Sunday, February 15, 2015

Ուսումնական փաթեթ.երկրորդ կիսամյակ

Դասագրքեր



  Դասարանում 13.05.2015թ. (6-1, 6-2,  6-4 դասարաններ)
1. Ուսումնական տարին ամփոփում ենք <<Մայիսյան 10-րդ հավաք>> կամ <<Իմ հավաքը.հավաքից հավաք>> վերնագրերի ներքո:
2. Կարդալ՝  Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»:
Լրացուցիչ աշխատանք
,,Ես կարողանում եմ,, ստուգատես.
Ներկայացնել կրթահամալիրը, ձեր դպրոցը, ձեր ուսումնական գործունեությունը  տեսահոլովակով, ռադիոնյութով:
  • առարկայական դասընթացներ (մայրենի, մաթեմատիկա,անգլերեն,...)
  • ընտրությամբ գործունեություն
  • ֆիզկուլտուրա
  • ընդհանուր պարապմունք
  • հերթապահ դասարանի գործառույթներ
  • ուսումնական ճամբարներ
  • ստուգատեսներ
  • նախագծերի իրականացում
  • սննդի կազմակերպում
  • միջավայրի ձևավորում, խնամք
      Դասարանում 12.05.2015թ. (6-1, 6-2,  6-4 դասարաններ)
Կարդալ-քննարկել՝  Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»:

Լրացուցիչ աշխատանք
1. Ուսումնական տարին ամփոփում ենք <<Մայիսյան 10-րդ հավաք>> կամ <<Իմ հավաքը.հավաքից հավաք>> վերնագրերի ներքո:
2. Կարդալ՝  Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»:
3. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ <<Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են>>:
4. Ստեղծագործում եք -<<Բաբախող մարդիկ>> 

Դասարանում 11.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
Քրիստոս  ի մէջ մեր  յայտնեցաւ
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունի հրաման տուաւ:

Եկեղեցի մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ.
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,
Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան
:
Կարդա այսպես.
յայտնեցաւ – հայտնեցավ
յօդ – հօդ
յընդհանուրս - հընդհանուրս
(Նկատեցի՞ ր` բառակսզբում ինչպես է կարդացվում յ տառը:)
համբոյրս – համբույրս
թշնամութիւնն – թշնամությունն
օրհնութիւն - օրհնություն

Բառարան
ի մէջ մեր – մեր մեջ
յայտնեցաւ – հայտնվեց
յօդ – օդում
յընդհանուրս – ընդհանուրի մեջ
բարձեալ – բարձրացնելով
տուք – տվեք
Լրացուցիչ աշխատանք
 <<Անգլիական դաստիարակություն>> հոդվածը վերլուծում եք, վերլուծությունը հրապարակում եք ձեր բլոգներում, բլոգի հղումն ուղարկում եք a.nersisyan@mskh.am էլ. հասցեին:

Դասարանում 08.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
Կարդում ենք <<Անգլիական դաստիարակություն>> հոդվածը, քննարկում, կարծիք եք գրում <<կարծիքներ>> բաժնում:

Դասարանում 07.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
<<Իմ հավաքը. հավաքից հավաք>>  փաթեթի ներկայացում:
Գործնական քերականություն

1.  Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ - հին հայերեն՝ ընկած):
Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:

Նավը մոտեցավ ժայռին և ,..., բոլոր մեխերը, պտուտակներն ու երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:
Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, ...:
..., սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, ..., բոլորն էլ հավատում էին:
Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը:

2.  Տրված բառերն ու բառակապակցություններն ավելացրո՛ւ նախադասություններին և կետադրի՛ր:
Վա՜յ, մե՜ծ բան, այո՛, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:

Ոչ մի նոր բան չկար գրքում:
Հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:
Լավ դուրս եկանք անհարմար վիճակից:
Ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:
Եղած-չեղածը մի օրվա գործ չէ՞:
Շատ մի՛ մտածիր, ելքը կգտնենք:

