Հայոց լեզու, գրականություն (դեկտեմբեր, 8-րդ դասարան)

Դեկտեմբերի 28- հունվարի 9
,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ

16.12.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ` ,,Սուրբ ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային,,
Բլոգներում գրավոր վերլուծել գրադարանում կարդացած գիրքը:
Ստեղծագործական աշխատանք` ,,Ձյունը,, (հրապարակում եք բլոգներում)


13.12.2016թ.
Դասարանում
Ծննդյան հեքիաթը,, -քննարկում
Ստեղծագործական աշխատանք-,,Երազանք, որն իրականացել է,, (գրում եք ձեր երազանքի մասին և հրապարակում բլոգում)

12.12.2016թ.
Դասարանում
 ,,Բան ունեմ ասելու,,-ամփոփում
Ստեղծագործական աշխատանք-,,Ամանորյան իրական նվերը,,
 ,,Ծննդյան հեքիաթը,, -քննարկում
Ստեղծագործական աշխատանք-,,Երազանք, որն իրականացել է,,


09.12.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Վերլուծում եք գրադարանում կարդացած գիրքը և հրապարակում բլոգում:
Կարդա Պաուլո Կոելոյի ,,Ծննդյան հեքիաթը,, և կատարիր առաջադրանքը:
Հարցազրույց
  • Ինքս ինձ հետ
  • Ուսուցչիս հետ
  • Սիրելի մարդու հետ
  • Զրուցակցիդ ինքդ ընտրիր
Հարցազրույցին ներկայացվող պահանջներ.
  • անմիջականություն, կենդանի խոսք, առանց արհեստականության
  • հարցազրույցը լինի հետաքրքիր, որևէ թեմայի շուրջ
  • ասելիքը հետաքրքիր լինի
  • ոճը հետաքրքիր լինի
  • կետադրությունը՝ ընթացքում, ոչ՝ վերջում
  • վերջացնելուց հետո նորից կարդացեք

07.12.2016թ.
Դասարանում
 ,,Բան ունեմ ասելու,,-քննարկում

Լրացուցիչ աշխատանք
Մասնակցում եք առցանց քննարկմանը:
 ,,Բան ունեմ ասելու,,-ընթերցում (մանրամասն կարդում եք երիտասարդի մենախոսությունը):
Ստեղծագործական աշխատանք-,,Երբ մտքերը սառչում են օդում,,(հրապարակում եք բլոգներում)


06.12.2016թ.
Դասարանում
Մասնակցում եք առցանց քննարկմանը:

Լրացուցիչ աշխատանք

Մասնակցում եք առցանց քննարկմանը(պարտադիր է):
 ,,Բան ունեմ ասելու,,-ընթերցում
Գործնական քերականություն
1.Կետադրի՛ր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտոտից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին
աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորիր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում ճապոնիայում:

3.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ Լին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:



05.12.2016թ.
Դասարանում
 ,,Բան ունեմ ասելու,,-քննարկում
Բլոգային աշխատանք-դուրս գրիր այն  մտքերը, որոնք, քո կարծիքով, առավել կարևոր  են և վերլուծիր  բլոգումդ:

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ  ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործությունը
Բլոգային աշխատանք-դուրս գրիր այն  մտքերը, որոնք, քո կարծիքով, առավել կարևոր  են և վերլուծիր  բլոգումդ

02.12.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Գրադարանում կարդացած գրքի վերլուծությունը հրապարակում եք բլոգներում:
Կարդում եք Վիլյամ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործությունը:
Անահատական և խմբային նախագծեր (թարգմանություններ, շարադրանքներ):

1 comment:

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...