Thursday, September 5, 2013

Ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագծերը Միջին դպրոցում
2013-14 ուստարի
7-9-րդ դասարաններ
Մայրենի, անգլերեն, ռուսերեն
Նունե Մովսիսյան, Արևիկ Ներսիսյան, Ժաննա Հակոբյան, Լուսինե Բուշ

1.      Սեպտեմբերի 18 - Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը (105-ամյակը)
Նախագծի հիմքում ընկած է Վիկտոր ՀամբարձումյանիԿտակը”:
Աշխատանքների ուղղությունները.
·         Ընթերցել
·         Թարգմանել անգլերեն և ռուսերեն
·         Ձայնագրել եռալեզու
·         Տեսանյութ պատրաստել
·         Կազմել առաջադրանքների փաթեթ
·         Գտնել այլ հանճարների կտակներ, նամակներ, խրատներ
·         Կազմել հայտնի մարդկանց, ընտանիքի մեծերի և այլն խրատների թանգարան
·         Այցելել Բյուրականի աստղադիտարան, տեղում հարցազրույցներ անցկացնել, ռադիոլուր պատրաստել, այցի վերաբերյալ ուսումնական-տեղեկատվական տեսանյութ պատրաստել, մոտակայքում նվաճել որևէ բարձունք
·         Նախագծի արդյունքները սեպտեմբերի 18-ին տեղադրել ուսումանակն նախագի ստուգատեսների ենթակայքում:

2.      Սեպտեմբերի 24-29-Կոմիտասյան օրեր
ՆախագիծԵռալեզու Կոմիտաս
·         Կոմիտասի երգերի և բանաստեղծությունների ընթերցում, թարգմանություն (թարգմանությունները փորձում են կատարել սովորողները; եթե կան արդեն արված թարգմանություններ, ապա կատարվում է դրանց համեմատական վերլուծությունը):
·         Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին, ինչպես նաև Կոմիտասի մասին այլոց (այդ թվում նաև ռուսների, անգլիացիների և այլն) ցիտատները:
·         Կոմիտասի արձանի պատմությունը
·         Այցելություն պանթեոն
·         Այցելություն Հառիճավանք
·         Կոմիտասը Սևակի տեսանկյունից
·          Առաջադրանքների փաթեթի կազմում
·         Դասախոսություն-կլոր սեղան  Կոմիտասի մասին, որը կկազմակերպվի կրթահամալիրի գրադարանում: Կհրավիրվի, օրինակ, Արթուր Շահնազարյանը, կամ մեկ այլ Կոմիտասագետ:
·         Արթուր Շահնազարյանին դիմենք խնդրանքով, որ 1500 դեռևս անծանոթ երգերից մեկը սովորեցնի: Արդդյունքում մենք տարեց տարի կավելացնենք այն 300 երգերի ցանկը: Երգը կարող է ձայնագրվել և այն կթարմացնի մեր ձայնադարանը:
·         Նախագծի աշխատանքների ընթացքում կհամագործակցենք  http://komitas.am/ կայքի հետ և լավագույն աշխատանքները կառաջարկենք հրապարակել դրանում:

3.    Հոկտեմբերի 15 – Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրը
·       Ծանոթություն կյանքի և գեղարվեստական ստեղծագործությունների հետ
·       Հուշեր նրա մասին
·       Ի՞նչ է գրում Կիմ Բակշին նրա մասին  
·       Նրա մասին ֆիլմի դիտում
·       Ստեղծագործության  քննարկում( առցանց և կենդանի քննարկումների կազմակերպում)
·       Ի՞նչ է էսսեն
·       Հայ և այլալեզու էսսեագիրներ
·       Եռալեզու էսսեներ
·       Պատրաստել եռալեզու էսսեի շարք`  «Երբ ես տխուր եմ լինում…»
·       Այցելություն Կարմրավոր
·       Նախագծի ամփոփում ֆիլմի տեսքով` «Ի՞նչ տվեց ինձ Գուրզադյանը»
·       Նախագծի ամփոփում  4 բլոգների միջոցով` Մովսիսյան Նունե, Ժաննա Հակոբյան, Լուսինե Բուշ, Արևիկ Ներսիսյան

