Saturday, June 18, 2016

Նախագիծ ,,Մեր գյուղը,,

Սիրելի՚ սովորող, պատումի, տեսանյութի լամ ռադիոնյութի միջոցով ներկայացրո՚ւ այն գյուղը (քաղաքը, երկիրը, վայրը), որտեղ կլինես ամռան ընթացքում  (պատրաստիր փոքրիկ հաղորդումներ, ֆոտոշարքեր):


Ներկայացնում եմ քեզ օգնող թեմաներ, բայց շատ ավելի լավ կլինի, որ ինքդ նախաձեռնող լինես:


  • Ներկայացրո'ւ  գյուղի (քաղաքի, երկրի, վայրի) անվան հետ կապված պատումներ
  • Մանրամասն ներկայացրո'ւ գյուղի (քաղաքի, երկրի, վայրի) տարածքը 
  • Պատմի'ր գյուղի (քաղաքի, երկրի, վայրի) բնակիչների մասին 
  • Պատմի'ր գյուղով (քաղաքով, երկրով, վայրով) անցնող գետի մասին
  • Պատմի'ր գյուղի (քաղաքի, երկիրի, վայրի) եկեղեցու, մատուռի մասին
  • Պատմի՚ր հասակակիցներիդ մասին (ինչ հետաքրքրություններ ունեն, ինչով են զբաղվում, ինչն է ձեզ միավորում, ինչով եք նման կամ տարբեր)
  • Մանրամասն պատմի՚ր որևէ հետաքրքիր միջադեպի մասին
  • Հասակակիցներիդ հետ քեզ հետաքրքող թեմաներով հարցազրույցներ վերցրո՚ւ գյուղի բնակիչներից 
Մարինե Իշխանյան 



No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...