Tuesday, April 8, 2014

Ջրի կաթիլը


Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող- ինչ որ է՝այդ էր անունը:  Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո~նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
- Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
- Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր   մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:
- Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
- Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ, մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա~յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
- Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
- Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
-  Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
- Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
- Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Առաջադրանքներ
  1. Բացատրի'ր հետևյալ բառերը.
կորնթարդ, վխտալ, վարգել, զեռալ, ելունդ:
(Կարող ես օգտվել բացատրական բառարանից:)
2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
• «Ջրի կաթիլը» ստեղծագործությունը հեքիաթ (է, չէ), որոհետև ….
• Պատմվածք (է, չէ), որովհետև ….
• Առակ (է, չէ), որովհետև ….
(Կարող ես օգտվել Էդ. Ջրբաշյանի «Գրականագիտական բառարանից»)
3. Դո'ւրս գրիր գազանիկների և մարդկանց նկատմամբ հեղինակի վերաբերմունքն արտահայտող՝
• բառերը,
• բառակապակցությունները,
• նախադասությունները:
4. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:
• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
5. «Ջրի կաթիլը» տեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը:
6. Լրացրո°ւ տրված մտքերը.
• <<Ջրի կաթիլը>> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
• <<Ջրի կաթիլը>> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ …. (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
7. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված <<Ջրի կաթիլը>>: Պատասխանդ պատճառաբանի'ր:
8. Ի'նքդ վերնագրիր ստեղծագործությունը: Ընտրությունդ պատճառաբանի'ր:
9. Համաձա՞յն ես հետևյալ մտքի հետ: Պատասխանդ հիմնավորիր` բերելով համապատասխան օրինակներ:
Գրական հերոսներն իրենց բնույթով լինում են կամ դրական, կամ բացասական:
Դրական հերոսներն իրենց գեղեցիկ հատկանիշներով արթնացնում են սեր, համակրանք և իրենց հետևելու, նմանվելու ցանկություն:
Բացասական հերոսները մարմնավորում են կյանքի վատ, արատավոր կողմերը:

5 comments:

  1. 1.Կորնթարդ-գմբեթարդ, ուռուցիկ, գմբեթանման:
    Վխտալ-եռալ, զեռալ, հորդել, թռվռալ, շարժվել
    Վարգել-սլանալ, վազել, ընթանալ, սնգսնգալ:
    Զեռալ-վխտալեռալ,հորդել, թռվռալ, շարժվել:
    Ելունդ-ելուստ, այտուց, պալար, ուռուցք:
    3.Գազանիկներ-վխտում, զեռում, թռչկոտում, կծում, ուրախանում, զվարճանում,վազվզում:Մարդիկ-խփշտում, խժռում,բոթում, ճանկռոտում, տկլոր, սարսափ, զարհուրանք, հրմշտում:
    Վերջույթը կծել, մեկմեկու խժռել, պատառ-պատառ անել, վեր մագլցել, ցած ընկնել:
    Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
    8. Ես պատմվածքը կվերնագրեի այսպես <>: Ըստ իս այստեղ շատ ցայտուն ձևով ու յուրովի է բնութագրված յուրաքանչյուրի կերպարը:
    9.Այո լիովին համաձայն եմ: Որովհետև ցանկացած կերպար լինի գրականություն թե սցենար հերոսներին բնորոշում են դրական կամ բացասական կերպարով:

    ReplyDelete
  2. 1. Բացատրի'ր հետևյալ բառերը.
    կորնթարդ-կոր, վխտալ-շատանալ, վարգել-վազել, զեռալ-եռալ, ելունդ-պալար:
    (Կարող ես օգտվել բացատրական բառարանից:)
    (Կարող ես օգտվել Էդ. Ջրբաշյանի «Գրականագիտական բառարանից»)
    3. Դո'ւրս գրիր գազանիկների և մարդկանց նկատմամբ հեղինակի վերաբերմունքն արտահայտող՝
    • բառերը,
    • բառակապակցությունները,
    • նախադասությունները:

    Զեռալ, թռչկոտել, ուրախանալ, զվարճանալ; Խփշտել, բոթել, ճանկռոտել, հրմշտել:

    ReplyDelete
  3. 1.Կորնթարդ-ուռոցիկ, վխտալ-շատանալ, վարգել-վազել, զեռալ-եռալ, ելունդ-պալար:
    2. Հեքիաթ է, որովհետև հորինված է և չունի խորհուրդ:
    Պատմվածք չէ, որովհետև հորինված է:
    Առակ չէ, որովհետև չունի խորհուրդ:
    3. Վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:
    4. - Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
    Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
    - Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
    - Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
    - Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
    5. Որպեսզի հեքիաթը ունենա շաուրնակություն:
    8. «Ճահչի կաթիլը», որովհետև այդ գազիկները ճակչի կաթիլի գազիկներ էին:
    9. Այո: Դրական հերոսը, բնականբար պետք է կատարի դրական գործեր, իսկ բացասակնը՝ բաբացասական:

