Monday, December 21, 2015

Ձմեռային ճամբար. օրակարգ

Դեկտեմբերի 21
Ընդհանուր պարապմունք
հասարակական  աշխատանք
աշխատանք ըստ ջոկատների
աշխատանք ըստ ջոկատների
ընդմիջում
աշխատանք ըստ ջոկատների

Sunday, October 18, 2015

Անհատական աշխատաժամանակ

Երկուշաբթի
9.00 -9.30-պարատուն Մարմարյա սրահում
9.30-10.00- ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10.00-11.00 - վարդերի խնամք Մայր դպրոցում
11.00-12.00 – հեծանվասպորտ
12.30-13.00 - ընդմիջում
13.00-15.00 - աշխատանք Միջին դպրոցի ակումբում (կիսատ աշխատանքների լրացում)

Saturday, October 3, 2015

Իմ գրադարանը. մեկ տարվա ամփոփում

Ձեր բլոգներում բացում եք բաժին <<Իմ գրադարանը>> վերնագրով և այս աշխատանքի արդյունքը տեղադրում եք այդ բաժնում (հղումն ինձ եք ուղարկում)։

Tuesday, September 29, 2015

Գրաբարյան օրեր


***
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Saturday, September 12, 2015

Էռնեստ Հեմինգուեյ. Ծերունին ու ծովը

Մաս Ա
Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում: Ութսունչորս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում: Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա: Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը:

Wednesday, September 2, 2015

Նար-Դոս. Ես և նա

Նախագծի իրականացման ժամանակը՝ սեպտեմբերի՝ 7-16
Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝




Բանավոր խոսքի զարգացում
Ստեղծագործական մտածողության խթանում
Պատկերավոր մտածողություն զարգացում
Բառապաշարի հարստացում

Նախագծի ընթացքը՝


Պատմվածքի ընթերցում-քննարկում
Ստեղծագործական աշխատանքի իրականացում
Սովորողների տպավորությունների և առաջարկությունների գրանցում
Նախագծի թեմայով պատրաստված նյութերի հրապարակում բլոգում, ենթակայքում: 
Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային վերլուծական-ստեղծագործական նյութեր: 


Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը

Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել,
անհագուրդ, կայծակնահար:
2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը
:Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն
լակոնիկ ոճով: 
3. Տղային  Ա. բնութագրի՛ր, Բ. մեղադրի՛ր, Գ. արդարացրու: 
4. Աղջկան  Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու. Գ. բնութագրի՛ր: 
5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.
Ա. տղայի կարծիքով
Բ. քո կարծիքով: 
6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձիր ներկայացնել
աղջկա
գրական դիմանկարը:
7. Քննարկիր հատվածները՝
1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել
 իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս
սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ,
ի՞նչ էր նրանց  արմատը
2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։
Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի
զգում ինձ։
 3. «Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարաննէլ, դիսերտացիան էլ, ամեն
բան և եկա  վճիռս իրագործելու։ 

Կարդա՛ ,,Նա,, պատմվածքը: 

Առաջադրանքներ
1. Բացատրիր հետևյալ բառերը՝ անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, 
ընկղմվել,գոթական, անանց, պարուրել,
 տրուբադուր,հրացայտ, անձեռակերտ, ծնրադրել:
2. Բացատրիր արտահայտությունները՝
1.ամբողջ էությամբ լսողություն դարձած
2.սրտի լարերի վրա են նվագում
3.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ 
3.Վերլուծի'ր հետևյալ հատվածը.
— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։
— Իմ անունը Ջուլիետտա է։
— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։
— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։
— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։
Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։
Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։
4. Վերլուծի'ր հետևյալ հատվածը.
Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ
մեզ բաժանում
էր իրարից։ Դուք վերևն էիք— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիսարհամարհանքով նայելու դեպի ներքև։
Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողներըերբեմն թևեր են առնում,
թռչում վերև, և,
վրիժառության զգացումով լեցուն։ 

5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու նկարագրության հետ:

6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:
7. Ջուլիետային.
մեղադրի'ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
արդարացրո'ւ  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
բնութագրի'ր  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:
9. Մեկ բառով բնութագրի՛ր նրան:
10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:
11. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
12. Վերև-ներքև. ի՞նչ է դա քո պատկերացմամբ: /Ստեղծագործական աշխատանք/:

Արդյունքներ
Նարեկ Ավանեսյան
Գոռ Ղազարյան
Առաքել Գրիգորյան
Ալվարդ Թորիկյան
Մարիա Սուքոյան
Վիկի Միկաիլ
Գոհար Աղաբեկյան
Լիլիա Սահակյան
Կարեն Սարգսյան
Արշակ Հակոբյան
Սամվել Հարությունյան


Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ

****
Գիշերն եկավ
Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց –
Եվ լարերը խզվեցին …
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում …
1893
Լայպցիգ

Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ


Tuesday, June 23, 2015

Ամառային ընթերցանություն


    Սիրելի ընթերցող, ամառվա ընթացքում այս ցանկից երկու գրքի ընթերցումը պարտադիր է (կարող ես կարդալ թղթային տարբերակները): 

    Friday, May 29, 2015

    Եռօրյա հայրենագիտական ճամբար Լոռվա Այգեհատ գյուղում

    Ճամբարի անվանումը՝ <<Այգեհատ>>
    Անցկացման ժամկետը՝ հունիսի 10-12
    Մասնակիցներ՝ 5-7-րդ դասարանի սովորողներ

    Thursday, May 28, 2015

    Ընթերցասրահը՝ մայրենիի դասի կազմակերպման լավագույն միջավայր

    Շատ հաճախ, պատեհ-անպատեհ ականջովդ է ընկնում հետևյալ արտահայտությունը՝ է՜, էս սերունդը քիչ է կարդում...

    Thursday, April 16, 2015

    Չարլի Չապլին. Երբ ես ինձ սիրեցի

    Խոսք` արտասանված ծննդյան 70 ամյակին:
    Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
    Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»: 

    Tuesday, April 14, 2015

    Համո Սահյան. բանաստեղծություններ

    ԱՆՁՐԵՎ
    - 1 -
    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:
    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Saturday, March 7, 2015

    Եղիշե Չարենց.բանաստեղծություններ

    Տրիոլետ

    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց-
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց։

    «Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

    Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...