Հայոց լեզու, գրականություն. սեպտեմբեր (7-րդ դասարան)

Հոկտեմբեր ամսվա առաջադրանքները կարող եք տեսնել ,,Հայոց լեզու, գրականություն. հոկտեմբեր (7-րդ դասարան) ,, բաժնում:
06. 10. 2016թ.

Դասարանում
Լեզվական առաջադրանքների ստուգում:

Լրացուցիչ աշխատանք
Աշխարհաբար եք փոխադրում գրաբարյան հատվածը, գրավոր կատարում 1-3-րդ առաջադրանքները:


05. 10. 2016թ.
Դասարանում

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
        «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:


2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ
                                                    Թումանյան          
անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր
գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  
երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ
թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա


Գոյականի թիվը

3. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

4. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

5.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

6. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր,լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Լրացուցիչ աշխատանք
Ավարտում եք դասարանական աշխատանքը: Նաև անգիր եք ասելու կոմիտասյան երկու բանաստեղծությունները՝ ,,Հունձքը,, և ,,Աշուն օր,,ը:


04. 10. 2016թ.
Դասարանում
,,Հունձ,, բանաստեղծության քննարկում:
Պատկերների վերլուծում:
Ստեղծագործական աշխատանք:

Լրացուցիչ աշխատանք
Անգիր սովորել ,,Հունձք,, և ,,Աշուն օր,, բանաստեղծությունները:
Աշխատել անհատական նախագծերի շուրջ: 

Կարդա բանատեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

03. 10. 2016թ.
Դասարանում
Նախագծային ուսուցման մեկնարկ:

Լրացուցիչ աշխատանք
Ովքեր չեն պատրաստել տեսանյութեր, պատրաստում են:
Անգիր եք սովորում Կոմիտասի ,,Հունձք,, բանաստեղծությունը:


30. 09. 2016թ.
Դասարանում
Ընթերցանության դաս գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք

Կոմիտասյան բանաստեղծությունների ընթերցում։
  1. Ընտրիր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորիր:
  2. Անգիր սովորած բանաստեղծությունը ռադիոնյութի կամ տեսանյութի եք վերածում։


Կարդա Կոմիտասի հետևյալ բանաստեղծությունը.
Հունձ
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորուն,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորուն։
Առաջադրանքներ
  1. Բառարանի օգնությամբ բացատրի'ր հետևյալ բառերը՝  ջեռալ,  հերկ,  կալ, ցայտել։
  2. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները՝ 

Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված բանաստեղծության մեջ։ Պատասխանդ     հիմնավորի'ր պատկերների միջոցով։
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ ամենից շատ իշխում՝ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ այլ բան։ Պատասխանդ հիմնավորի'ր։

29. 09. 2016թ.
Դասարանում
Գործնական քերականություն

1.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:
Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, ավաք:

2. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ...............:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունիցու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ուև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ունրան: (գռգռալ, գրգռել)
Քարերըիջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

4.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ.կարծես ... լիներ:
Գլորվում էր ... լանջով:
Ձայնն էլ խզված էր ու ...:
Առանց ... լսեցիննրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ... է ու կպչում գործի:

5.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
         Բնության մեջ համատարած(լռել) չկա:
         Աղմուկը կարող է … (հիշել) ... (կորչել) պատճառ դառնալ:
         … (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն ... (խոսել):
         Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:
         ... (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
         Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

6. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
         Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ ... (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային … (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի … (արագ) շատ մոտ է լույսի ... (արագ), և ժամանակ երկրային … (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի ... (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ … (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության … (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

Լրացուցիչ աշխատանք

Ովքեր չեն ավարտել դասարանական աշխատանքը, ավարտում են:

Գործնական քերականություն
1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտոտ, նրբանկատ:

Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:
... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
... մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգնիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .օրգանիզմի առող.  և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

3.Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:
Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Շատ կոպիտ դեմք ունի:
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Ի՞նչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:
Դեռ լռում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Արձագանքները լռեցին:
Ափսեները դրեց պահարանում:
Եկան ու իր օրենքը  դրեց:
Ձեռքի գիրքը մի կերպ  դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:



28. 09. 2016թ.
Դասարանում
,,Մտորումներ ,,Արտիստը,, պատմվածքի շուրջ,,

Լրացուցիչ աշխատանք
,,Մտորումներ ,,Արտիստը,, պատմվածքի շուրջ,,-ստեղծագործական աշխատանք
(հրապարակում եք բլոգում, հղումն ինձ եք ուղարկում)


27. 09. 2016թ.
Փորձիր ավարտ հորինել պատմվածքի համար (գրավոր):
Փորձիր համեմատել Արտիստը պատմվածքի հերոսներին ,,Ես և նա,, 
պատմվածքի հերոսների հետ:
Գրավոր վերլուծիր պատմվածքը՝ արտահայտելով վերաբերմունք:


Լրացուցիչ աշխատանք
Փորձիր գրավոր ավարտ հորինել պատմվածքի համար (աշխատանքը կատարում եք  մինչ յոթերորդ մասի կարդալը):
Մաս յոթերորդ
Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:
Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:
—Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ:
—Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր...
Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:
—Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գոռալ:
—Չարժե՞, չարժե՞, սինյո՜ր, դուք է՞լ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս... այո՛, ձախը... Գիտե՜ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուրվարի ներքևում էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը, բռնեց ետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններըս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան` բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՜վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին` չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս... “Հանի՛,— ասաց ձեռքերս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն”: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կրծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատել... Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...
—Ուրեմն կոշիկներիդ համար ես լալիս,— ասացի ես, մոտավորապես հասկանալով բանի էությունը:
—Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկիս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...
Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...
Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:
—Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՜ն սրիկաները... Ով գիտե, հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ պիտի անեմ...
Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն չհամարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր է միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:
—Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով հատակին,— հույս կա, հույս կա գտնելու:
—Այո՜,— ուրախացա ես երեխայի պես:
—Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՞ւմ եք Իցկոյի հորը: “Մոշկա սելյոդկա” են կոչում նրան: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ, իսկույն: Մա՛մա, ներս եկ, տուր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...
Հակառակ մոր կամքին, նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:
Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի` ինչ ողբ պիտի բարձրանար և որքան անիծեր որդուն:
Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...
...Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Ընկերները` Շաուշենկոն և Իցկոն, հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, հագուստով պառկում անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր` ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:
Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը, կտրատում էին սիրտս: Այնինչ` այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր իր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա, կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ ետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող ժողովել: Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու:
Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերակենդանացրեց նրա հույսեևը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն էր: Գրեթե օր չէի անցնում, որ նա չհարցնի.
—Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:
Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:
—Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:— Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.
—Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան նշանավոր երգչուհի դառնալով կգոռոզանա՞:
Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրան արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքն իմանալ` արժանի՞ եմ համարում իրեն Լուիզային, թե՞ ոչ:
Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ` օրից օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.
—Այո, կգոռոզանա: Նա այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է...
—Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած:
—Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:
—Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:
—Այո՛, բարեկամս, ուղարկում է, բայց ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ ու դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում` գիմնազիաստներին միմյանց նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՜խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր` նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:
Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:
—Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու համար:
Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.
—Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:
—Ի՞նչ է պատահել:
—Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ... հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա՛...
Եվ ծոցից հանելով հեռագիրը ցույց տվեց ինձ:
—Այդպես անսպասելի՞, —գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ—որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:
—Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՜խ, վերջապես, որքա՛ն ուրախ, որքա՛ն ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է` բարի, քաղաքավարի, լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ. Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...
Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:
Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն, հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնի էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:
Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները...
—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա...
Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր:
—Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային:
—Այո՛, իհարկե:
—Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:
—Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:
—Լուիզան այժմ Միլանում չէ:
—Ո՞վ ասաց:
—Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:
—Հապա որտե՞ղ է:
—Պարիզում:
—Ո՞ւմ հետ...
—Կավալլարոյի...
—Կավալլարո՞,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ:
—Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից` սրտիս ծանրությունից ազատվելու համար:
Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին. մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:
—Տեսա՞ր որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...
Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացմունքներն այնքան ժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով.
—Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել...
—Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:
—Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:
—Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:
—Սինյոր...
—Չարժե, չարժե,— կրկնեցի ես վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:
—Լուիզան բարձր է... Լուիզան հրեշտակ է...
Այլևս նա չկարողացավ իրեն պահել. գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր—կտոր է լինում:
Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:
—Նա տխո՞ւր էր,— հարցրի ես:
—Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ:
Կիթառը տանն է, մանդոլինան` սենյակում.— պարզ է, նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին. ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դերիբասյան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկար: Օրը կիրակի էր: Մտածեցի գուցե Հայոց եկեղեցումն է. կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր:
Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտահոգ: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան:
Դարպասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ—որ “կարևոր” գործի համար: Եղել էր պանդոկներում, “Խերսոն” շոգենավի վրա, հարցրել էր, նավաստները այսօր նրան չէին տեսել:
Պատմեցի նրան պատահածը:
—Օ՜, ունայնություն,— գոչեց բանաստեղծը յուր սովորական ոգևորությամբ,— ես միշտ ասել եմ, որ սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա: Օ՜հ, ինչքա՜ն էր խոսում նրա մասին, ինչպե՜ս հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... Նա տաքարյուն է...
Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնն այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան:
Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ, այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանա:
—Ա՜խ, սինյոր, այնպես ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել:
“Մի՛գուցե և ինձ”,— մտածեցի ես, գրեթե երկյուղով` նայելով նրա սյուների պես հաստ ու ուժեղ կռներին:
Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է իր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել:
—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագիրը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ—խեթ ապշած, որ կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես, առանց դեն ասած. “Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է”: Առհասարակ շատ օտարոտի էր...
Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին:
Իցկոյին հանդիպեցի յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Պարզվեց, որ Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր. Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել:
Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն վեր ու վար թռչկոտելով գոչեց.
—Իհե՛, իհե՛, խեղճ Լևոն...
Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում էր Լուիզայի մասին և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց ասած, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր “Ալեքսանդրյան պուրակ” կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դնում ու մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավերին: Քանի՜—քանի անգամ Իցկոն հանդիպել էր նրան այս դրության մեջ և նա ասել է. “Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...”:
—Գնա՛նք Ալեքսանդրյան պուրակ, այնտեղ է երևի,— առաջարկեցի ես:
Տասը րոպեյում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկարությամբ և լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը...
Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրենց կորցրած ընկերոջը:
Վատ նախազգացումն ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում է Լևոնի և միայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ: Հարբած, կեղտոտ վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...
Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանի վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի: Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, որ Լևոնը առաջին անգամ նվագեց “Մադրիդի շրջմոլիկը”: Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...
Իսկ այնտեղ, հարևան սենյակում, ուտում—խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն, ուրախ ծիծաղը, որ առատ—առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կես քուն և կես արթուն դրության մեջ լսեցի ինչ—որ դղրդոց. վեր թռա տեղիցս... Դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեյին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղ հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ:
—Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց:
Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր, հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Նրանց ետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն:
Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ պարզ հասկացա: Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն:
Լևոնին հանել էին ջրից նավաստիները “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...



