշոտում ու վանում ցանուցիր,որովհետև չար 
ես ու խանդոտմերկ ես ու աղքատգնա՛հեռացիր ինձնից
-Ի՛մ թագուհիմի՞թե ինձ չես ճանաչում,-ասաց քամին,- ես աշխարհի հզորանհաղթ ոգին եմ.ես նա՛ եմ,
 որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրամի 
թափով թռչում եմ`քերելով պարթևական Դեմավենտի 
ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան
գոհարակերտ գագաթինհասնում եմ մինչև բարձունքները 
Ատլասի:
Ես նա՛ եմոր ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում
սլանում եմ իրար խճճելուհսկայական Ամազոնի նախաստեղծ 
և անթափանց անտառներըինչպես դեռատի աղջիկըխաղում է իր դեղձան մազերի հետ:
Ես նա՛ եմոր գալարելով ու ոլորելով հորձանուտ անդունդները 
Ատլանտիկիմինչև հրեղենաստղերն եմ թևակոխումես նա՛ եմ
որ անծայրածիր Սահարայում ավազի բարձրաբերձլեռներ եմ 
շինումնորից քանդելու համարես նա՛ եմոր քաղաքների 
նախամայր Մեմփիսըավազի դեղին հեղեղների տակ ծածկեցի
-Ես սարսափում եմ քեզնիցդո՛ւ դաժան եսդո՛ւ 
վայրագ ես,- դողդոջուն ասացարմավենին…- Ես 
Նեղոսն եմ սիրում միմիայնՆեղոսը քեզնից հզոր է
բայց և գթոտնագիշերները ինձ մեղմանուշ օրոր է մրմնջում և 
նինջս հյուսում չքնաղ երազներովոր բերում էհեռավոր 
աշխարհների մարմարեղեն լեռնագահերից… Գնա այստեղից,- 
աղաչեցարմավենին:
-Բայց մի՛ վախենարի՛մ նազելիսորովհետև երբ սիրում եմ
աշխարհի ամենահեզ,ամենաբարի ոգին եմ դառնումմի՞թե դեռ 
ինձ չես ճանաչումես նա՛ եմոր իմ քնքուշ թևերիվրա դրախտի 
բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհես նա՛ եմոր սրտահույզքնարի նուրբ լարերն եմ 
թրթռացնում և նրա գեղգեղանքը հասցնում սիրատոչոր հոգիներին.
ես նա՛ եմոր դալարագեղ անտառների անհուն լռությունն եմ 
օրորումաղբյուրներիմարգարիտների մեջ լալիս ու քրքջում… 
Ես նա՛ եմոր երկնասլաց արծիվների թևերն եմշարժում և
 նումիդական առյուծների բաշերը հյուսումես նա՛ եմոր 
արշալույսից մինչևարշալույս մրահոն կույսերի գիշերագեղ 
մազերն եմ շոյում և աստղերի երազները բերումնրանցև ես 
նա՛ եմիմ թագուհիսոր մշտամրմունջ խոսում եմ արքայական 
Մեմնոնիարձանի հետև ես ահա՛ ոտներիդ տակ հիմա սեր եմ 
աղերսումԳթա՛ ինձարձակիր շքեղվարսերդ վրասես հոգնած 
եմ ու տառապածթո՛ղ համբուրեմ քեզ և երանության մեջ
մոռանամ վշտերս ու խոնջենքս դարևոր և թափառումներս անկայան
-Ես քեզ չեմ սիրումչե՛մ սիրում,- բարկացավ արմավենին,- ես 
քեզ ասացիոր Նեղոսն եմսիրումնա հզո՛ր է և քնքո՛ւշսիրտը 
խորն է նրա և գթով լիտե՛սինչպե՛ս փայփայում է նաիմ դեմքը 
և միշտ պահում իր սրտի վրատե՛ս ի՛նչ գեղեցիկ է նավեհ և
 հանգիստերկնքիադամանդյա աչքերը մինչև լույս նրան են 
նայում հիացածարքայափայլ արևը նրա հայելումեջն է 
փայլում-հուրհրում:
Ես միա՛յնմիա՛յն նրան եմ սիրումնրա ոսկեշուրթ ալիքները 
համբուրում են ինձ ևզովացնում իմ կարոտակեզ հոգինառավոտից 
մինչև առավոտ մրմնջում է նա ինձպարիկների դյութական երգերը
 և պատմում միշտ հրաշալի հեքիաթներ:
Ահականչում է նա ինձիմ մազերի քաղցրաբույր ստվերը պիտի 
իջնի նրա այրված ճակատիվրամիա՛յն և միա՛յն նրա համար են
 բողբոջում իմ սիրավառ համբույրները:
Կորի՛րհեռացի՛րո՛վ դու անտուն պարծենկոտ քամի:
Այսպես ասաց արմավենին և վարսերը կախեց Նեղոսի վրաորի 
ալիքները թռչում էին վեր,դեպի արմավենու սիրաբորբոք շրթունքները.
-Դո՛ւոր ինձ չես սիրում և արհամարհում ես ինձհիմա տե՛սթե 
ո՜վ եմ եսքո տերն եմ ես,ո՛վ դու անմիտգոռոզ արմավենիքո 
տե՛րն եմ ես
Եվ մռնչաց քամինգալարվեցզայրացավ քամինՆեղոսի անշարժ 
ջրերը վայրագ խանդովխառնեց-պղտորեցդուրս թափեց ափերիցշառաչեցին ծառերն ու 
ծառատունկները բոլորևգետնին փռվեցինև հողի սյուները 
ամպերի հետ խառնվեցինդողացդողդողաց արմավենին,իսկ 
սիրահար քամին գրկեց նրան ամուր ու հզոր բազուկներով
պոկեց արմատիցսեղմեց իրզայրացած ու սիրատոչոր կրծքին 
և տարավ հեռո՜ւհետո՜ւդեպի անապատները այրվող,դեպի 
ծովերը շափյուղյադեպի լեռնագագաթները ձյունափառ

