Thursday, July 14, 2016

Չորրորդ դասարան. գնահատում

Ուսումանասիրել եմ կրթահամալիրի Նոր-դպրոցի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդողի բլոգն առաջին հերթին գրավում է բաժինների և իրականացրած և իրականացվող նախագծերի բազմազանությամբ:

  • Հստակ երևում են բլոգի բաժինները,  իրականացվող նախագծերը, առաջադրանքները: Տպավորիչ է նախագծային ուսուցման արդյունքների ամփոփումը (յուրաքանչյուր նախագծի վերջում հրապարակված են սովորողների նյութերը
  • Բլոգն նաև ունի արխիվ, մուտքի հաշվիչ, օրացույց
  • Բլոգավարի մասին չկա տեղեկություն: Նշված չէ կրթահամալիրը։
  • Չկան այլ դասավանդողների բլոգների, կրթհամալիրի, դպրոցի կայքերի հղումները

Բլոգ ունի 51 սովորող
  • Սովորողների մի մասի բլոգներում նշված չէ կրթահամալիրը, դպրոցը
  • Չկան դասավանդողի, դասընկերների բլոգների հղումները
  • Գրեթե բոլոր սովորողների բլոգներում կան բաժիններ, առանձնացված է մայրենիի բաժինը
  • Բլոգների մեծ մասում երևում են իրականացվող նախագծերը, առաջադրանքները
  • Գրեթե բոլոր բլոգներում առկա են քննական առաջադրանքները (նաև՝ նախապատրաստականները)
  • Շատ են գեղարվեստական  ստեղծագործությունների copy-paste-երը
  • Դժվար են երևում, գտնվում ֆիլմերը, ձայնագրությունները: Դա բացատրվում է հետևյալ կերպդասավանդողի բլոգում անուն առ անուն երևում են սովորողների աշախատանքները: Աշխատանքները զգալի մասը հրապարակված են ենթակայքում, այդ պատճառով էլ բլոգներում չեն երևում:
  • Քիչ են ստեղծագործական աշխատանքները, հորինվածք-պատումները


Առաջարկություններ
  • Նախագծերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, պետք է ավարտվեն ստեղծագործական պատումով, ֆիլմով կամ ձայնագրությամբ, բեմադրությամբ և այլն (որպես արդյունք): Տեքստային առաջադրանքների մեջ կորում է ստեղծական-հետաքրքիրը, մանավանդ երբ սովորողը մեկ-երկու նախադասությամբ է ստեղծագործել: Առաջարկում եմ, որ բլոգում չերևա ,,սևագիր,, աշխատանքը (խոսքս տեքսային առաջադրանքների մասին է), քանի որ նմանատիպ աշխատանքը ընթերցողին այնքան էլ հետաքրքիր չէ, այն պետք է նպաստի ամփոփիչ հետաքրքիր պատում, ֆիլմ, ձայնագրություն կամ հետազոտական մեկ այլ աշխատանք ստեղծելուն: Բլոգում թող հրապարակվի արդյունքը կամ ընթացիկ հետաքրքիր աշխատանք, բայց ոչ սովորական տեքստային առաջադրանքներ:
  • Առաջարկում եմ ստուգել չորրորդ դասարանցու մեդիահմտությունները, քանի որ դասավանդողի բլոգում հրապարակված արդյունքներում (խոսքս սովորողների աշխատանք-արդյունքի մասին է) շատ են Power point ծրագրով արված նյութերը, քիչ՝ ֆիլմերն ու ձայնագրությունները:




No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...