Sunday, November 1, 2015

Սեբաստացու օրեր


Ընթերցանության նյութեր


Թարգմանության նյութ

Պայմանք տղայոց ընտրութեան
Արեւելք գտնուող քարոզիչներուն գրեց որ ընտանոք փոքրահասակ  տղաքներ ղրկեն ի Վենետիկ, որոնք ըլլան ազնիւ, ևքաղցրաբարոյ, հոգեսէրք, բարեպաշտ ընտանեաց զաւակներ,սրամիտք, ընթերցասէրք և ընդունակ ուսմանց:
Խստիւ պատուիրէր որ լաւ ընտրութիւն ընեն, քննեն անոնցկազմուածը՝ որ տկար և հիւանդոտ չըլլան, փորձեն զանոնք,բացատրեն թե ինչ է կրօնաւորութիւնը, դժուարութիւններ  դնենառջեւնին, որպէս զի աւելի եւս յայտնի ըլլայ անոնց կոչումունենալը կամ ոչ: Կը գրէր որ չընդունին ծնողաց մէկ հատիկզաւակները, բայց միայն եթէ ուխտած ըլլան Աստուծոյ նուիրելուզանոնք:
 Տարիքի մասին՝ ամենէն փոքր 12-ամեայ և ամենէն մեծ 16-ամեայ տղաքը կընդունէր: Դարձեալ տղայոց ընդունելութեան արգելքներ էին արտաքին պակասութիւնք, ինչպէս չափազանց հասակի կարճութիւնը, շիլ և շատ խաղացող աչքերը, և այլն, չէր ընդունէր նաեւ ձառագէմները, և ուրիշ որևէ արատաւորները, վասն զի արտաքինը յաճախ ներքնոյն հայելին է, կըսէր. «Ազնիւ իւղերը հասարակ անոթներու մէջ չէն պահուիր. Մինչդեռ դիմաց չափակցութիւնը և արտաքին բարեձեւութիւնը շատ անգամ հոգւոյն գեղեցկութեան նշաններ են»: Միւս կողմանէ կընտրէր աւելի աղքտներուն քան հարուստերուն զաւակները. «Եթե երկու տղաք ըլլան, կը գրէր, մին աղքատ և ազնիւ, իսկ միւսը՝ հարուստ և պակասաւոր, պետք է առաջինը ընտրէք՝ քան վերջինը: Նայեցէք որ աղքատներուն որդիքը ընտրէք և ղրկէք, միայն թէ սրամիտ և հեզաբարոյ ըլլան, ընդհանրապէս աղքատները խոնարհ և հլու կըլլան, մինչդեռ հարուստերուն զաւակները բարձրամիտ և համարձակ կըլլան»:

Տեսանյութեր

Ստեղծագործական աշխատանք

Ներկայացնել նյութ /տեսանյութ, ռադիոնյութ, պատում՝ հղումներով/
1.      Ես սեբաստացի եմ և ես այսպիսին եմ:
·         ներկայացնել սեբաստացուն բնորոշ հատկանիշերը, նրա առանձնահատկությունները
·         փաստերով ցույց տալ Ձեր գործունեությունը՝ անհատապես կամ խմբով արված /նախագծեր, նախաձեռնություններ, ստեղծած տեսաֆիլմեր և ռադիոնյութեր…/
·         Ձեր գործունեության ամբողջական ներկայացումը կարող է դառնալ սեբաստացու ձեր հաշվետվությունը
·         Արված աշխատանքը տեղադրել բլոգում:
2. Սեբաստացու օրերին հանդես գալ որևէ նախաձեռնությամբ, դրա կազմակերպմամբ /անհատական, խմբային, ընտանեկան…/: Բլոգում հրապարակել նախագիծը:
Առաջադրանքները՝ Մարիետ Սիմոնյանի






             

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...