26. 09. 2016-24. 09. 2016 
Դասարանում

,,Արտիստը,, պատմվածքի քննարկում:
,,Արտիստը պատմվածքում ինձ դուր եկած կերպարը,,-ստեղծագործական աշխատանք (հրապարակում եք բլոգում, հղումն ինձ եք ուղարկում):

Լրացուցիչ աշխատանք
Ավարտում եք դասարանում սկսած ստեղծագործական աշխատանքը, հղումն ինձ եք ուղարկում:

Կարդա՛ և պատմե՛լ սովորիր հատվածը: Կատարի՛ր առաջադրանքները (առաջադրանքները վերջում են):

Վեցերորդ մաս 
Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքըԱյդօրը տխուր էր ոչ միայն Լևոնիայլև ինձ համարայնքան արդեն վարժվել էի հարևաններիսշրջանին:
Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներինՀրաժեշտ տալիսԿավալլարոն երեքանգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ
Հենց նույն օրը Լուիզան ինձ ասացթե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա:Հարցը վճռված էրսինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքիհետ:
Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակըինձ այնպես թվացորլուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեցԳուցե այդ նրանից էրոր նույն օրերը նաառհասարակ շատ տխուր էր տրամադրվածՄեծ պասի առաջին շաբաթն էրթատրոններըփակ էինԼևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը գտնվող գեղեցիկ պարտեզը,նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանըՀետո գլուխը կրծքին թեքածով գիտե ինչխորհրդածությունների մեջվերադառնում էր տուն:
Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառընվագում էր:Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագումՄի անգամթախանձեցի նրան կրկնել “Մադրիդի շրջմոլիկը”. մերժեց:
Օպերային փոխարինեց դրամանՄեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները:
Լևոնը մտավ յուր դերի մեջբայց ոչ նախկին սիրովդրաման օպերայի չափ չէր սիրում,մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժերՍակայն պատանուն պաշարել էր միուրիշ տեսակ աշխույժոր ինձ անհանգստացնում էրՆա  ամեն օր գալիս էր ինձ մոտ,վերցնում մանդոլինաննստում լուսամուտի մոտնվագում Մադրիդի շրջմոլիկըԵրբեմնհանկարծ ընդհատում էր նվագըմանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա ու դուրսվազումՆա գնում էր Լուիզայի մոտնստում և երկար ու երկար հարցուփորձ անումառաջիկա ճամփորդության մասինԵվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրահարցերիցորովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:
-  Գիտե՞ք, - դարձավ ինձ մի անգամ Ռաիսան, - նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա:Այոկարող եմ երդվելոր սիրահարված է:
Զգույշ եղեք օրիորդ, - ասացի ես, - Լևոնը կլսի ու կվշտանա
Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցամիգուցե որդին ենթարկվի հոր վիճակինԲայցբարեբախտաբարԼուիզայի շրջապատողներն ավելի խելացի էինքան այն երգչուհուշրջանըորի վրա սիրահարված էր եղել վարսավիրըՌաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսելԼևոնի նվիրական զգացմունքների մասին… Հասավ վերջապեսօրիորդի ուղևորության օրը:
Մի շաբաթ էրԼևոնն անճանաչելի էր դարձելնա ուրախ էր ու զվարթԿարծես ինքն էրպատրաստվում ճանապարհորդելուԳնում էրգալիսխոսումզվարճախոսում:
Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համարՈւղևորության նախընթաց երեկոԼուիզանցույց տալով մի արծաթե գրչակոթասաց.
Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցըՉէ՞ որ այս նրա մի շաբաթվաաշխատանքի վարձն է:
-   Նա նվիրել է ձեզ այդ գրիչըոր նամակներ գրեք իրեն, - ասացի ես:
-  Այոև ես կգրեմ նրանԽնդրեցի նրան ետ վերցնել նվերըվիրավորվեցքիչ մնաց լաց լինի:
Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամինՄենք սինյորա Ստեֆանիայի բոլորկենողներսգնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելուԿարծում էիԼևոնն ամենիցառաջ եկած կլիներ այնտեղՍակայն նա չկար և չերևաց երկար ժամանակԱյս անսպասելիէրի՞նչ կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:
Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեցթե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել:Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասինղեկավարելնրա առաջին քայլերը:
-  Նա շատ ազնիվ մարդ է, - ավելացրեց տանտիրուհիս ուրախ-ուրախ, - հարազատ եղբորպես կնայի ԼուիզայինԵս աղջկանս բաց չէի թողնիլեթե չլիներ Կավալլարոն
-  Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսելորչափ այդ օրըչնայելովորմինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառովՄիվայրկյան անգամ չէր հանգստանումթռչկոտում էր ինչպես յոթ տարեկան աղջիկքրքջում էր,հրճվում յուր ճամփորդությամբԱմենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանումառանձին-առանձին նամակ գրելՆա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով և այդհույսերը չէր թաքցնում մեզանիցՄի երկու տարուց հետո նա կվերադառնա մշակված,կատարելագործված ձայնովկսկսի երգել օպերայումՏեսեքինչպիսի՞ հաջողությունկունենաորքան երկրպագուներ:
-  “Իսկ նա՞, - անցավ մտքովս ակամանրա մասին չե՞ս մտածում”:
-  Բայց ուր է Լևոնը, - հարցրեց Լուիզան հանկարծկարծես գուշակելով իմ միտքը, - ահիմացաինչու համար է ուշանումՌիշելիեի փողոցով անցնելիս տեսա նրան ծաղկավաճառիխանութումԱյդ պատանու սիրտը օվկիանոս էընդարձակ… Ահա նագալիս էՏեսեքինչ էբերումչէ՞ի ասում… Անուղղելի է
Ճեղքելով կայարանի ամբոխըԼևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքինՇատ վազելուցքրտնել էր ու սաստիկ հևում էր:
Դիմելով ուղղակի Լուիզայինգդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:
Արդեն լավ ճանաչելով նրանես վախեցա միայն մի բանիցԼուիզայի հանդիմանությունից:
Եթե օրիորդն ամենաթեթև ակնարկն անգամ աներթե այդպիսի մի նվեր բոլորովին չիհամապատասխանում Լևոնի աղքատ գրպանինգիտեիպիտի չարաչար վիրավորեր նրան:Բայց նա նրբազգաց գտնվեցիսկույն ըմբռնեց Լևոնի հոգեբանությունը և այնպես հայտնեցյուր շնորհակալությունըայնպես ժպտացհոտ քաշելով փնջիցայնպես գովեց նվերըորպատանու այտերը կարմրեցին ներքին հաճույքից:
Այդչափ սրտագետ չգտնվեց Ռաիսաննա հարցրեց Լուիզային.
-Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում:
-Այո, - պատասխանեց սինյորա Ստեֆանիան:
Մի՞թե նա այնտեղ է, - հարցրեց Լևոնը հուզվածդողդոջուն ձայնով:
Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար, - պատասխանեց սինյորաՍտեֆանիան մի առանձին հաճույքով:
Այն հոգեկան հաճույքըոր մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնինվայրկենաբարչքացավտեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին:
Բայց Լևոնը գիտեր զսպել իրան չափահաս տղամարդի պեսՆա ասաց.
Այդ լավ էՍինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային:
Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալՆա արավ ավելիքանկարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարիհասարակ և պարզասիրտ օրիորդիցորվարակված չէր նախապաշարումներով:
Ազատվելով մոր գրկիցամենից առաջ Լևոնի ձեռն առավ ևհամբուրվեց նրա հետ պարզընկերական կերպովՀետոշտապ-շտապ սեղմելով մեր ձեռներըփունջը ձեռին բարձրացավկառախումբ:
Ես դիտում էի ԼևոնինՆա բևեռվել էր նույն տեղումուր արժանացավ Լուիզայի հրաժեշտիհամբույրինև նայում էր այն լուսամուտինուր պիտի երևար օրիորդըԲնազդաբար բռնեցինրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից
Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտիցՆա օդային համբույրներ էր ուղարկումմեզՄի քանի րոպե ևս և լսվեց երրորդ զանգըու կառախումբը կամացուկ շարժվեցայնպեսանաղմուկոր կարծես նավ էր լողումԱյն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկըբարձրացնելովգոչեց իտալերեն.
-Բարի ճանապարհ… Ցտեսություն… Շուտով
Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշովՃանապարհին Լևոնը մի բառ անգամչարտասանեցԼուռ էի և եսչէի կամենում ընդհատել նրա մտքերի թելըԹե նա տանջվումէրայս պարզ էր ինձ համարթե նա երջանիկ է Լուիզայի համբույրովայս էլ երևում էր:
Բայց թե ի՞նչ էր մտածումայս չիմացաերևում էր միայնոր նրան զբաղեցնողը սովորականմի միտք չէ
Ես հրավիրեցի նրան սենյակսԻնչ-որ պատճառով հրաժարվեց գալ:
Արագ-արագ բարձրանալով վերևչքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ:
Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավես նրան չտեսա:
Ինքը չէր գալիս սենյակիսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում:
-  Ուշ գիշերին տուն է գալիսերբ ես քնած եմառավոտը գնում էերբ քնած եմԲայց լավորդի էամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն… անիծվի նա
Տիկին, - գոչեցի ես բարկացածբոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջանեծքներից, - նա ձեր ծախքը տալիս էհերիք էէլ ի՞նչ եք ուզում
Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հեռու դրեցԵրևիշատ էի բարկացածև նա չէրսպասում իմ կողմից այդչափ կոպտությունԵս զղջացիինչ և լիներնա դժբախտ էրգոնեայդպես էր համարում իրեն:
Հետաքրքրվե՞լ եքարդյոքուր է գնում ամեն օր, - հարցրի եսձայնս մեղմացնելով:
-  Շատ էլ հետաքրքրվում եմոր չի ասո՞ւմԿիթառն էլ ամեն օր հետը տանում էԲայց եսկիմանամուր է գնումկիմանամչեմ թողնիոր կորչի հոր պես
Զարամանալին այն էրոր թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում ԼևոնինԵսկատարելապես տխրում էի առանց նրանմանավանդ որ սինյորա Ստեֆանիայիսեղանատունը զրկվել էր իր հրապույրիցԱյնտեղ այլևս չէին հիշում Լուիզայի մետաղայինձայնն ու վարակիչ ծիծաղըՍինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելու հենց երկրորդ օրըդաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութուսկից վերցրած էր ամսավարձով:
Չկար ոչ նվագողոչ երգողոչ ծիծաղողՌաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղվածէին իրանց մտերմությամբԱվարտելով ճաշընրանք շտապում էին հեռանալ իրենցսենյակները:
Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարանեթե չվնասեի սինյորա ՍտեֆանիայիդրությունըՆրա սենյակների մեծ մասը դատարկ էրեթե ես էլ գնայիխեղճ կինը պիտիտուժեր:
Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էիԱյստեղ բացվում էր Օդեսայի գեղեցիկտեսարաններից մեկըՄոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջնավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերովԵս վաղուց էի կշտացել այդտեսարանիցՆստած ամբոխից հեռու մի առանձին նստարանի վրաերաժշտություն էի լսում:Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինանոր տասն օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նաայժմ, - հարցնում էի ինքս ինձև հարցը մնում էր հարց:
-   Բոնժուրմոսյո, - լսեցի մի թույլ թոքախտավոր ձայն:
Գլուխս  բարցրացրի և իմ առջև տեսա Չաուշենկոյին Իցկո Մարգուլիսի հետԱյսհանդիպումն ինձ ուրախացրեցԵս սեղմեցի նրանց ձեռը և իսկույն հարցրի Լևոնի մասին:
Չաուշենկոն հաստ գավազանը բարձացրեց լայն վերարկուի տակից ևցույց տալովնավահանգիստըթատրոնական եղանակով ասաց.
-   Այնտեղ է:
-  Չաուշենկոինչո՞ւ այսօր ձևերդ տրագիկական ենասաց Իցկոն:
Որովհետևսիրելի ջհուդիկսայնտեղ է կատարվում կյանքի տրագեդիանՄարդիկտանջվում են ու մեռնում խավարի մեջԳնանքտար ինձ այնտեղԻցկոՉաուշենկոնարիստոկրատ բանաստեղծներից չէորոնք խորշում են ամբոխիցՄաքսիմ Գորկիիգրածները չես կարդացելՉաուշենկոյինը կկարդասՈւթ տարի ուսումնասիրել եմարճիճային աշխարհըայժմ ուզում եմ ուսումնասիրել նավահանգստի ամբոխըԳնանք,պարոն, - դարձավ նա ինձ, - դուք էլ գրող եքգնանքմի ամաչեք:
-   Գնանքուր ուզում եքմիայն թե Լևոնին ցույց տվեք:
-   Իցկոն մեզ կառաջնորդիՆա խավարի ծնունդ էՀայրը նավահանգստում հին լաթեր ուերկաթ է ժողովում պիտի իմանա խավար աշխարհի բոլոր խորշերը յուր ձեռի ափի պես:
-   Իսկ դու պիտի լուսավորես այդ խավար աշխարհըահա դրանցով, - ասաց Իցկոն,զարկելով բանաստեղծի ձեռքի գրքույկներին: - Քանի՞ օրինակ ես վերցրելՏա՞սը:Կջախջախենքմիամիտ կաց:
Նա ձախ ոտը բարձրացրեց ևաջ ոտի վրա ոստոստալովվազեց առաջ:
Օդեսայի նավահանգիստը քաղաքի հետ միացած է մի հսկայական քարե սանդուխքովորիբարձրության վրա բուլվարի մեջտեղում կանգնած է քաղաքի հիմնադիր Ռիշիլիեի արձանը,իսկ ստորոտում կառուցված է մի փոքրիկ եկեղեցի նավահանգստի բնակչության համար:
Մենք իջանք այն սանդուղքովմտանք մի աղեղնաձև լայն փողոց:
Այդ վերջին փողոցն է դեպի ծովափըայնուհետև ամբողջ նավահանգստի երկարությամբբարձրանում է “Էսթակադան”` երկաթուղու բեռնակիր գնացքների համար կառուցվածկամուրջըԳիշեր-ցերեկ այս հսկայական կամուրջի վրայով սուլելով անցնում ենշոգեկառքերըքարշ տալով վագոնների երկայն շարքերըիսկ ներքև բազմաթիվ կամարներիտակով անցուդարձ են անում բեռնակիր սայլերնավաստիներբանվորներԱյդ մի աղմկալի վայր էմի բարդ հանգույց ծովային և ցամաքային կյանքերի միջևՇոգենավերի թանձր ծուխը,նավաստիների կոշտ ձայներըէսթակադայի խուլ թնդյունները գնացքների ծանրությունից,կայարաններում կուտակված քարածխի փոշինայս բոլորը ընդհանուր առմամբ անսովորմարդու վրա ճնշող տպավորություն են գործում:
Իցկո Մարգուլիսը մեզ առաջնորդեց քարածխի փոշով ծածկված փողոցի խորքըԵրբեկեղեցուց հեռացանք երկու հարյուր քայլդեպի աջմեր առջև բացվեց օղետներիստորինտեսակի թեյատների ու պանդոկների մի ամբողջ ավանԱյստեղ էր վխտում նավահանգստիբնակչության մեծ մասը:
Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններնամբոխի աղաղակներիերգերիգոռում-գոչյուններիհիշոցների ու անեծքների հետ:
Նրանքորոնք ժամանակ ու միջոց ունեինուտումխմում ու հարբում էին պանդոկներում,վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը:
Իսկ նրանքորոնք միմիայն խմելու համար փող ունեինմտնում էին “Մոնոպոլի” կրպակները:Այստեղ վերցնելով կնքված շշերըդուրս էին գալիս փողոց և բովանդակությունը դատարկումիրանց բերաններըՕղին արգելվում է խմել “Մոնոպոլի” կրպակներումուստիհարբեցողությունըոր առաջ քիչ թե շատ ամոթ ուներ և թաքնվում էր օղետների պատերի մեջ,այժմ թագավորում է փողոցում ամենայն համարձակությամբԵվ ահա նրա ողորմելի զոհերըթավալված են կրպակների առջևմայթերի վրափողոցի մեջտեղում սայլերի ու կառքերիտակ ջարդվելու վտանգի ենթակա:

Իցկոն կանգ առավ մի մեծ պանդոկի առջևորի դռների ճակատին գրված էր. “Արքայական յախտա”:

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային:
3. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:
4. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային:
5. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան:  



23. 09. 2016-24. 09. 2016 
Դասարանում

Դասն անցկացնում ենք գրադարանում (գրքերի ընթերցում):

