Friday, May 29, 2015

Եռօրյա հայրենագիտական ճամբար Լոռվա Այգեհատ գյուղում

Ճամբարի անվանումը՝ <<Այգեհատ>>
Անցկացման ժամկետը՝ հունիսի 10-12
Մասնակիցներ՝ 5-7-րդ դասարանի սովորողներ

Thursday, May 28, 2015

Ընթերցասրահը՝ մայրենիի դասի կազմակերպման լավագույն միջավայր

Շատ հաճախ, պատեհ-անպատեհ ականջովդ է ընկնում հետևյալ արտահայտությունը՝ է՜, էս սերունդը քիչ է կարդում...

Thursday, April 16, 2015

Չարլի Չապլին. Երբ ես ինձ սիրեցի

Խոսք` արտասանված ծննդյան 70 ամյակին:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»: 

Tuesday, April 14, 2015

Համո Սահյան. բանաստեղծություններ

ԱՆՁՐԵՎ
- 1 -
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Saturday, March 7, 2015

Եղիշե Չարենց.բանաստեղծություններ

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...