Saturday, March 7, 2015

Եղիշե Չարենց.բանաստեղծություններ

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւնանհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներումկա ու չկա, —
Կյանքը — ճամփորդսպասված հյուրոր պետք է գա:

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւնանհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն...


Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…
1912թ.
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Եղիշե Չարենց, Տրիոլետ Լ.Բ.-ին
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...


Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում.

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում.

Ուր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յարն եմ սիրում.

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում:

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ




Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին.
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը, անցում է ու մահ ... 

* * *
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
------------------------------
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ)
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...