Monday, March 14, 2016

Հովհաննես Թումանյան. Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։


Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ
  1. Կադացե'ք բանաստեղծությունը,  դո'ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի (nayiri.com) օգնությամբ բացատրե'ք։
  2. Բանաստեղծությունից դո'ւրս գրեք հոմանիշային զույգեր (հոմանիշ բառեր)։
  3. Փոխե'ք բանաստեղծության վերնագիրը։
  4. Գրավոր բացատրե'ք հետևյալ հատվածը.
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

5. Շարադրե'ք ձեր մտքերը ,,Իմ երգը,, ,  ,,Իմ հոգու գանձերը,, վերնագրերից մեկով (կարող եք ինքներդ վերնագիր առաջարկել)։
6. Բանաստեղծությունը տեսաֆիլմի կամ ռադիոնյութի վերածե'ք՝ հետաքրքիր սցենար-լուծում մտածելով (անհատական կամ խմբով)։

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...