Առաջադրանքներ
1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։
3. Գրավո՚ր բացատրիր հետևյալ պատկերները.
- ,,Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը,,։
- ,,Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին,,։
- ,,Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։
- Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
5. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։
6. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:
6. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:
7. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։
No comments:
Post a Comment