Monday, January 20, 2014

Դիջիհուշեր, դիջիհավեսով դիջիպատում

Շատ հաճախ եմ մտածում, թե ով կլինեի ես, եթե…. Արդեն չեմ էլ հիշում ՝ երբ սկսվեց այս ամենը: Իրականում շատ էլ հնարավոր է, որ չհիշեմ, չէ՞ որ սկիզբը մանկություն է տանում, երբ դեռ շատ փոքր էի՝ <<սեբաստացիկ>>: Առաջին ճամփորդությանս չորս տարեկանում եմ  մեկնել: Հիշում եմ, թե ինչքան արագ ես ու մայրիկը հագնվեցինք և տանից մեզ դուրս նետեցինք, որ երեք տարեկան եղբայրս չհասցներ նկատել, որ տանը չենք: Ու սկսվեցգրեթե ամեն շաբաթ Արատես, ուր ամեն թուփ ու քար ծանոթ ու հարազատ էին դարձելո՜նց եմ կարոտել այդ օրերին: Հետո առաջին դասարան, ու հավես, շատ հավես տարիներ: Գիտե՞ք, դրանք այն <<մութ ու ցուրտ>> տարիներն էին, բայց ո՞վ էր նկատում դա...Դե, օրս սկսվում էր <<Սուլթանի ավտոբուսով>> և ավարտվում էր <<Սուլթանի ավտոբուսով>>, իսկ դա ինձ համար իսկական հաճույք էր՝ խենթությունների մի շարան: Իսկ խենթությունների ամենամեծ չափաբաժինը դասերից հետո էր, երբ դասընկերներով Մարմարյա սրահում <<զվարճանում  էինք>>: Զվարճանքն էլ, հո զվարճանք չէր...երբեք չեմ մոռանա այն օրը, երբ դասընկերներով Մարմարյա սրահը <<քանդում  էինք>>, մել էլ տիար Բլեյանը հայտնվեց՝ ձեռքին մի մեծ տորթիսկ հաջորդ օրը երկրորդ հարկից կոնֆետներ էին թափվում: Գիտե՞ք՝ քանի անգամ եմ ընկերներիս պատմել այս ամենը (խոսքս տորթին ու կոնֆետներին է վերաբերում), բայց շատ քչերն էին : Ա՜յ սա է իսկական դպրոցը, ուր ամեն վայրկյան հրաշքի ես հանդիպում, ու ամեն օրդ հեքիաթի պես է սկսվում ու ավարտվում: Նմանատիպ շատ ու շատ անակնկալներ են տպավորվել դպրոցական կյանքիցս: Կարելի է ասել՝ երկու անգամ եմ բացակայել կրթահամալիրից: Առաջինը հենց  համալսարանական կյանքն էր, որի ընթացքում էլ գողունի հետևում էի կրթահամալիրիս զարգացմանը: Երբեք չեմ մոռանա այն ճակատագրական երեկոն, որն ինձ, երևի ընդմիշտ, կապեց կրթահամալիրի հետ: Դեռ երկրորդ կուրսից աշխատել էի ուզում, մայրիկին ու հայրիկին համոզում էի, որ ինձ <<աշխատանքի տեղավորեն>>, քանի որ իմ ճարած աշխատանքները սրտներովը չէին: Ավարտել էի չորրորդ կուրսը, մագիստրատուրա էի ընդունվել, գիտեի, որ արդեն կարող եմ աշխատել, մայրիկն էլ ասել էր, որ չի ուզում, որ լավ կանեմ լրագրությամբ զբաղվեմ: Հայրիկն էլ էր առաջարկում իր օգնությունը. Շատ լրագրող ընկերներ ուներ, ովքեր սիրով կընդառաջեին ինձԲայց դե համառ էիիրոք ուզում էի մանկավարժությամբ զբաղվել: Երևի թե դպրոցական տարիներս իրենցը արել էին: Աշխատանքի անցա: Որպես դասավանդող դասարան մտնելը այդքան էլ հեշտ չէր, չնայած որ իմ բախտը մի հարցում բերել էր՝ ինձ համար օրինակ էր իմ տիկին Աիդան (իմ առաջին և ամենասիրելի ուսուցչուհին, ումից մինչև հիմա էլ շա՜տ բան ունեմ սովորելու): Սովորում էի և աշխատում: Ասեմ, որ հեշտ չէր: Վազքս շատ էր: Հոգնում էի, բայց շա՜տ հետաքրքիր էր կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը: Երկրորդ բացակայությունս կրթահամալիրից ամենաարդարացված ու ամենահաճելի բացակայությունն էր (բալիկներիս էի մեծացնում): Այս անգամ էլ նույնքան էի բացակայել, որքան նախորդ անգամ (չորս տարի), բայց բացթողումներս այնքա՜ն շատ էին, որ մոլորվել էի՝  է՛լ բլոգային ուսուցում, է՛լ մոնտաժային ծրագրեր, է՛լ նախագծային ուսուցում, է՛լ…, է՛լէլ չասեմ

Այժմ Միջին դպրոցում եմ դասավանդում՝ յոթերորդ դասարաններում: Չեմ կարող ասել, որ հեշտ է Միջին դպրոցում աշխատելը, հեշտ չէ, անգամ դժվար է: Նախագծային ուսուցումն էլ իր դժվարություններն ունի, որոնք քայլ առ քայլ հաղթահարում ենք: Մի քանի նախագծեր ենք իրականացրել այս կիսամյակ, բայց հենց այստեղ էլ բախվել  եմ դժվարությունների , որն է՝ նախագիծն իբրև արդյունք ամփոփելն ու ներկայացնելը: Հենց սա էլ համարում եմ այս կիսամյակի կարևորագույն աշխատանքներիցս մեկը: Ինձ համար ամենահետաքրքիր ու ամենահաջողված նախագիծը «Արտադասարանային ընթերցանություն»  նախագիծն է, որը  վերլուծական նյութեր գրելով ենք ամփոփում 1, 2, 3, 4, 5: Հաջողված էր նաև «Մխիթար Սեբաստացու օրեր»  նախագիծը, որի ընթացքում մի քանի սովորողներ համանուն անգլիալեզու կայքից թարգմանություններ կատարեցին, և շատ հետաքրքիր նյութեր պատրաստվեցին 1,2: Բավականին հետաքրքիր էին «Վիկտոր Համբարձումյանի օրեր», «Կոմիտասյան օրեր»,  «Վարչապետի այցը՝ որպես ուսումնական նախագիծ»  նախագծերը: 2014 թվականի անելիքներս շատ են՝ նոր նախագծեր, նոր մեթոդներ, նոր ծրագրեր: Այնպես անել, որ առավել արդյունավետ լինի լեզվագործունեությունը, ակնհայտ լինեն արդյունքները:  

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...