Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի
սովորողներ
Նախագծի նպատակը՝
Ստեղծագործական և վերլուծական
մտածողության զարգացում
Տեքստի գլխավոր մտքերն
առանձնացնելու կարողության
զարգացում
Բառապաշարի հարստացում
Անդրադարձ պատկերավորման միջոցներին
Նախագծի ընթացքը
Պատմվածքի ընթերցում-քննարկում
Տեքստի գլխավոր մտքերի
առանձնացում-վերլուծություն
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝
կացարան, կենցաղ,
մենակեց, արտիստ,
յուր:
2. Կարդա՛ և
բացատրի՛ր ընդգծված
արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:
3. Դուրս գրի՛ր
Լևոնին բնութագրող
տողերը:
4. Պատմվածքից գտի՛ր
և դուրս
գրի՛ր ոչ
հայերեն բառերն
ու արտահայտությունները, գրի՛ր
հայերեն տարբերակները:
5. Ինչո՞ւ էին
Լևոնին ,,արտիստ,,
ասում: Ինչպիսի՞
մարդուն կհամարեիր
արտիստ:
6. Բնութագրի՛ր Լևոնին:
Լրացուցիչ աշխատանք
7. Ներկայացրու Լևոնի
հոգեվիճակը՝ օգտագործելով
պատմվածքի բառերն
ու արտահայտությունները:
8. Լևոնին համեմատի՛ր
Նար-Դոսի ,,Ես
և նա,,
պատմվածքի հերոսի
հետ:
9. Պատմվածքից դուրս
գրի՛ր փոխաբերական
իմաստ ունեցող
նախադասությունները և
բացատրի՛ր:
10. Փոքրիկ հետազոտություն իրականացրու
ժամանակակից թատրոնների
և ներակայացումների մասին.
ինչպիսի թատրոններ
կան, ինչպիսի
ներկայացումներ են
բեմադրվում, ովքեր
են այցելու
թատրոն, ինչո՞ւ:
No comments:
Post a Comment