Նախագծի իրականացման ժամանակը՝ սեպտեմբերի 24
Նախագծի մասնակիցներն են՝ 6-րդ դասարանի սովորողներ
Հաղթահարվող
բարձունքը՝ Դավալվասար
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Դավալվասար-Երևան
Նպատակը՝
·
Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, գյուղը, սարը, եկեղեցին, նոր տեղեկություններ ձեռք բերել /համացանցում տեղեկություններ չկան/
·
Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը՝ բարձունքում
·
Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
·
Սերմերի հավաքում
·
Շրջակա միջավայրը մաքրել թափոններից և աղբից
·
Շրջակա բույսերի և կենդանիների ծանոթացում
Նախագծի ընթացքը
·
Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
·
Նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
·
Նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում, կայքում:
·
Բարձունքի նվաճում:
·
Բարձունքի նվաճումից հետո արդյունքների մշակում և հրապարակում:
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
1.
Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
2.
Դավալվասարը նվաճած մարդկանց փնտրտուք, նախնական տեղեկությունների գրանցում նրանցից:
3.
Արարատ գյուղի անվան առաջացումը, գյուղի տարածքով հոսող գետը, եկեղեցին. նախնական պարզ հոդվածի ստեղծում
4.
Բանահավաքչկան աշխատանքի նախապատրաստական ընթացք
Ակնկալվող արդյունքը
·
Նոր տեսանյութերի, լուսաբանող այլ նյութերի ստեղծում:
·
Տեղեկությունների հայթայթում, հրապարակում:
·
Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի ներկայացում բլոգներում:
Անհրաժեշտ իրեր
·
հարմար և թեթև ուսապարկ
·
ամուր կոշիկներ
·
արևային գլխարկ, ակնոց
·
սնունդ , ջուր
·
տաք վերնահագուստ
·
ֆոտոխցիկ
·
սերմերի համար տոպրակներ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:
No comments:
Post a Comment