Հայոց լեզու, գրականություն (դեկտեմբեր, 7-րդ դասարան)

Դեկտեմբերի 28- հունվարի 9
,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ

19.12.2016թ.
Դասարանում
,,Ամանորյա իրական նվերը,, աշխատանքի ստուգում:

18.12.2016թ.
Դասարանում
Ստեղծագործական աշխատանք-,,Ամանորյա իրական նվերը,,

17.12.2016թ
Դասարանում
  ,,Բան ունեմ ասելու,, -քննարկում

Լրացուցիչ աշխատանք
Բլոգային աշխատանք-ստեղծագործությունից դուրս գրիր այն  մտքերը, որոնք, քո կարծիքով, առավել կարևոր  են և վերլուծիր  բլոգումդ:

16.12.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում

Լրացուցիչ աշխատանք
Գրադարանում կարդացած գիրքը գրավոր վերլուծում եք բլոգում:
Կարդալ  ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործությունը:
Բլոգային աշխատանք-ստեղծագործությունից դուրս գրիր այն  մտքերը, որոնք, քո կարծիքով, առավել կարևոր  են և վերլուծիր  բլոգումդ:

13.12.2016թ.
Դասարանում
Լեզվական առաջադրանքների ստուգում:

Գործնական քերականություն
1. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված  տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ  կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակային չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան,թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

2.Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, ,պակաս,նվագ, ամենից բառերից ու ամենա-,(ա) գույն մասնիկներից):
Գիտության հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև  15 մ երկարություն ունենալ:Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկnերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միցությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
3.  Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

12.12.2016թ.
Դասարանում
Լեզվական առաջադրանքների ստուգում:
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,,-ամփոփում
Ստեղծագործական աշխատանք-,,Բարություն,,
 ,,Ծննդյան հեքիաթը,,-քննարկում

Գործնական քերականություն


1.  Կազմիր գիրք, աշուն և հայր բառերի հոլովական համակարգը:    
        Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-
         Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-
         Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-
         Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) -
         Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-
         Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)-
2. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը(ն) մասնիկը կոչվում հոդ և գծիկների փոխարեն լրացրո՛ ւ  այն (Հոդ նշանակում է կապ):
Ժողովուրդներ-  տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:
Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ-  դանիացի ապակեգործներ-  են ստեղծել: Աստղադիտակ-  ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ-  առաջին անգամ արևածաղիկ-  տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-  առաջին անգամ եվրոպացիներ-  տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-  (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-   (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է   ստեղծվել (մ.թ. 77 թվական): 

3.Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում)  շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական  ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի:  Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով:Նրանք (ուժեր) ու(ժամանակ)  չեն խնայում, ժամեր շարուն անակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Գոյականի խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն, երբ հոդն են ստանում,ձայնավորով ավարտվողները: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ  տառակապակցությամբ է սկսվում:

Ածական
4.Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ՝
Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: - Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

    Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝  երկինք սլացող , մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

5.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

     Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում` կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ,որոնք իսկապես համր են:
    Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
 Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան,հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

09.12.2016թ.
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Վերլուծում եք գրադարանում կարդացած գիրքը և հրապարակում բլոգում:
Կարդա Պաուլո Կոելոյի ,,Ծննդյան հեքիաթը,, և կատարիր առաջադրանքը:
Հարցազրույց
  • Ինքս ինձ հետ
  • Ուսուցչիս հետ
  • Սիրելի մարդու հետ
  • Զրուցակցիդ ինքդ ընտրիր
Հարցազրույցին ներկայացվող պահանջներ.
  • անմիջականություն, կենդանի խոսք, առանց արհեստականության
  • հարցազրույցը լինի հետաքրքիր, որևէ թեմայի շուրջ
  • ասելիքը հետաքրքիր լինի
  • ոճը հետաքրքիր լինի
  • կետադրությունը՝ ընթացքում, ոչ՝ վերջում
  • վերջացնելուց հետո նորից կարդացեք
07. 12. 2016թ. 
Դասարանում
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,, քննարկում, առաջադրանքների ստուգում:


Լրացուցիչ աշխատանք
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,, 
(կարդալ IV և V մասերըը և կատարել առաջադրանքները):

Գործնական քերականություն


1.  Կազմիր գնացք, օր և մայր բառերի հոլովական համակարգը:    
        Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-
         Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-
         Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-
         Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) -
         Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-
         Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)-


Որոշյալ ևանորոշ առում       
2.Ուշադրություն դարձրու ընդգծված գոյականների ձևերին ևիմաստներին տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ.Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

3.  Ուշադրությո'ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի'ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ.  Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դ րված ,ո՞րը
 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները:( Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

4.Ուշադրությո'ւն դարձրու ընդգծված բառերինև գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ  ն:
Գործը վաղվան մի' թող: Գործն է անմահ :  Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզվազծ մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

06. 12. 2016թ. 
Դասարանում
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,, քննարկում, առաջադրանքների ստուգում
(կարդալ III մասը և կատարել III մասի առաջադրանքները):

Լրացուցիչ աշխատանք

Ավարտել դասարանական աշխատանքը:

Գործնական քերականություն
    1.  Կազմիր քույր, մեքենա և գարուն բառերի հոլովական համակարգը:    
        Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-
         Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-
         Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-
         Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) -
         Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-
         Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)-

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

3. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
      Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
        Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
       Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
       Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
       Երկու եղբայր ունի:
       Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

4.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
      Գնացքն անցնում էր լայանատարած դաշտով:
      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
      Մի պատրվակով տնից դուրս եկավ:
      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

Հիշի՛ր.
      Հոլովն արտահայտում է բառի հարաբերությունը նախադասության մեջ մտնող այլ բառերի հետ:
      Հոլովական ձևերը սովորաբար բազմիմաստ են, բայց յուրաքանչյուր հոլով ունի հիմնական իմաստ:





05. 12. 2016թ. 
Դասարանում
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,,-քննարկում, առաջադրանքների ստուգում

Լրացուցիչ աշխատանք
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,, (կարդալ II մասը և կատարել II մասի առաջադրանքները):

02. 12. 2016թ. 
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք
Բլոգներում վերլուծում եք գրադարանում կարդացած գիրքը:
Օ' Հենրի ,,Մոգերի ընծաները,, (կարդալ I մասը և կատարել I մասի առաջադրանքները):

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...