Sunday, February 28, 2016

Ուրախ եմ, որ ես էլ եմ ,,Սեբաստացիներ,, երգչախմբի մի մասնիկը

,, Երեքշաբթի է, ... հինգշաբթի, ու~խ, երգչախմբի եմ,,,- մոտավորապես այսպիսին է առավոտյան մտորում-հրճվանքս՝ օրվա անելիքների մասին։

Քիչ է ասել՝ հավես, պայծառ, խաղաղ մեկ ժամ։
Իսկապես հավես է։ Հե՞շտ է, չէ, հեշտ չէ։ Երգչախմբի անդամները կհաստատեն, որ դժվար է գոհացնել մաեստրոյին. քիչ է պատահում, որ ,,ստացվում է,,, պակաս չեն դիտողություններն ու հանդիմանանքը։  Բայց զարմանալի բան է... նկատողությունն ու հանդիմանանքն էլ երգչախմբում այլ գույն ունեն, այլ համ։ Պարոն Թոփիկյանի բերանով հնչած ամեն դիտողություն աղոթքի նման է հնչում, ո՞վ կնեղանա այդպիսի դիտողությունից, որը դեպի ճշմարիտ ուղին է տանում՝ շարականը, Կոմիտասը, հոգևորը։
Բայց ամենից ազդեցիկը խնդրանքն է։ Ուզում եմ գետինը բացվի՝ մտնեմ մեջը, երբ սկսում է խնդրել մեր մաեստրոն։ Ինչքան սեր ու բերկրանք կա այդ ձայնի, երանգի մեջ։ Ուզում ես՝ ինչ գնով էլ լինի երգել այնպես, որ գոհ լինի պարոն Թոփիկյանը։ Բա արդյո՞ւնքը՝ ,,ստացված,,ի վայելքը։ Այլ հարթություն է ...խոստովանում եմ՝ երբեմն չեմ երգում, լռում եմ՝ վայելելու փորձառու ընկերներիս։ Խաղաղ, հանդիմանանք-աղոթքով լեցուն մի հավես ժամ, որ դեպի ճշմարիտ ուղին՝ շարականը, Կոմիտասը, հոգևորն է տանում։ Նաև խոստովանեմ, որ հավես պահերից մեկն էլ պարոն Թոփիկյանին գոհ տեսնելն է։ Թող շատ հնչի մեր երգչախմբում ,,ստացվեց,, բառը, որ... Ուրախ եմ, որ ես էլ եմ ,,Սեբաստացիներ,, երգչախմբի մի մասնիկը։

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...