    ReplyDelete
  4. Բացատրի'ր հետևյալ բառերը.
    կորնթարդ-գմբեթի ձևով դութս ուռած կառույց; վխտալ-խռնուիլ, շանտալ, եռալ; վարգել-թեթև վազել; ելունդ-պալար,ուռեցք:
    2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
    • «Ջրի կաթիլը» ստեղծագործությունը հեքիաթ է, որոհետև հեքիաթը լհորինված է և չափազանցրած:
    • Պատմվածք չէ, որովհետև պատմվածքն է ունենում է խորհուրդ և գլխավոր իմաստ:
    • Առակ չէ, որովհետև առակի գլխավոր իմաստը խորհուրդն է, իսկ սա դա չունի:
    3. Դո'ւրս գրիր գազանիկների և մարդկանց նկատմամբ հեղինակի վերաբերմունքն արտահայտող՝​
    Վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:
    4. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:
    Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
    Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
    - Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
    - Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
    - Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
    5. «Ջրի կաթիլը» տեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը:
    Ինձ թվում է անհրաժեշտություն չկար, կարող էր ցանկացած ուրիշ կերպար լիներ և նույնիսկ չլիներ, երևի կախարդի կերպարը նրա համար էր, որ հեքիաթը շարունակություն ունենա:
    6. Լրացրո°ւ տրված մտքերը.
    • <> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է`
    Ինձ թվում է, ասելիքն այն էր, որ թեկուզ ջրի կաթիլի մեջ կա մի մեծ քաղաք և այնտեղ նույնպես նույնն է`կռիվներ:
    7. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված <>: Պատասխանդ պատճառաբանի'ր: Իմ կարծիքով վերնագրված է, որովհետև ջրի կաթիլը շատ փոքր է, և նայելուց ոչ-մի բան չէս նկատում, բայց հենց ուշադիր զննում ես տեսնում ես մի մեծ աշխարհ:
    8. Ի'նքդ վերնագրիր ստեղծագործությունը: Ընտրությունդ պատճառաբանի'ր:
    Երկրի մասնիկը: Որովհետև իմ կարծիքով ինքը դա ինկատի ուներ ջրի կաթիլ անվանելով:
    9. Այո: Դրական հերոսը, բնականբար պետք է կատարի դրական գործեր, իսկ բացասակնը՝ բացասական: ​

    ReplyDelete
  5. 1. Բացատրի'ր հետևյալ բառերը.
    կորնթարդ-Գմբէթի ձեւով դուրս ուռած կառոյց:
    վխտալ- Խռնուիլ, շատնալ, եռալ (միջատներու):
    2.Թեթեւ վազել (չորքոտանիի), վազել:
    3.Զեռալ-Սողալ, վխտալ, եռալ:
    ելունդ-Պալար, ուռեցք
    2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
    • <> հեքիաթ է, քանի որ իմ կարծիքով իրական կյանքում չեն կարող կախարդներ լինել:
    • Պատմվածք չե քանի որ իրական կյանքում չեն կարող կախարդներ լինել:Կախարդներ լինում են միյայն հեքիաթներում:
    • Առակ (է, չէ), որովհետև ….
    3. Դո'ւրս գրիր գազանիկների և մարդկանց նկատմամբ հեղինակի վերաբերմունքն արտահայտող՝
    • բառերը,
    Պատառոտում,խժռում
    • բառակապակցությունները,
    Պատառոտված և խժռված
    • նախադասությունները:
    - Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
    4. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:
    • Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
    Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ:
    • Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
    • Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
    • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
    • Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
    • Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
    5. «Ջրի կաթիլը» տեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը:
    Նա առաջին անգամ տեսավ ադքան շատ գազանիկներ,որոնչ անընդհատ կծոտում էին իրար:

    6. Լրացրո°ւ տրված մտքերը.
    • <> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է`մի կռվեք իրար հետ:
    • <> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն եմ որովհետև կարծում եմ, որ այս աշխարում շատերը կան, որ կռվում են միմիյանց հետ:
    7. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված <>: Պատասխանդ պատճառաբանի'ր:
    Իմ կարծիքով <> վերնագրված է քանի, որ այն գազանիկները,որոնք ուտում էին իրար գտնվում էին ջրի կաթիլի մեջ:
    8. Ի'նքդ վերնագրիր ստեղծագործությունը: Ընտրությունդ պատճառաբանի'ր:
    Ես չեմ կարող վերնագրել քանի,որ այն ճիշտ է վերնագրված:
    9. Համաձա՞յն ես հետևյալ մտքի հետ: Պատասխանդ հիմնավորիր` բերելով համապատասխան օրինակներ:
    Գրական հերոսներն իրենց բնույթով լինում են կամ դրական, կամ բացասական:
    Ես համաձայն եմ այդ մտքի հետ,քանի որ այս աշխարհում բոլորնել լինում են դրական կամ, բացասական:
    Դրական հերոսներն իրենց գեղեցիկ հատկանիշներով արթնացնում են սեր, համակրանք և իրենց հետևելու, նմանվելու ցանկություն:

    Բացասական հերոսները մարմնավորում են կյանքի վատ, արատավոր կողմերը:

    ReplyDelete

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...