Saturday, January 18, 2014

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.

Աշխարհում կա ջահելությո՛ւն,
Կա կյա՛նք,
Կա սե՛ր,
Կան տղաներ և աղջիկնե՜ր,
Կա շե՛կ, կա սև՛:



Եվ մի աղջիկ`
Սև աչքերով, սև մազերով,
Ինձ գերել է խելքից հանել իր նազերով:

Գալիս է նա և շատ հաճախ,
Ձեռքըս բռնում, ափըս բացում,
Սև աչքերը մերթ՝ կկոցում,
Մերթ լայն բացում,
Մերթ փակում է,-
Սկըսվում է... գուշակո՜ւմը:

-«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ…
Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում…»:

-«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ …
Տեսնենք տղան ի՞նչ է ատում…»:

-«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ…»:

Եվ մի օր Էլ չեմ համբերում,
-Գիտե՛մ, գիտե՜մ,
Գուշակ էլ ես , կախարդ է՛լ ես.
Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:
Բայց իմ ափը ի՞նչ է տալիս:
Ինքըդ գիտես , որ մի ափը
Մինչև անգամ ծա՛փ չի տալիս:
Ախար ինչ՞ կա այդ ափի մեջ,
Կուզե՞ս 
դառնամ 
մարդ՝ ափի մեջ...
Մարդկանց առաջ և քո առաջ 
Ահավասիկ ինքս եմ բացում
Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ 
Իմ հոգո՛ւ մեջ.
Մարդկանց առաջ և քո առաջ 
Ահավասիկ ինքս եմ բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում`
Երբ շոգում է…
30.05.1957թ.
Մոսկվա

Աղբյուրը՝ http://www.usum.org/publ/23-1-0-41

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...