Friday, January 17, 2014

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

        ԱՐԾԻՎՆ ՈՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
 - Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
 - Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է. 
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

Աղբյուրը՝ http://arxangelo.info/?p=19978

No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...