Monday, September 26, 2016

Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն

Հատվածներ Աստուածաշնչից

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՚ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՚ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՚րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՚ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՚ դարձուցանէր զերեսս:

Բառարան

Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք-մեկը
ածիցէ ապտակ-ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ-անկարևոր, առանց պատճառի
վարիցէ-վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ-գնա
ընդ նմա-նրա հետ
խնդրէ-խնդրում է
ի քէն- քեզանից
որում-նրան, ով
կամի-կամենում է
փոխ առնել- պարտք անել

Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝ զմիւսն, առնուլ, դարձո, մղոն մի, յաջ ծնոտ քո, զշապիկս քո, ատամն ինդ ատաման, մի՚ դարձուցաներ զերեսս:
Ծնոտ բառն այստեղ ինչ իմաստով է գործածված:
Հատվածն աշխարհաբար դարձրու:
Ի՞նչ գրեցիր գարաբար տեքստի այլ-ի փոխարեն:
Քրիստոսից առաջ տրված պատվիրանը ո՞րն է:
Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը:
Համաձայն ես արդյո՞ք հատվածի ասելքի հետ: Խոսքդ հիմնավորիր, հրապարակիր բլոգում:







No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...