Wednesday, September 2, 2015

Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ

****
Գիշերն եկավ
Գիշերն եկավ, զովհովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մովծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց
Եվ լարերը խզվեցին
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում
1893
Լայպցիգ

Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ


Tuesday, June 23, 2015

Ամառային ընթերցանություն


    Սիրելի ընթերցող, ամառվա ընթացքում այս ցանկից երկու գրքի ընթերցումը պարտադիր է (կարող ես կարդալ թղթային տարբերակները): 

    «Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

    Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...