Saturday, September 20, 2014

Թատրոնը՝ որպես մայրենիի բաղադրիչ. նախագիծ


Նպատակ
Նախագծի նպատակն է կարդալ արդեն դասավանդողի կողմից առաջարկված և սովորողի կողմից ընդունված  կամ սովորողի կողմից ընտրված ստեղծագործություն (ներ)ը, ծանոթանալ դրա (դրանց) հետ, երևակայել, հորինել սցենար, աշխատել բանավոր խոսքի վրա, ստեղծել բեմադրություն:
Մասնակից սովորողների տարիքային խումբ 
10-11 տարեկան սովորողներ:
Նախագծի տևողությունը
Յուրաքանչյուր թատրոն-բեմադրության համար նախատեսվում է 15 աշխատանքային օր::
Ընթացք
Նախագծի իարականացումն սկսվում է ստեղծագործության(ների)՝ սովորողների և դասավանդողի համատեղ ընտրությամբ:
Առաջին քայլ
Ստեղծագործության ընթերցում-ծանոթացում
Երկրորդ քայլ
Ստեղծագործության քննարկում, գլխավոր իմաստի ըմբռնում, կերպարների վերլուծում
Երրորդ քայլ
Սցենարի կազմում
Չորրորդ քայլ
Կերպարների ընտրություն
Հինգերորդ քայլ
Բանավոր խոսքի մշակում
Վեցերորդ քայլ
Երաժտության, հագուստի ընտրություն
Յոթերորդ քայլ
Բեմադրության փորձեր
Ութերորդ քայլ
Բեմադրություն

Արդյունք
Նախագծի արդյունքը թատրոն-բեմադրությունն է, որ ստեղծվել է սովորող-մասնակիցների և դասավանդող-մասնակիցների համատեղ աշխատանքի արդյունքում:


No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...