Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա...
Ոչ արյուններ, քրտինք
հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող
ըլլա...
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն
երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա...
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող
գերանդին
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա...
Ծաղկի` մեղրը
փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբթխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:
Subscribe to:
Post Comments (Atom)
«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ
Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...
-
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մն...
-
Աշնանային ընթերցանություն 7-8- րդ դասարաններ Հարուկի Մուրակամի ,, Լռություն ,, ( կարդում են միայն 7- րդ դասարանցիները...
-
Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...
No comments:
Post a Comment