Monday, October 17, 2016

,,Ուսումնական աշուն,, նախագիծ


Աշնանային ընթերցանություն

7-8-րդ դասարաններ
Հարուկի Մուրակամի ,,Լռություն,, (կարդում են միայն 7-րդ
դասարանցիները, առաջադրանքները՝ պատմվածքի վերջում)
Օ' Հենրի ,,Վերջին տերևը,, (կարդում են միայն 8-րդ դասարանցիները)

Առաջադրանքներ

Պատմվածքը կարդալուց հետո բլոգում վերլուծում եք այն:
Ուշադրություն եք դարձնում.
Ա) Ստեղծագործության ասելիքին (ո՞րն է ստեղծագործության ասելիքը, համաձա՞յն
եք ասելիքի հետ, թե՞ ոչ):
Բ) Անդրադառնում եք կերպարներին և նրանց վարքագծին (առավել մանրամասն 
գրում եք ձեզ դուր եկած կերպարի մասին):
Գ) Հատված, որն ուզում եք քննարկել (առանձնացնում եք հատած, որի շուրջ կուզեիք խոսել):
Դ) Դուրս եք բերում ձեզ դուր եկած հատվածը:


Երկարաժամկետ նախագծեր
Սովորողներն աշխատում են անհատական նախագծերի շուրջ:
,,Գրաշխարհ,, ստեղծագործական-թարգմանչական բլոգը շարունակում է ստեղծագործել, թարգմանել, փոխադրել:
,,Թռչող երազներ,, ստեղծագործական բլոգը շարունակում է ստեղծագործել:
,,Սպորտ-բլոգ,, սպորտային բլոգը շարունակում է  աշխատանքը:
,,Մանրադիտակ,, նորությունների բլոգ շարունակում է  հաղորդումները:
,,Հետաքրքիր է իմանալ,, բլոգ շարունակում է  աշխատանքը:
''TvBlog''-ը շարունակում է  աշխատանքը:
''Sport-life'', շարունակում է  աշխատանքը:

Աշնանային առաջադրանք

Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում...:
Աշնանային լուսանկարներ արա՛, ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր նկարները հրապարակի՛ր 
բլոգումդ և կցի՛ր  մեկնաբանություն:


No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...