Լրացուցիչ աշխատաք
Կարդալ և պատմել սովորել ,,Արտիստը,, պատմվածքի չորրորդ և հինգերորդ մասերը և կատարել առաջադրանքները:

Չորրորդ մաս 

Մի առավոտ նրա մոտ հանդիպեցի երկու անծանոթների, որոնց հետ յուր սենյակի դռների առջև կանգնած խոսակցում էր:
Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ:
Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ 
որբ ծերով ծածկված, սակայն համակրելի:
Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև:
 Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ,որ 
կարծես մագաղաթից լիներ շինված:
Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված:
Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի
պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած
էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի լայն թևերով:
Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին` անկազմ
գրքույկներ ու տեղական լրագրերի համարները:
- Իմ ընկերներն են, - ասաց Լևոնը, անմիջապես ծանոթացնելով ինձ 
նրանց հետ: -Բանաստեղծ Չաուշենկո, Իցկո Մարգուլիս:
Ես հաճույքով սեղմեցի երկուսի էլ ձեռը:
-   Չաուշենկոն սիրում է մարդկանց հետ ծանոթանալ յուր 
երկերի միջոցով, - ասաց լայնվերարկու հագած երիտասարդը, որ ինքն բանաստեղծն էր:
Եվ անմիջապես, գրքույկներից մեկը պահելով քթիս առջև, հարցրեց.
-Չէի՞ք կամենա արդյոք մի օրինակ վերցնել:
-Հաճույքով:
Գրքույկի վերնագիրն էր. Часы горя и страданий; стихотворения Леонида 
Николаевича Чаушенко - Դուք գուցե զարմանաք, մոսյո, - ասաց նա, դնելով վարտիքի գրպանը գրքույկի
արժեքը, - որ ես, այսպես ասած, հանդգնեցի կապել ձեր վզին իմ երկը: Բայց մի վրդովվեք,
մարդիկ իրանց խիղճն են ծախում, Չաուշենկոն իր երկերը: Նախկին գրաշար եմ: 
Ինքս գրումեմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը…
-  Իսկ ես նախկին և ներկա ջհուդիկ եմ, - ընդհատեց բանաստեղծի խոսքը Իցկո Մարգուլիս կոչված պատանին, - երբեմն լրագիրներ եմ ծախում, երբեմն թատրոններում ծառայում: Նեղտեղն  ընկնելիս փողոցներում կոշիկներ եմ սրբում:
- Եվ երևակայում է իրան ապագա Ռուբինշտեյն, - հեգնեց Չաուշենկոն:
Ախ պարոն, արդյոք դուք երաժշտության ուսուցի՞չ եք: Ոչ: Ափսոս: Ես կկամենայի ձեզանից դաշնամուրի վրա դասեր վերցնել: Ծիծաղիր, Չաուշենկո, բայց էլի ե՞ս պիտի քո երկըերաժշտության վերածեմ: Դե լավ, գավազանդ մի ցույց տուր, ես երկչոտ ջհուդներից չեմ, եսհրեա եմ: Արեվիդերչի, սինյոր… Գնանք, բանաստեղծ:
Նա քամու արագությամբ թռավ դուրս: Չաուշենկոն հետևեց նրան, հաստ գավազանի ծայրնաղմուկով զարկելով փայտյա սանդուխքի աստիճաններին:
Փառք Աստուծո, այս անգամ Լևոնի մայրը տանը չէր, գնացել էր շուկա պարեն գնելու: Լևոննասաց, թե Չաուշենկոն ու Իցկո Մարգուլիսն եկել էին խորհրդակցելու իտալական խմբիառաջին երգչուհի Բարբինիի բենեֆիսի մասին: Պատրաստվում են արտաքո կարգի ցույցեր:Չաուշենկոն մտադիր է բենեֆիսի պատվին նվիրել երգչուհուն մի բանաստեղծություն, որպետք է թարգմանել իտալերեն:
Ես, Լևոնին փորձելու համար, ասացի.
- Կցանկանայի իմանալ, դուք ի՞նչ գործ ունեք երգչուհիների բենեֆիսների հետ:
-   Ինչպես թե ինչ գործ ունենք, - գոչեց նա զարմացած, - երգչուհիները գեղարվեստին չե՞ն ծառայում:
-Շատ էլ ծառայում են, հետո՞:
-Ամեն մարդ պարտավոր է պատվել գեղարվեստը:
-   Գեղարվեստը շռայլություն է: Նա հարուստների համար է: Իսկ դու և քո ընկերները աղքատեք…
-  Հարուստներն արտիստներին նվերներ են անում, իսկ մենք` ցույցեր…
Հազիվ մի քանի րոպե խոսել էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը: Դնելով պարենի զամբյուղը Շեքսպիրի քթի առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա:
-  Էլի փողոցային սրիկաները այստեղ էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք: Մի շաբաթ է`  գլուխսցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով: Պարոն, տեսա՞ք, խոմ տեսա՞ք այս անզգա միընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդպիսիներից: Փուչ, փուչ զավակ…
Երբեմն մայրերը կարող են իրենց հարազատ զավակների թշնամին լինել: Անշուշտ Լևոնի մայրը սիրում էր որդուն, բայց չէր տեսնում յուր և նրա միջև եղած վիհը, այն ահագին վիհը,որ չէր  կարելի լեցնել ու հարթել անվերջ նախատինքներով: Մի անգամ այս մասին խոսումէինք մեր  սեղանատանը. սինյոր Ստեֆանիան և Բորելլին պաշտպանեցին մորը, իսկմյուսները` որդուն: Ռաիսան ասաց.
-  Մեզ` հրեաներիս, համարում են նյութապաշտ: Ես դեմ չեմ, ճիշտ է, բայց հավատացեք, ոչմի հրեա,  մանավանդ հրեուհի յուր որդու վերաբերմամբ այդ քրիստոնյա կնոջ չափ նյութամոլչէր լինի:
Հրեան խելոք կերպով է հարստահարում յուր որդուն: Եթե յուր որդու մեջ տեսնում էերաժշտական կամ  երգելու ձիրք, աշխատում է հենց այդ ձիրքը շահագործել:
Նա չի ստիպում նրան արհեստավոր կամ վաճառական դառնալ:
Երկու անգամ Լևոնն իմ ներկայությամբ լաց եղավ, երբ մայրը հանդիմանում էր  նրան  իբրև“ անպետք” զավակի: Նա փաթաթվեց մոր պարանոցին, գոչելով.
-  Մամա, մամա, մի բարկանալ, ես քեզ սիրում եմ:
Օ, ոչ, այդ պատանին չէր կեղծում: Նա սիրում էր մորն անչափ, և այս նրա դժբախտության պատճառներից մեկն էր:
-  Կարել՞ է, - լսեցի մի առավոտ դռների ետևից Լևոնի ձայնը, երբ դեռ անկողնից չէր վերկացել:
Ուրախությամբ հրավիրեցի նրան ներս: Նա գլխաբաց էր, երեսն անլվա, աչքերի սպիտակուցները դեղնած, մազերը գզգզված, դեմքը մագաղաթի պես գունատ: Կռնատակին պահած էր մանդոլինան և այնպես ամուր սեղմած, որ, կարծես, վախենում էր ձեռքից խլեն:Նրա  բաճկոնի կոճակները բաց էին, փողկապ չուներ, շապիկի եզրերը բաժանվել էին և երևանէին հանում նրա նիհար կուրծքը: Ծնկների վրա կուչկուչված վարտիքի ծայրերը բարձրացելէին, երևում էին կոշիկների ականջները:
-  Ներողություն, սինյոր, - ասաց նա, ցրված հայացքը պտտեցնելով չորս կողմը, - կարծում էի`վեր եք կացել:
Ես շտապեցի նրան հանգստացնել, թե հենց վեր էի կենում, երբ եկավ: Նա խնդրեց թույլ տալիրեն կես ժամ մնալու իմ սենյակում:
Ոչ միայն կես ժամ, այլ միշտ, երբ կամենար և որքան կամենար, կարող էր օգտվել իմ սենյակից: Բայց այս անգամ ինձ շփոթեցրեց նրա այլայլված կերպարանքը:
-   Ի՞նչ է պատահել, - հարցրեցի, կարծելով, որ թաքնվում է ինչ-որ հալածողներից:
Մի քանի վայրկյան չպատասխանեց: Ես հարցս չկրկնեցի, սկսեցի հագնվել: Նա մոտեցավ դռներին,  նայեց դեպի դուրս ու ետ եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում, ավելի ամուրսեղմելով մանդոլինան կռան տակ:
-Գիտե՞ք, սինյոր, - ասաց, - կարող է մայրս գալ:
-Ի՞նչ անենք, թող գա:
-  Ես նրանից եմ փախել: Ուզում էր մանդոլինաս կոտրել, վառարան գցել:
-Ինչո՞ւ:
-Մինչև լույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ:
-  Հետո պատմեց, թե երեկ օպերային երաժշտական խմբի բենեֆիս է եղել: Ներկայացու մից հետո բոլոր երաժիշտները գնացել են հյուրանոց ընթրելու: Խմբապետը Լևոնին հրավիրել էր: Ընթրիքի միջոցին մեկը վիոլոնչելով նվագել է, իմիջիայլոց, և մի իսպանական եղանակ` “Մադրիդի շրջմոլիկը”:
- Գլխիցս չէր դուրս գալիս այդ եղանակը: Ուզում էի անպատճառ սովորել այս գիշեր, որ չմոռանամ:
-Եվ սովորեցի՞ր:
-Այո:
-Ինձ համար կնվագե՞ս:
Լևոնի բնավորությունը պարզ էր: Նա կոտրատվել չգիտեր, ամեն բանի վերաբերվում էր հասարակ: Ես  արդեն մի քանի անգամ լսել էի նրա նվագը: Վատ էր նվագում, թե լավ,չգիտեմ, միայն զգացվում էր և զգացնել տալիս լսողին:
Նա նստեց աթոռի վրա, գրկեց մանդոլինան:
Առավոտյան արեգակի կիտրոնագույն շողերը սփռվել էին ներս: Լևոնի աչքերըանգիտակցաբար դարձան դեպի այդ շողերը, կարծես ինչ-որ գաղտնի մագնիսի զորությամբ:Ախ, այդ վեր ուղղված աչքերը, այդ հեզ դեմքը: Անցել է ընդամենը երկու տարի, բայց կանցնենշատ տարիներ, դարձյալ այդ օրը վառ կմնա հիշողությանս մեջ:
Ի՞նչ էր Լևոնի նվագածը` բացատրել չեմ կարող: Հիշում եմ միայն ինձ վրա գործած տպավորությունը: Կիսամերկ բևեռել էի սենյակիս մեջտեղում և լսում էի բուռնզգացմունքների վիժումը: Վիշտ և բերկրություն, փոթորիկ ու մեղմ թախիծը խառնվել էին“Մադրիդի շրջմոլիկի” մեջ, գոնե այսպես էր թվում ինձ: Գուցե դա մի կրակոտ, ասպետականժողովրդի սրտի հրաբուխն էր, փոքր-ինչ կանոնավորված ինձ անհայտ մի հանճարիստեղծագործ ուժով, բայց հետաքրքրականն ինձ համար նվագողն էր: Կարծես նյութեղեն պատանին չքացել էր, մնացել էր միայն նրա ստվերը: Նա չէր նկատում իմ ներկայությունը,քաղցր հնչյունների հեղեղով կլանված նյարդերը չէին զգում աշխարհի նյութականը: Կարծես հոգին ամբողջովին ձուլվել էր նվագած եղանակի հետ ու սլացել հեռու մի աշխարհ` ընտիրհոգիների կախարդական աշխարհը:
Երբ ավարտեց, մի քանի վայրկյան լուռ էր, անշարժ, աչքերը տակավին հառած արեգակի շողերին, որոնք հետզհետե գունատվում էին:
Ես չկարողացա ինձ զսպել, ոգևորված գոչեցի.
-Կեցցես, Լևոն, կեցցես…
-  Բայց նա չլսեց: Անշարժ էր, նուրբ շրթունքները, որոնք միշտ սեղմված էին, դողում էին նկատելի: Հանկարծ նրա ձեռները թուլացան,գլուխը մի փոքր թեքվեց ուսին, մանդոլինան հանդարտիկ սահեց կրծքից և ընկավ նիհարիկ ծնկների վրա: Եվ նրա` դեպի շողերը հառվածաչքերի մեջ նշմարեցի արցունք:
-Մանուկ, ինչո՞ւ ես լալիս, - գոչեցի կարեկցությամբ:
Նա ոտքի կանգնեց և, ճակատից հեռացնելով թանձր մազերը, տարօրինակ ձայնով արտասանեց.
-  Վիոլոնչելիստն ինձ ասաց` Մադրիդի շրջմոլիկը դժբախտ է եղել: Ցուրտ գիշերները երգել է գրանդի աղջկա լուսամուտի տակ և լաց եղել… Նրա հայրը աղքատությունից մի օր կախվել է ծառի վրա, խեղդվել:
Այդ ժամանակ ես չհասկացա նրա խոսքերի խորքերում թաքնված բուն վիշտը և կարծեցի զառանցում էր: Արդարև, զառանցում էր նա, բայց ինչո՞ւ և ի՞նչ…
-   Ախ, ներողություն, - գոչեց նա, հանկարծ ուշքի գալով, - ես… անքնությունից…
-   Այո, Լևոն, անքուն ես: Եթե կամենում ես` հանգստացիր սենյակումս:
-   Շնորհակալ եմ, սինյոր: Թույլ տվեք միայն մանդոլինաս թողնեմ այստեղ: Մայրս կարող է նրան վառարանը գցել: Երեկ լուսամուտով փողոց շպրտեց կիթառս ու մի քանի լուսանկարներ:
-   Լևոն, մայրդ չար կին է, - գոչեցի ես, մինչև հոգուս խորքը վրդովված այրու վայրենի արարմունքից:
-  Լևոնը չափազանց վշտացավ և սկսեց պաշտպանել մորը: Ոչ, ոչ, չար կին չէ նրա մայրը,ընդհակառակը, շատ բարի է: Նա սիրում է Լևոնին: Երբեմն քնած ժամանակ Լևոնը զգում է,որ իրան թաքուն համբուրում է: Նա սիրում է, բայց սերը ցույց չի տալիս: Վախենում է, որ Լևոնը երես առնի, ավելի փչանա:
-   Ավելի փչանա՞ս, - գոչեցի ես, - բայց մի՞թե դու փչացած ես:
-  Ի՞նչ գիտեմ, սինյոր, մայրս ասում է` “Ով յուր ծնողների կամքը չի կատարում, փուչ որդի է”:
-   Էհ, ուրեմն, ինչո՞ւ չես կատարում մորդ կամքը, - հարցրի դիտմամբ, կամենալով փորձել նրան:

Նա մի տխուր հայացք ձգեց երեսիս, ոչինչ չասաց: Ես այդ հայացքի մեջ կարդացի նրա անզորությունը` դառնալ մոր կամքի հլու զավակ: Անվիճելի էր, որ նա շուտով կհրաժարվեր կյանքի բոլոր բարիքներից, քան թատրոնից:

Առաջադրանքներ
Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստըԳրածդ տեղադրի՛ր բլոգումդ:Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:Հինգերորդ մաս
Ճաշի միջոցին պատմեցի նրա տարօրինակ տրամադրության մասին: Լուիզան լսեց լարված ուշադրությամբ: Նրան նկատելու չափ շփոթեցրեց այն, ինչ որ Լևոնն ասել էր “Մադրիդի շրջմոլիկի” մասին: Կավալլարոն խորհրդավար ժպտում էր և գլխով հանդիմանականշարժումներ անում, Լուիզայի աչքերին նայելով: Ուսանողը նկատեց, թե Լևոնն աննորմալ էակ է, մի տեսակ հոգեկան հիվանդ: Նրա հասակի ու զգացումների մեջ չկահամերաշխություն: Իսկ ուղեղը զարգանում է անկանոն: Այս նկատողությունը չափազանց վրդովեցրեց Կավալլարոյին: Չխնայելով ռուս լեզվի քերականական կանոնները, նա սկսեցհակաճառել:
- Հոգեկան հիվանդ, հոգեկան հիվանդ, վերջին ժամանակ կարծես գիտությունները հենց նրահամար են սովորում, որ բոլոր տաղանդավոր մարդկանց հիվանդ համարեն: Ոչ, պարոններ,իսկական հոգեկան առողջները հենց Լևոններն են: Միայն նրանք դժբախտ են սինյոր ստուդենտ, հասկանո՞ւմ եք, դժբախտ, որ չեն ծնված կյանքի բարեհաջող պայմաններում:Փոխանակ գիտականորեն բացատրելու այդ պատանիների հոգին, օգնեցեք նրանց, ահա ինչ:
Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ: Ափսոս է Լևոնը:
- Նա օրեցօր հալվում է մոմի պես, - շարունակեց Կավալլարոն կարեկցաբար, - նրա կազմընուրբ է, չի կարող դիմանալ այդ տեսակ ապրուստի: Երբեմն գիշերը, հազիվ անկողին պառկած, վեր է կենում, գնում կանգնում է կասի առջև, առանց վերարկուի, մի քանի կոպեկ վաստակելու համար: Վաստակածի մի մասն էլ թատրոնի վրա է ծախսում: Ահա վաղը սինյորա Բարբինիի բենեֆիսն է: Դա նրա ամենասիրելի երգչուհին է: Համոզված եմ, որ այժ միրան տանջում է, որպեսզի կարողանա որևէ կերպ վաղվա ցույցերը գեղեցկացնել…
-  Հետևյալ երեկո ես թատրոնում էի: Նստած մի բարեկամ ընտանիքի հետ օթնյակներից մեկում, նայում էի դեպի վերնահարկ: Բազմաթիվ գլուխների մեջ, վերջապես, տեսա Լևոնին:Արմունկները պատնեշին հենած, գլուխն ափերի մեջ բռնած, աչքերը հառել էր բեմին: Նրա միկողմում կանգնած էր բանաստեղծ Չաուշենկոն, մյուս կողմում` Իցկո Մարգուլիսը:
Երբ բեմի վրա երևաց երգչուհի Բարբինին, Լևոնը գլուխը բարձրացրեց և ամենից առաջծափահարեց: Նրան հետևեցին Չաուշենկոն և Իցկոն, հետո վերնահարկի մի մասը: Նույնվայրկյանին մի քանի տասնյակ ձեռներ ձգեցին բեմի վրա ինչ-որ սպիտակ ու կարմիրծաղիկներ, նաև թղթի թերթիկեր: Գոյացավ մի ֆանտաստիկ անձրև: Պարտերն ակամահափշտակվեց, և ամբողջ հինգ րոպե թատրոնը թնդում էր բուռն ծափահարություններից:Վերցնելով յուր գլխին տեղացող անձրևից մի կաթիլ` մի ծաղիկ, երգչուհին սեղմեց սրտին,անդադար գլուխ տալով աջ ու ձախ, հետո աչքերը բարձրացրեց դեպի վերնահարկ և օդային համբույրներ ուղղեց պատանի երկրպագուներին: Այս ավելի ոգևորեց նրանց և ավելի զորացրեց աղաղակներն ու ծափերը:
Լևոնը յուր մարմնի կիսով դուրս էր եկել պատնեշի ետևից: Կարծես ձգտում էր ծաղիկների հետ ընկնել երգչուհու ոտների տակ իբրև կենդանի զոհ գեղարվեստի:
Անցավ առաջին գործողությունը, երկրորդը, երրորդը: Լևոնի ոգևորությունը սաստկանում էր երգչուհու հաջողության հետ զուգընթաց:
Նա մերթ ծափահարում էր, ձեռները գլխից վեր բարձրացրած, մերթ աղաղակում. Էվիվա,բրավա, բրավի սսիմա”…
Վերջին գործողության կեսում Լևոնը հանկարծ չքացավ Չաուշենկոյի և Իցկոյի հետ, մինչև ներկայացման վերջը չերևաց այլևս:
Դուրս գալով խուռն բազմության հետ փողոց, տեսա հետևյալը:
Թվով երեսուն-քառասուն ոստիկաններ կազմել էին մի ընդարձակ շրջան` հեղեղված էլեկտրական ահագին լապտերների առատ լույսով: Թատրոնից դուրս եկողները հավաքվում էին շրջանի ետևում: Մուտքի մոտ մի կողմում խռնված էին հարյուրի չափ համալսարանական ուսանողներ, մյուս կողմում կանգնած էին երկու կանոնավոր շարքերի բաժանված մի խումբ պատանիներ տասնհինգից մինչև քսան տարեկան:
Ուսանողներից մի տասը հոգի ձեռներում բռնած էին մի-մի փոքրիկ փունջ ծաղիկների, իսկ պատանիները` մի-մի վառ կերոն:
Տեսարանը գեղեցիկ էր, հետաքրքրական: Գիտեի, որ Լևոնը հետին դեր չի կատարում նրա մեջ: Քաշվեցի մի կողմ և աչքերով որոնեցի նրան: Դժվար չէր գտնելը: Նա կանգնած էր պատանիների շարքերից մեկի գլխին, ձեռքին մի երկայն ձող, որի ծայրում վառվում էր հաստ մոմի կտորը: Ցուրտ չէ՞ր զգում նա առանց վերարկուի, նույնիսկ առանց կրկնակոշիկների,յուր բարակ պիջակում: Երևի չէր զգում, թեև եղանակը բավական ցուրտ էր: Նահափշտակված էր յուր դերով, աշխատում էր կարգ պահպանել պատանիների շարքում:Կերոնների հրեղեն լեզվակները էլեկտրական ահագին լապտերների լուսո ներքո ներկայացնում էին դեղնագույն աղոտ բծեր` տկար, որպես աստղերը լուսնյակ երեկո:
Լևոնի նիհար դեմքը ստացել էր մի տեսակ բաց-մանիշակագույն երանգ: Նա հիշեցնում էր դեկադենտ նկարչի քմահաճ վրձինի տարօրինակ ստեղծագործություն:
Սակայն այդ հիվանդոտ դեմքի վրա աչքերը փայլում էին հղկած պողպատի պես: Չորս կողմից էլեկտրականությամբ հեղեղված` նրա մարմինը գետնի վրա չէր ձգում ստվեր. նա ինքը,կարծես ստվեր լիներ: Նրա շարժումները արագ էին, ջղաձգական, լի ավյունով: Երբ խոսում էր, նույնիսկ հեռվից ինձ թվում էր, որ խոսում են նրա բոլոր նյարդերը, սրտի բոլոր թելերը:Ահագին բազմության մեջ ձայնն ինձ չէր հասնում, բայց գրազ կգայի, որ այդ ձայնը դողում էր հոգեկան բարձր հաճույքից յուր բոլոր ելևէջներով: Լևոնը երջանիկ էր:
Երբ երգչուհին դուրս եկավ թատրոնից երկրպագուներով շրջապատված, Իցկո Մարգուլիսնամենից առաջ աղաղակեց. “ուռռա”: Չաուշենկոն, գավազանով ետ հրելով նրան, մոտեցավերգչուհուն ու տվեց նրան յուր ձեռքի թաթը: Անշուշտ, այդ նրա ոտանավորն էր, հատկապեսօրվա առիթով գրված:
Լևոնը գդակը վերցրեց և օդը գցեց: Նրա թանձր մազերից երկու շերտ ընկան նուրբ ճակատիվրա: Նրա օրինակին հետևեց պատանիների ամբողջ խումբը: Երևան եկավ Չաուշենկոյի նեղ,երկայնաձև գլուխը, հարթ, նոսր մազերով:
Եվ կիսամերկ, կիսաքաղցած պատանիների տհաս ձայները`”բրավա, բրավի սսիմա”,խառնվելով միմյանց, կարծես, սառեցին ձմեռային օդում: Այդ վայրկյանին ես անիծեցի մտքումս երջանիկ երգչուհուն, որ թեկուզ ակամա, խելքից հանել էր այդ մատաղահաս էակներին և վտանգի էր ենթարկում նրանց կյանքը, ով գիտե, գուցե և հոգին:
Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը:
Երբ երգչուհին մոտեցավ թատրոնի առջև սպասող փառահեղ կառքին, մի քանի զույգ ձեռներսկսեցին արձակել ձիերը: Կարծես թե Լևոնն է սկզբնապատճառը և շտապեցի մտքումսհայհոյել բարեկամիս: Սակայն դեռ լավ չէի ճանաչում նրան: Նայեցի` չկար ոչ լծվողների և ոչլծողների մեջ: Դրանք բացառապես ուսանողներ էին, որոնց թեթևամտությունը, երևի,անասնության էր հասնում:
Լևոնի խումբն աջ ու ահյակ ուղեկցում էր կառքին` վառ կերոններով: Երգչուհին մեկ-մեկընդունում էր ուսանողներից փնջերը, փետում ու ծաղիկները սփռում պատանիների վրա, իսկուսանողներին վարձատրում էր օդային համբույրներով:
Ճեղքելով ամբոխը, ես մոտեցա բարեկամիս:
-   Ա, դուք է՞լ այստեղ եք, - գոչեց նա, հևալով, - լսեցի՞ք, ինչպես երգեց, լսեցի՞ք…
-   Այո, Լևոն, հիանալի երգեց: Բայց այդ ուսանողները… Ի՞նչ են անում… Մի՞թե դու հավանում ես այդպիսի ցույցեր:
-Աստված մի արասցե:
-Մենք անասուններ չենք, - ասաց Իցկո Մարգուլիսը:
-   Այո, մենք մարդիկ ենք, - գոչեց Չաուշենկոն վրդովված, - էյ, պարոնայք ստուդենտներ, միձգեք ձեր մունդիրի վարկը, էյ, պարոններ, ամոթ է…
 -  Մտիկ արեք, - գոչեց Լևոնը, - ինքն էլ չի հավանում, ուզում է իջնել կառքից…
Բայց ոչ չի իջնում… Ա… Վիտյա, Պետրո, Մերգել, Խայս, հանգցրեք կերոնները… Ոչ, ոչ,ոչ,սպասեցեք… Նա իջնում է կառքից… Իջավ, իջավ… Ձիերը լծում են… Կարի սսիմա, կեցցե Բարբինի, էվիվա, բրավա, բրավի սսիմա, առաջ, առաջ…
Եվ, կերոնը բարձրացրած, աղաղակելով, չքացավ ամբոխի մեջ, յուր հրեա և հույն ընկերներիհետ… Նրան հետևեց Չաուշենկոն, լայն վերարկուի փեշերը օդի մեջ ֆռֆռացնելովպատառոտված առագաստների պես…
Ես տուն վերադարձա ծանր տպավորության տակ: Այդ գիշեր երազումս տեսա Լևոնի հորը:Թշվառ վարսավիր: Նա հարբած, կեղտոտ ու պատառոտված հագուստում շնթռկել էրթատրոնի մուտքի առջև: Անցորդները հեգնում ու ծիծաղում էին նրա անհույս սերը, որ ովգիտե, գուցե առաջացել էր գեղարվեստի սիրուց: Այսպես էի ես միշտ պատկերացնումվարսավիրին, այսպես էլ տեսա նրան երազումս…
Զարթնելով, փափագ զգացի Լևոնին տեսնելու: Բարձրացա վերև: Տանը չէր: Մայրն ինձհանդիպեց արտասուքը աչքերին և գանգատվեց, թե գիշերը տուն է վերադարձել երեք ժամին:Այսօր զարթնել է թե չէ, իսկույն տնից դուրս է եկել:
-   Պարոն, - աղերսեց այրին, - դուք կարող եք նրան խելքի բերել: Նա սիրում է ձեզ, կլսե ձերխոսքերը: Նա գնում է հոր ճանապարհով: Վերջն իրան հարբեցողության կտա և շան պեսկթավալվի փողոցներում:
-Նա այդ չի անիլ, խելոք է:
- Ախ, պարոն, կարծում եք հայրը հիմա՞ր էր: Ոչ, նա էլ խելոք էր: Բայց խելքից հանեցին, օրսսևացրին: Ամուսնուս ձեռքիցս խլեցին, չեմ ուզում որդուս էլ խլեն… Պարոն, օգնեցեք, ես մայրեմ, հասկանո՞ւմ եք, մայր…
Այո, մայր էր այդ կինը, գիտեի, որ սիրում էր որդուն ու տանջվում նրա պատճառով: Այժմխղճում ու մինչև անգամ ցավակցում էի նրան, բայց դարձյալ անախորժ էին նրա անվերջգանգատները, նրա եսամոլ հոգացողությունը որդու համար:
Կեսօրից հետո կրկին բարձրացա վերև: Այս անգամ Լևոնը տանն էր, բայց անկողնումպառկած: Նրա վտիտ այտերի վրա նշմարեցի անսովոր կարմրություն: Բռնեցի բազուկը.երակը զարկում էր ուժգին: Անշուշտ երեկ մրսել էր: Բայց չէր հանձն առնում հիվանդությունը:Նա ուրախ էր և, օգտվելով մոր բացակայությունից, հայտնեց յուր ուրախության պատճառը:Բարձի տակից հանեց մի լուսանկար և, ցույց տալով հարցրեց.
-   Ճանաչո՞ւմ եք:
-   Այդ երեկվա երջանիկ երգչուհու լուսանկարն էր:
“Իմ սիրելի արտիստին”, կարդացի լուսանկարի ճակատին:
- Ամենքն էլ ինձ արտիստ են կոչում, - ասաց Լևոնը, - չգիտեմ ինչու: Այսօր գնացել էի նրանշնորհավորելու երեկվա հաջողության համար… Ծաղիկներ էի տարել: Հրավիրեց ներս,կոֆեով հյուրասիրեց: Բավական խոսեցինք… հարցնում էր` ինչքան եմ վաստակում: Խաբեցի,ասացի` հայրս ժառանգություն է թողել: Վախենում էի, որ փող առաջարկի ինձ:
Նա նվիրեց ինձ յուր լուսանկարը: 
Ես համբուրեցի նրա ձեռքը, նա էլ իմ ճակատը: Օ, սինյոր, ես շատ երգչուհիներից ունեմայդպիսի նվերներ, ահա, այն ալբոմը լիքն է…
Եվ այս վարձատրությամբ նա գոհ ու երջանիկ էր:
-  Բայց ես մի լուսանկար ունեմ, - շարունակեց նա, - ալբոմում չեմ պահում: Մայրս սպառնումէ բոլորն այրել, վախենում եմ այս մեկն էլ այրի… իսկույն ցույց կտամ…
Նա բարձրացավ տեղից, պիջակի գրպանից հանեց մի ծրար, ծրարի միջից թանկագինլուսանկարը: Ես կարդացի հետևյալ մակագիրը. “Իմ ապագա երկրպագուին – Լուիզա”:
-  Օհ, ճիշտ է, բոլորովին ճիշտ, սինյոր: Ես նրա ապագա երկրպագուն կլինեմ: Լուիզանփայլուն ապագա ունի, կտեսնեք, սինյոր, կտեսնեք… Բայց այս ի՞նչ է, գլուխս պտտեց,պառկեմ…
Երբ տիկին Ալմաստը – Լևոնի մայրը – ներս մտավ, խորհուրդ տվեցի բժիշկ հրավիրել: Լևոնըգլուխը բարձրացրեց, նստեց անկողնում: Ի՞նչ բժիշկ, ո՞վ է հիվանդ, հարկավեր չէ բժիշկ… Եսհասկացա նրա միտքը, վախենում էր, որ բժիշկն արգելի նրան տնից դուրս գալու:
Երեկոյան յոթ ժամին երրորդ անգամ բարձրացա վերև և նրան չտեսա:
Տիկին Ալմաստն ասաց, թե իմ դուրս գալուց հետո թաքուն հագնվել է ու փախել…
Անմիտ պատանի. նա վտանգի է ենթարկում յուր կյանքը: Ես իսկույն դուրս եկա փողոց,գիտեի ուր կարող է լինել: Հանդիպեցի նրան թատրոնի մուտքի առջև:
- Պարոններ, չե՞ք կամենում պրոգրամ գնել, - դիմում էր նա անցորդներին, առաջարկելովնույն օրվա ներկայացման ծրագիրը:
-  Մարդիկ անցնում էին անտարբեր, անգամ չնայելով նրան, իսկ ոմանք կոպտությամբ գոռումէին “գնա, կորիր”: Եվ Լևոնի հպարտ հոգին կրում էր այդ վիրավորանքները համբերությամբ:Իմ սիրտը մորմոքվեց, երբ նայեցի նրա կապտած դեմքին:
- Գնա տուն, գնա, - խնդրեցի ես, - դու բոլորովին հիվանդ ես…
- Ով ասաց հիվանդ եմ: Մա՞յրս: Նա միշտ կամ իրան է հիվանդ երևակայում, կամ ինձ: Այսերեկո նոր օպերա է ներկայացվում, ես տուն գնամ: Ոչ, սինյոր, ահա իմ տունը…
Նա ցույց տվեց թատրոնը և ժպտալով հեռացավ: Հեռվից լսում էի նրա ձայնը.
-  Պարոն, պրոգրամ, պրոգրամ, չե՞ք կամենում, նոր օպերա է, հետաքրքրական, պրոգրամ,հատը տասը կոպեկ…
Մյուս օրն առավոտյան դարձյալ բարձրացա վերև և էլի նրան անկողնում տեսա:
Միևնույն տանը բնակվում էր մի հրեա բժիշկ: Շտապեցի նրան  հրավիրել: Քննեց հիվանդին,գրեց ինչ-որ դեղ: Երկու օր հազիվ կարողավանք Լևոնին տանը պահել, երկրորդ երեկո լացեղավ, երբ արգելեցինք թատրոն գնալ: Բարեբախտաբար, երրորդ օրը տաքությունն անցավ:

Ձմեռային սեզոնը վերջացավ:

Առաջադրանքներ


1. Մգեցրած նախադասությունները մեկնաբանի՛ր:
2. 
Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:
3. 
Վերնագրի՛ր հատվածը:


22.09.2016թ.
Դասարանում


1. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

2. Բառրի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան,  լեռնային, արքային, ուսում,  պայուսակում,  կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

3. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր  գրված , ո՞րում  բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:
     Գյուղացի, գյուղական, գյուղակ:
     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:
Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:
      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:
      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Լրացուցիչ աշխատանք

  • Լրացնել, բլոգում հրապարակել այն բոլոր առաջադրանքները, որոնք չեք գրել:
  • Ավարտել դասարանական աշխատանքը:
  • Պատմել սովորել ,,Արտիստը,, պատմվածքի 1-3-րդ մասերը:
  • Սովորողի օրագիր (հումորով, հետաքրքիր պատմիր այս օրվադ մասին, հրապարակիր բլոգում, հղումն ինձ ուղարկիր):



20. 09. 2016 թ.
Դասարանում
,,Արտիստը,, պատմվածքի քննարկում:
 Առաջադրանքներ

ա. Ներկայացրու Լևոնին՝ ըստ պատմողի (4-5 նախադասությամբ)
բ.  Ներկայացրու Լևոնին՝ ըստ հարևանների (4-5 նախադասությամբ)
գ.  Ներկայացրու  Լևոնին՝ ըստ Լևոնի մոր (4-5 նախադասությամբ)

Լևոնի հորը.
ա. մեղադրի'ր
բ. արդարացրո'ւ

Լևոնին.
ա. մեղադրի'ր
բ. արդարացրո'ւ

Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը: Կարդալ առաջին, երկրորդ երրորդ մասերը և գրավոր կատարել երրորդ մասին վերաբերող առաջադրանքները:

Երրորդ մաս 
Սինյորկզարմանաքեթե ասեմոր այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստիհամար փառք մեր քաղաքում, - շարունակեց մեր փոխարեն Լուիզան: - ԱյոայոսինյորՉելլինիմի հակառակեքայս ճիշտ էՆա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներորոնքզարմանալի հավատ ունեն դեպի նրա ճաշակը և սիրում են նրանԴրանք կլակյորներ չենոչ,այլ թատերասերներՉգիտեմգուցե նրանք կաշառում ենբայց Լևոնըոչերբեք չի կարելինրան կաշառելՍինյոր Կավալլարոճի՞շտ եմ ասումթե ոչ:
-   Նա ազնիվ է որպես նորածին և զգայունորպես քնարի լար, - արտասանեց բարիտոնը: -Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է
-   Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք, - հետաքրքրվեցի ես:
-    Առաջին ծափահարությամբ, - ասաց   Կավալլարոն:
Չեմ հասկանում, - ասացի ես:
-  Սինյորերևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում:
Շատ բաներբեմն ամեն ինչԴուք թատերասեր եքնկատած կլինեք մի երևույթԹատերականսրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթարտիստինՇատ անգամհոգով հիացած երգչի երգովնա ամաչում է յուր հիացումը արտահայտելկարող են նրան անճաշակ համարելԲայց ահա օգնության է հասնում Լևոնը:Նա ազատ է հասարակական նախապաշարումներիցչի քաշվում առաջին ծափը տալ:Խումբը հետևում է նրա օրինակինԱյն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարումէՄյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասինև ահա անծանոթ  արտիստի հաջողությունը ապահով է:
Եթեիհարկեարտիստը շնորհք ունի, - ավելացրեց Չելլինին:
-Այոիհարկե:
-   Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը, - նկատեցԲորելլին:
-   Ներողություն, - պատասխանեց Կավալլարոնհեգնորեն ժպտալով, - մեր խմբի  վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալ չի գործել:
Ես գուշակեցիոր Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին:
Վիճաբանությունը գուցե շարունակվերեթե կրկին ներս չմտներ ԼևոնըԱյս անգամ նրադեմքը բավական հանգիստ էր:
Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն ևշշնջալով ականջինբաց թողեց նրա գրպանը մի  ոսկեդրամ:
Հետո իմացաոր մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը:Հասկանում էոր Կավալլարոն պիտի դրած լինիվերցնում էբերումվերադարձնում  տիրոջը:
-  Համառ եսԼևոնհամառ, - գոչեց Կավալլարոնշփելով պատանու գլուխը հայրականսիրով: - Դե լավմի նեղանարնստիրմի փոքր խոսենքԴուիհարկե երեկ թատրոնումն էիր:
-  էի:
-  Հավանեցի՞ր ինձ
-  Իհարկե:
-  Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանիցԱկեղծում ես:
-  Սինյոր Կավալլարոերեկ դուք շփոթված էիք:
-  Ե՞սամենևինՍխալվում ես:
-   Ոչսինյորչեմ սխալվումԵրբ հանգիստ եքերբեք չեք շեղվումՄենք ամենքս իմացանք,որ ձեզ բարկացրել են:
-   Քեզ այդպես է թվացելՈչ ոք ինձ չէր բակացրելԱհա տեսա՞րԼևոնինձ դեռ լավ չեսճանաչում:
-   Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքովոր կեղծել նրամոտ անկարելի էրԿավալլարոն ձեռքը դնելով նրա ուսինասաց.
-   Չես սխալվում բարեկամսերեկ ներկայացումից մի քիչ առաջ ես խոշոր վեճ ունեցա  ռեժիսորի հետ:
-  Ոչսինյոր Կավալլարոասացեք դիրիժորի հետ, - ուղղեց Լևոնը համարձակ:
Դու որտեղի՞ց իմացար:
- “Օ Կարլո” - ն երգելիսսինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար:
Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ էբացի իրանիցՌեժիսյորի պատճառով  նա ձեզնից վրեժ չէր առնիլՆա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ:
Լսո՞ւմ եքսինյոր, - դարձավ ինձ Կավալլարոն ոգևորված, - այս պատանու բերանով խոսումէ ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:
Լևոնը վեր կացավգլուխ տվեցշնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար ևշտապեց դեպի դռներըԱյլևս նա այնքան գրավել էր ինձոր կամեցա անպատճառ հետըխոսել:
-   Հայերեն գիտե՞ք, - հարցրի եսերևիհայրենասիրական զգացումից դրդված:
Գիտեմ:
Նաինչպես և յուր մայրըխոսում էր ռուսերեն լեզվով տաճկական արտասանությամբ:Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեննաև Կավալլարոն:Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:
Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվովՆա ապշած նայեց երեսիս և ժպտաց:
Չե՞ս հասկանում, - դարձա ռուսերեն լեզվի օգնությանը:
-  Այդ լեզուն եկեղեցական է, - խոսեց նա տաճկերեն լեզվով, - իմ իմացած հայերենն ահա այսլեզուն է:
Ինձ համար նորություն չէ Բեսարաբիայի հայերի մայրենի լեզու չիմանալը:
Բայց առաջին անգամն էի պատահում մեկինոր տաճկերենը հայերեն էր համարում:
Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ-շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան:
Նա ինձ երկար սպասել չտվեցՀետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ-ուրախ հայտնեցթեմայրն արդեն առողջանում էՈւղիղն ասածես չէի հետաքրքրվում մոր վիճակովինձզբաղեցնողը որդու ճակատագիրն էր:
Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտության մասինպատանին կերպարանափոխվեց,ինչպես կրակոտ սիրահարերբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբՈգևորվածնկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդըՎերջին յոթ տարվաընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներեիորոնք այցելել էինՌուսաստան Օդեսայի վրայով:
-Երևի դու էլ նվագում ես կամ երգում, - հարցրի ես:
-Ոչսինյոր:
-Երգելու համար ձայն չունիմ:
Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիսսենյակումդ երեկ տեսա:
-Այոնվագում եմ մանդոլինա և կիթառ:
-Նոտաներ գիտե՞ս:
-  Սինյորինա Լուիզան սովորեցրել էԴուք լսե՞լ եք նրա երգեցողությունըՀիանալի ձայնունիԱյնպես չէ՞Այո՞Հավանե՞լ եքԻհարկե ով չի հավանիլՕ,  Լուիզային մեծ ապագա էխոստանում
Նա  լռեցհառաչեցհայացքը ձգելով դեպի անորոշ տարածությունԵս նրա դեմքի վրա  նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն:
Խոստովանում եմայն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքինԵվ մի՞թե կարող  էի երևակայել տասնյոթ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ:
-  Այդ բոլորը լավ, - ասացի ես, - բայց դու ինչ՞ով ես կերակրում քեզ ու մորդՉէ որ հայրդժառանգություն չի թողել:
Գործ շատ կա սինյորՊրագրամներ եմ ծախումստատիստի դեր եմ կատարում բեմի վրա,պոչ եմ բռնումԱխսինյորեթե միջոց ունենայիկսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի  երաժշտական խումբը:
Հիշո՞ւմ ես հորդԼևոն:
Իհարկեշատ լավ եմ հիշում:
Ասում եննա բարի մարդ էր:
Այո սինյոր,շատ բարի էրմիայն
Հարբում էր, - լրացրի ես պատանու խոսքերը:
-   Նա երբեք ինձ չէր ծեծումչէր էլ բարկանում վրասԲայց ոչմի անգամ բարկացավհիշումեմ
-Երևի չարություն էիր արել:
-  ԱյոԱյն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկումն էր:Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում:
Մի օր նա տխուր էր շատՄի ժեներալ եկավ երեսը սափրել տալուՆրա մոտ միշտմեծամեծներ էին գալիսԵս վերցրի մի սանրվրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցիշրթունքներովս նվագելԺեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անելԲայցհետոՀայրս մոտեցավականջս քաշեց ուվզակոթիս տալովվռնդեց դուրս:
Բայց հետոերբ ժեներալը գնացկանչեց ինձ ներսաչքերս սրբեցհամբուրեց ու ասաց. “Եթեդու կունենաս երաժշտական ընդունակությունինձ գրավ կդնեմքեզ չեմ թողնիլ առանցուսման”: Այոսինյորշատ լավ մարդ էրթեև հարբում էրՍինյորներեցեքո՞ր ժամն է:
-Տասնումեկ:
-  Օես ուշացաՆերողությունէլի կգամՁեր սենյակը լավն էԴուք ինձ գրքեր կտաքկարդալուայո՞Շնորհակալ եմՑտեսությունԱյսօր Կալաֆատիի բենեֆիսն էԹատրոնըլիքն է լինելուՊետք է գնամ պոչ բռնեմ:
-  Ես կամեցա հարցնելինչ ասել է “պոչ բռնել”, բայց Լևոնն արդեն չքացել էր:
Կալաֆատին ընտիր երգչուհի էր:
Գնացի թատրոն տոմսակ վերցնելուԿասի առաջ կանգնած էր գնողների մի երկայն շարքորհասնում էր մինչև փողոցի կեսըԵղանակը սառն էրխոնավանախորժՊիտի բռնեի շարքիվերջին տեղը և ամենաքիչը մի ժամ սպասեի մինչև հերթս հասներՈւզում էի վերադառնալտուներբ լսեցի իմ ազգանունըԴա Լևոնի ձայնն էրոր կարող էի ճանաչել հարյուրավորձայների մեջՆա կանգնած էր կասից մի քանի քայլ միայն հեռուերկու հարևանների միջևսեղմված:
Տոմսա՞կ եք ուզում գնել, - հարցրեց նա տաճկերեն:
Այո:
Եկեքտեղս բռնեքապա թե ոչշուտ չեք հասնի կասին:
-  Ես բռնեցի նրա տեղըՆա գնաց կանգնեց շարքի վերջումԱյստեղ միայն իմացաինչ ասելէ “պոչ բռնել”:
Լևոնը կանգնում էր շարքի ետևում ևերբ բավական մոտենում էր կասինյուր հերթը ծախումէր ցանկացողին հինգ-տասը կոպեկովՀետո դարձյալ գնում էր ու շարքի ետևում կանգնում:Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համարՆրա օդըկերակուրըկյանքը,ամեն ինչ թատրոնն էր:

Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էրոր աշխատում էի ամեն օր նրան տեսնել:

Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 
3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:
4. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 
5. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարևհիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգիթեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռունմոտ  հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:


19. 09. 2016 թ.
Դասարանում 
Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի առաջին մասի քննարկում:
Ստեղծագործական աշխատանք-,,Խիղճը,,






No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...