Շատ հաճախ, պատեհ-անպատեհ ականջովդ է ընկնում հետևյալ արտահայտությունը՝ է՜, էս սերունդը քիչ է կարդում...
Մտածում ես՝ դե ժամանակները փոխվել են, սա այլ սերունդ է՝ իր նոր հետաքրքրություններով, իր ՏՀՏ միջոցներով, համացանցով:
Չեմ ուզում խոսել գիրք ընթերցելու արդյունավետության մասին, այլ մտածում եմ. համաձայն եմ, շատ լավ սերունդ է՝ այլ սերունդ է, ձեռքի տակ այդքան հարմար գործիք ունի՝ համացանցին միանալու հնարավորություններով: Ինչե՜ր կարող է անել՝ փնտրել-գտնել սրտի ուզած ստեղծագործությունը, փորփրել աշխարհի գրադարանները, գտնել անգամ ամենադժվար ճարվող գիրքն ու էլեկտրոնային տարբերակը կարդալ: Բայց մեկ է, չի կարդում:
Այս տարի՝ ուսումնական տարվա հենց սկզբից, ինձ համար գերխնդիր էի դարձրել սովորողների մեջ ընթերցելու նկատմամբ սեր արթնացնելը: Սա նոր գործ չէր ինձ համար, անցած տարիներին էլ տարաբնույթ արտադասարանայի գրականություն էի հանձնարում, ժամանակ էի տալիս, քննարկման համար սովորողների հետ օր էինք նշանակում, հավաքվում էինք, քննարկում: Բայց դե արդյունքն ինձ չէր գոհացնում, քանի որ էլի կարդացած էին լինում պարտաճանաչ, ակտիվ սովորողները, իսկ դասարանի մի զգալի մասն էլի ոչինչ արած չէր լինում:
Քանի տարի է աշխատում եմ կրթահամալիրում, և միշտ (մանավանդ արձակուրդ մեկնելուց առաջ) կանգնում եմ լուրջ խնդրի առաջ՝ ի՞նչ գրականություն առաջարկեմ սովորողներին, ինչպե՞ս անեմ, որ սովորողներն իրենց կարդացած գրքերն առաջարկեն դասընկերներին:
No comments:
Post a Comment