Sunday, November 1, 2015

Ուսումնական փաթեթ

Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռելերբ հանկարծ տեսավոր կողքովփախչում է եղջերունՆապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևիցիսկ 
նապաստակըաղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևիցբայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ,որտեղ թողել էր նապաստակինՏեսնելովոր նա էլ արդեն չքացել էասացՏեղն է ինձ,
ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»: 

Առաջադրանքներ
1. Ընտրիր այն միտքըորն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդպատճառաբանիր:
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկընկնելով շատի ետևիցկորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչովպետք է ձգտել ավելիին հասնել:
2. Լրացրու միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրումՆա փայտահատին հարցրեցթե չի՞ տեսել արդյոքառյուծի հետքը կամ որջըՓայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրենառյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէինձ միայն հետքն է հարկավորոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին էորոնք ….
3.  Վերնագրիր ստացված առակըԸնտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Կարդա՛
                                 Կուզեի լինել
Երբ առավոտյան ժամը ութը խփում է,  և  ես մեր նեղ փողոցով ճամփաեմ ընկնում դեպի դպրոցամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լքորո~ց,մատանի~, սիրուն օղե~ր»- կանչումէ նաԵվ ստիպված չէ բնավ շտապելուստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելուստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինելթափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչելՙԱսե~ղ ու թե~լքորո~ց,մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցիցմիշտ հանդիպում եմ պարտիզպանինոր իր ցանկապատի ետևում հող է մշակում:
Բահը ձեռքինանում է այնինչ որ սիրտն  ուզում էփոշոտում է հագուստներըԵվ ոչ մեկից նկատողություն չի ստանումերբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինելմշակել իմ պարտեզըև ոչ մեկը իմ փորելը չարգերեր:Երբ մութն ընկնում էու մայրիկս ինձ ուղարկում է անկողինիմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանինորն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքինՓողոցը մութն է ու լռիկև հեռվումցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինիմեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերըորը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինելամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  
Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագոր


Հարցեր
Գրի՛ր տրված բառերի բացատրությունը
    մանրավաճառ-
    բնավ-
    պարտիզպան-
    պարտեզ-
    լապտեր-
    երերալ-

2. Ինչից էր դժգոհ տղանՈ՞ր հատվածներից է դա երևում:
3.Ինչի՞ց կարող էին դժգոհելի՞նչ կարող էին ցանկանալ
մանրավաճառը
պարտիզպանը
պահապանը
4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը:
5. Լրացրո՛ւ միտքը.
..Կուզեի լինել,, ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը /հեղինակի ասելիքը/ հետևյալն է՝....

6. Շարունակի՛ր ստեղծագործությունը:
Սկսի՛ր այսպես ՝ ,,Կուզեի ես էլ ..... լինել:

Գործնական քերականություն

1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ճամփորդ, ընդհանրապես, ձգտել, դրախտային, թռչել, միմիայն, խախտել, թրջել, իջնել, դադար, խաբել, զննել, ընդհատել:

2.  Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
բ) Վիզ, գոգ, ձեռ, մատ:
զ) Կապել, խարտել, սփռել:
դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել:

3.  Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի՛ր, որոնցից մեկում ուղղակի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կարմիր կովն իր կաշին չի վախի:

4.Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, ...:
Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, ...:

Հիշի՛ր.

Մեկ արմատից բաղկացած բառերը կոչվում են պարզ բառեր:
Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:
Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր (օրինակ՝ գծագիր, մեծահոգի):
Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն, նախագիծ):
Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար):

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...