Monday, May 16, 2016

,, Կարդում ենք Ակսել Բակունց,, (առաջադրանքներ)


Առաջադրանքներ


1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

2. Ինչքան հնարավոր է հակիրճ գրավոր պատմիր պատմվածքը։
3. Գրավոր պատմիր Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին։
4. Գրավոր պատմիր երեք ձիավորների մասին։
5. Քո կարծիքով ի՞նչ է տալիս բնության նկարագրությունը պատմվածքին (եթե չլիներ բնության նկարագրությունը, ի՞նչ կփոխվեր պատմվածքում)։
6. Գրավոր համեմատիր հնագետի և նկարչի կերպարները (ամենաքիչը՝ 6-7 նախադասությամբ
7. Ո՞ր կերպարն է քեզ ավելի հոգեհարազատ՝ նկարի՞չը, թե՞ հնագետը։
8. Քո մեջ ավելի շատ նկարի՞չ է ապրում, թե՞ հնագետ (պատասխանդ պատճառաբանիր)։
9. Գրավոր պատմիր գյուղի բնակիչների մասին՝ համեմատելով եկվորների հետ (հնագետի, նկարչի և ուղեկցի)։
10. Քննարկել հետևյալ հատվածները՝ ,,Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան,,
11. Դուրս գրիր բզեզի կերպարը ներկայացնող հատվածներ։
12. Բզեզի կերպարը՝ ստեղծագործության մեջ։
13.Կերպարների համեմատական վերլուծություն։ 
14. Ստեղծագործական աշխատանք-,,Իմ տեսածն ու զգացածը,, կամ ,,Իմ տեսած աշխարհը,,

Սովորողների պատրաստած նյութերը
Մարդ-կերպարների համեմատություն-Հարություն Ասատրյան
Իմ տեսած աշխարհը-Հարություն Ասատրյան
Իմ տեսած աշխարհը-Աննա Ղարիբյան
Բնության և մարդկային կերպարների համեմատական բնութագիր-Աննա Ղարիբյան
Իմ տեսած ու լսած աշխարհը-Սոնա Փափազյան
Երկու կերպար-Սոնա Փափազյան


Կարդալ,,Սպիտակ ձին,, պատմվածքը։


Առաջադրանքներ
1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։
3. Գրավո՚ր բացատրիր հետևյալ պատկերները.

  •  ,,Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը,,։
  • ,,Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին,,։
  • ,,Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։
— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ... Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես... Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց,,։

  • Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
4. Գրավո՚ր ներկայացրու կենդանի-մարդ հարաբերությունը։
5. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։
6. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:
7. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։




No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...