Դեմավենդ — հանգած հրաբուխ էլբրուսում
Ատլասի լեռներ —  լեռնային երկիր Աֆրիկայի հյուսիս արևմուտքում
Տյուրոս                — հնագույն քաղաք-պետություն Միջերկրական ծովի ափին
Քաշմիր               — նահանգ Հնդկաստանում
Մեմփիս              — քաղաք Հին Եգիպտոսում
Ադրիատիկ ծով — կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև
Նումիդիա           — պատմական մարզ Հյուսիսային Աֆրիկայում
Նուբիա                — հնագույն երկիր Աֆրիկայում

Հարցեր և առաջադրանքներ
Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր
աքամուն,
բարմավենուն,
գՆեղոսին:
Քամուն բնութագրի՛ր
աըստ քամու,
բըստ արմավենու:
Քամուն
ամեղադրի՛ր,
բարդարացրո՛ւ,
գբնութագրի՛ր:
Արմավենուն
ամեղադրի՛ր
բարդարացրո՛ւ,
գ.բնութագրի՛ր:
Ո՞ւմ կողմն է քո համակրանքըԻնչո՞ւ:

13. 10. 2016թ.

Դասարանում
Ագուտագավայի «Գորտը» պատմվածքի քննարկում։
Գրավոր վերլուծությունների հրապարակում բլոգներում:

Լրացուցիչ աշխատանք


Վերլուծե՛լ ,,Գորտը,, պատմվածքըվերլուծությունը դնե՛լ բլոգում:

1 Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:
Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:
2. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր`
ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,
բ) երկու նախադասություն հանելով:
Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.
-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի:
12. 10. 2016թ.
Դասարանում
Լեզվական առաջադրանքների ստուգում
Կարդալ Ագուտագավայի «Գորտը» ստեղծագործությունը:

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ Ագուտագավայի «Գորտը» ստեղծագործությունը:
Աշխատանք անհատական նախագծերի վրա:

11. 10. 2016թ.
Գործնական քերականություն
Գոյականի տեսակները
1.Պարզի՛րթե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
ԱՈւրարտաԱրա ԳեղեցիկԱրագածԱրգիշտիՆեղոսՎահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
ԲՄանկությունմիամտությունուրախությունսուգվիշտահհնարավորություն:
ԳՀայրմայրմարդկինընկերեղբայրհոգեբանուսանողուհիդերասանուհիանձնավորություն:

2.Քանի ձևով կարող եստրված գոյականները բաժանի՛ր երկու խմբի՝ ամեն անգամ կարևորելով գոյականին հատուկ որևէ հատկանիշ:
ԵրկիրխինդՍատուրնմարգարելիճՄովսեսարաբավագԱրաբական Միացյալ էմիրություներսարսափդատավորՄարտիրոս ՍարյանարիությունռնգեղջյուրգետաձիՀրագդանզինվորհարազատություն, «Ջութակ ե սրինգ», զգացում:

Գոյականի թիվը
3.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժտարրծովնաևկույտբերդշենք:
Բճանապարհգաղտնիքհրաշքմեքենաշրջանշինություննավահանգիստ:
ԳԳառդուռմատմուկթոռձուկլեռբեռ:
ԳԱստղարկղվագրանգղսանր:
ԵԾովածոցսուզանավդաշտավայրշնագայլհեռագիրլրագիր:
Զ֊Քարտաշգրագիրլեռնագործբեռնակիր:
էՄարդկին:

4.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող ... (լաստանավմաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
... (
հարթավայրգարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
... (
օդերևութաբանզգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր ... (սառցադաշտպատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված ... (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ... (ջրվեժմեկըՎիկտորիանանցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ... (ծովախորշվերածվել են ցամաքի:

5. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:
Բուդդայական քահանաները պատմում ենթե երկիրը հենվում է ոսկե գորտի վրաԳորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթըորից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում  է  զգումԿամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղելթե գետնի տակ ապրում էՏուիլ աստվածըորր երբեմն սահնակով է տեղ գնումԵրկրաշարժ է լինումերբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվինՀետաքրքիր էթե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում:

Լրացուցիչ աշխատանք

Ավարտել դասարանական աշխատանքը:

10. 10. 2016թ.

Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:
,,Հեծանիվը,, պատմվածքի քննարկում, աշխատանք անհատական վերլուծությունների վրա:

Լրացուցիչ աշխատանք

,,Հեծանիվը,, պատմվածքի վերլուծությունները հրապարակում եք բլոգներում, հղումն ինձ եք ուղարկում:




No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...