4.    Հոկտեմբերի 15-19 – Մահարիական օրեր
·         Առաջադրանքների փաթեթի կազմում
·         Եռալեզու թարգմանություն «Երևանյան քանդակներից»
·         Համագործակցություն «Բռնադատվածները» նախագծի հետ
·         Նրա մասին ֆիլմի դիտում
·         Ֆիլմի պատրաստում (ընթերցվում է հատված «Մանկությունից», դրված են Վանի լուսանկարները)
·         Ճամփորդություն «քանդակների» հետքերով
·         Ֆիլմի պատրաստում` «Երևան» վերնագրով
·         Այցելություն Մահարու կնոջը, օգնության տրամադրում, հնարավորության դեպքում` հարցազրույց կվերցնենք


Նոյեմբերի 1-10 - «Սասնա ծռերի» օրեր
1.      Ինչ է էպոսը, ժանրի առանձնահատկությունները
2.      Աշխարհի էպոսները (былины, сказания, саги, песнь, плачь)
3.      Էպոսների հերոսները
4.      Աշխարհի էպոսների  և հայկական էպոսի հերոսների վերլուծական համեմատություն
5.      Էպոսների եռալեզու ձայնագրություն
6.      Էպոսը և արվեստը
7.      Սասունցի Դավիթի արձանը, Երվանդ Քոչար, Կոջոյան (այցելություն տուն-թանգարաններ)
8.      Կոմիտասը և էպոսը
9.      Սասնա Ծռերի ունկնդրումը Ժան Էլոյանի կատարմամբ
10.  Սասնա Ծռերի մասինԿուլտուրաալիքով հեռարձակված հաղորդման դիտում
11.  Մուլտֆիլմի դիտում
12.  Կենդանի էպոս` ընտրված հատվածների բարբառային ընթերցում
13.  Սասնա Ծռերը Թումանյանի մշակմամբ
14.  Անգիր հատվածներ
15.  Ֆիլմի պատրաստում
16.  “Սասնա Ծռերնախագծի վերջնական արդյունքի ներկայացումը Սեբաստացու օրերին

5. Նոյեմբերի 1-7 - արտասահմանյան գրականության օրեր
Անգլերեն, ռուսերեն առարկաների համար ընտրվում են հեղինակներ (ՕՀենրի, Ջոյել Հարրիս, Ս.Միխալկովի թարգմանությունները)

·         Инсценировка Сказок –театральные представления на русском и английском
·         Проект “ Фразы из Сказок, которые запомнились мне”.
·         Выполнение пакета заданий по тексту О Генри “ Вождь краснокожих”
·         Проект «Весёлые изречения» из рассказа О.Генри «Вождь краснокожих»
Դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Ծանոթացում երեխաների իրավունքների պաշտպանության օրենքներիհետ
Քննարկման կազմակերպում.
իրավունքներն ու պարտականությունները
փաստացի և իրական իրավիճակը
«Կյանքը հիասքանչ է» ֆիլմի դիտում, քննարկում
Հետազոտական աշխատանք
Նախագծի այս փուլում աշխատանքին միանում է Մարթա Ասատրյանը, որը թեմայի շուրջ իրականացնում է հետևյալ աշխատանքները.
Ստեղծել   ՄԱԿ-ի կառուցվածքի վերաբերյալ աղյուսակ
Ներկայացնել հոդվածներ  Իսլամիստների քննադատության վերաբերյալ
Բանգկոկի հռչակագրի էությունը
Մարդու իրավունքներն ու Հայաստանը
Ֆիլմերի տեսքով կատարել վիրտուալ ճամփորդություն յուրաքանչյուր աշխարահամսից մ եկ պետությունում, և ներկայացնել՝ մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ են կատարվում և ինչ միջոցառումներ են իրականացվում 
6. Հունվարի 5-6- Սուրբ Ծնունդ

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...