Saturday, August 22, 2015

Լրացուցիչ աշխատանք

Կարդալ՝  Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»:

1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ <<Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են>>:
2. Ստեղծագործում եք -<<Բաբախող մարդիկ>> 

Առաջադրանքներ

  1. Թռչնակի անունից գրավոր պատմի'ր պատմվածքը (8-9 նախադասությամբ)
  2. Ծեր կանանց.
  • բնութագրի՛ր
  • մեղադրի՛ր
  • արդարացրո՛ւ
     3.       Մորաքույր Ադային.
  • բնութագրի՛ր
  • մեղադրի՛ր
  • արդարացրո՛ւ
     4.       Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
  • Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
  • -Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
5. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

Կարդում եք Հ. Թումանյանի պատմվածքներից <<Իմ ընկեր Նեսոն>>
Առաջադրանքներ

  • պատմել ստեղծագործությունը
  • դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրել
  •  ինչպիսի՞ն էր հեղինակի վերաբերմունքըՆեսոյի նկատմամբ.
  1. ստեղծագործության սկզբում
  2. ստեղծագործության վերջում
·         բնութագրիր Նեսոյին
·         բնութագրիր հեղինակին
·         արդարացրու Նեսոյին
·         մեղադրիր Նեսոյին

Նայում եք հետևյալ տեսանյութերը <<Բացահայտում>>, <<Մահվան տեսիլ>>
Անգիր եք սովորում այս բանաստեղծությունը.

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.—
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին։
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.—
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ... 


Գործնական քերականություն
·         1.  Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

·         Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:
·          
·         Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, ... մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին ...:
·         Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի ... ... է: Եվ ...ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ... է: Դեռ ... չունի այն հարցը, թե ինչի ...ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ ...ները: Իսկ ի՞նչ է բերելու ... ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա ... կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական ... ապագա է սպասվում:

2.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր` ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:
3.  Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

·         ... շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
·         Եթե աղջկաս համար ծաղիկներ ..., աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
·         Որ գանձը ... ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
·         Մեր ... տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
·         Ի՛նչ էլ ..., կուրախանա: (Շահ, շահել)
·         Դերձակի հետ ... ծառաները մտան: (Շահ, շահել)
·         ... դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
·         Հիվանդին մայրդ թող ...: (Բժիշկ, բժշկել)

4.  Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

·         Օրինակ՝
·         Վանեցի: - Ինձանից հեռու վանեցի վախը:
·         Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

5.  Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

·         Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)
·         Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)
·         Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)
·         Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)
·         Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)
·         Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)
·         Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)
·         Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

   6.  Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

·         Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
·         Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
·         Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
·         Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
·         Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
·         Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
·         Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
·         Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
·         Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Գործնական քերականություն
1. Ընտրի՛ր և ընդգծի՛ր ճիշտ պատասխանները.
ա) բառերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր
բ) բառերն ըստ կազմության լինում են միավանկ և պարզ
գ) բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ
2. Բառերը բաժանիր բաղադրիչների (արմատները ներկի՛ր դեղին, ածանցները՝ կապույտ).
ընդհանուր, ուլիկ, հանրահայտ, գունավոր, մեծագույն, ընդամենը, հանրահաշիվ, գնդակ, ընդգրկուն, խոսուն, ընկերուհի, վատամարդ, հանրային:
3. Տրված բառերի ուղիղ և փոխաբերական իմաստներով նախադասություններ կազմի՛ր:
Սուր, գլուխ, ջարդել:
4. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ամենօրյա, պառկել,հերքել, ընդհանուր, միմյանց, խղճալ, անօգուտ, ընդամենը, զղջալ, զեղչ, հարթել, դաստիարակել:

1.  Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե:
բ) Բաժակ, գավաթ:
գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:

2.   Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

3.  Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
4.  Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝
կարևոր - անկարևոր,
ընդմիջումներով - անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, ամպոտ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն:

5.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց ...:
Ջրի բերածը ջուրը ...:
Տերովին տերն է պահել, ... գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ...:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի ... է:


No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...