3.  Նախադասության մեջ կոչականների տեղը փոխի՛ր համապատասխանաբար փոխելով կետադրությունը:
Օրիանկ՝
Այս բանաստեղծության մասին դուք ի՞նչ կասեք, պարո՛ն Թումանյան: - Այս բանաստեղծության մասին, պարո՛ն Թումանյան, դուք ի՞նչ կասեք: Պարո՛ն Թումանյան, այս բանաստեղծության մասին դուք ի՞նչ կասեք:

Դուք արդեն ասվածին ավելացնելու բան ունե՞ք, պարոնա՛յք վկաներ:
Դու էլ բան հորինեցիր, ա՛յ աղջիկ, ծովափին այդպիսի բան չենք տեսել:

Կարենի՛ եղբայր, ինչո՞ւ մեր ընկերոջն էլ չես բերել քեզ հետ:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում եք Վ. Թոքմաջյանի <<Մի քանի զուգահեռ>> հոդվածը: Ձեր կարծիքը հրապարակում եք <<Կարծիքներ>> բաժնում:

Դասարանում 06.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ) 
Առաջադրանքների ստուգում:

Լրացուցիչ աշխատանք
Մայիսյան հավաք - կարդում եք դասավանդողների հոդվածը, պատմել սովորում,  ձեր կարծիքը հրապարակում եք <<կարծիքներ>> բաժնում (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ):

Դասարանում 05.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)  


1.  Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին հայտարարեց, թե հասավ վճռական գործողությունների դիմելու ժամանակը:
Որսորդը ասում էր, որ տափաստանում հրդեհը հրդեհով են հանգցնում:
Արաբը հարցրեց, թե որտեղից պետք է վերցնի արկղիկը:
Փոքրիկը բոլորին հարցնում էր, թե ինչպես են կրակ անում՝ առանց լուցկու:
Ուսուցիչը հարցրեց, թե ով կարող է շուռ տված բաժակում ջուրը պահել այնպես, որ չթափվի:

2.  Անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի՝ ընդգծվածը (հեղինակի խոսքը) գրելով՝ ա) ուղղակի խոսքից առաջ, բ) ուղղակի խոսքից հետո, դ) ուղղակի խոսքի մեջ:

Նավաստու ըևկերը զարմացավ, թե ծովում ինչպես են նավերն իրար ձգում:
Մրցույթի կազմակերպիչը հայտարարեց, որ հաղթում է նա, ով ամենից դանդաղ է վարում մեքենան ու վերջինն է հասնում վերջնագծին:
Մարզիչն ասաց, որ Ճապոնիայում ոստիկանությունը գրանցում է կարատեի դասընթաց անցած մարդկանց ու նրանցից ստորագրություն է վերցնում, որ այդ մարզաձևի միջոցները հարձակման համար չեն օգտագործելու:

3.  Որտեղ կետադրված չէ, կետադրի՛ր:

Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ ասաց մարդու լեզվով
Բարի տղա, ի՛նչ որ սիրտդ կուզե, ասա՛, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:
Դու սեր ես ուզում, հրաշալի՛ տղա, շա՛տ լավ, կտրի՛ր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա՛ մարդկանց մեջ երգի՛ր խրատեց ձուկը Եւ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացի՛ր, որ քարը սիրտ դարձավ:
Եվ փաթաթվելով ալիքների մեջ՝ նա սուզվեց ծովի խորքը:
Ես վաղուց էի հայտնելու իմ մտադրությունը ասաց նա:
Իմ գնալու ժամանակն է ասաց թագավորին այլևս անելիք չունեմ այստեղ:
Խռովել եմ իմ ծաղկից խոստովանեց Փոքրիկ իշխանը:
Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ ասաց լապտերավառը:
Թագավորին էլ ասաց
Իմ գնալու ժամանակն է:
Չկարողացա ինձ զսպել շփոթված ասաց Փոքրիկ իշխանը:
Լսում եմ քեզ ասաց աշխարհագրագետը:

4.  Ուշադի՛ր կարդա և պարզիր՝ ուրիշի ուղղակի խոսքն անուղղակի դարձնելիս ո՞ր բառերն են ուրիշ բառերով փոխարինվում, որոնք են իրենց ձևը փոխում, ի՞նչ բառեր են ավելանում:

Ա. Առյուծն ու մարդը միասին ճանապարհ էին գնում: Մարդը պարծեցավ.
- Ես առյուծից էլ զորեղ եմ:
- Ո՛չ, ես եմ ավելի ուժեղ,- հակաճառեց առյուծը:
Մի քիչ էլ առաջ գնացին, ու մարդը սալաքարերի վրա նախշազարդեր ցույց տվեց, որոնք մարդու ոտքի տակ ընկած, հլու-հնազանդ առյուծներ էին պատկերում:
- Ա՛յ,- ասաց նա,- առյուծների վերջը սա է:
- Մա՛րդ,- պատասխանեց առյուծը,- եթե մենք էլ քարերի վրա նկարեինք, դու առյուծների թաթերի տակ ընկած շա՜տ մարդիկ կտեսնեիր:
Բ. Առյուծն ու մարդը միասին ճանապարհ էին գնում: Մարդը պարծեցավ, թե ինքն առյուծից էլ զորեղ է: Առյուծը հակաճառեց, որ ինքն է ավելի ուժեղ:
Մի քիչ էլ առաջ գնացին, ու մարդը սալաքարերի վրա նախշազարդեր ցույց տվեց, որոնք մարդու ոտքի տակ ընկած, հլու-հնազանդ առյուծներ էին պատկերում ու ասաց, որ առյուծների վերջը դա է: Առյուծը մարդուն պատասխանեց, որ եթե իրենք էլ քարերի վրա նկարեին, նա առյուծների թաթերի տակ ընկած շատ մարդիկ կտեսներ:

5.  Պատասխանի՛ր հարցերին (տե՛ս նախորդ վարժությունը):

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակի դարձնելիս՝
ա) ի՞նչ է լինում կոչականը,
բ) ի՞նչ են լինում պատասխանական բառերը, ձայնարկությունները,
գ) ինչպե՞ս են փոխվում դերանունները,
դ) ինչպե՞ս են փոխվում դիմավոր բայերը,

ե) ինչպե՞ս է փոխվում կետադրությունը:
Դասարանում 04.05.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)  
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ
Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

Բառարան
թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ - հնդկաց թագավորը մի թռչուն ուներ
արկաներ - այստեղ` ածում էր
ականս - ակներ (թանկարժեք քարեր)
լուեալ արքային յունաց - հունաց արքան լսելով
այնմ - այն
առաքեմ - ուղարկել
հրեշտակ - պատգամավոր, դեսպան
ետ - տվեց
հայցեաց - հայցեց
երագութիւն - արագություն
անցանէր ընդ թռչունս - թռչուններից անցնում էր
խնդիրքն - խնդրանքները
երկաքանչիւրն - երկուսից յուրաքանչյուրը, երկուսն էլ
կատարէին - կատարում էին, (այստեղ` կատարեցին)
ի Յոյնս - Հունաստան
հաւ - թռչուն, հավք
ի գալ հաւուն ի Յոյնս - գալով Հունաստան թռչունը
այլոց - ուրիշների
ածէ - ածում է
ձիոյն երթեալ ի Հնդիկս - գնալով Հնդկաստան ձին
կաղայր - կաղում էր
ոչ արշաւեր - չէր արշավում
դարձուցանէ - դարձնում է, վերադարձնում է
զերիւարն - երիվարը
յոյժ - շատ
յինքեանցն երթեալ տեղիս - գնալով իրենց տեղերը
լինէին - լինում էին / այստեղ` եղան/
ըստ առաջին օրինակին - առաջվա նման

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
զձու, զձի, զթռչուն, լուեալ, խնդրեաց, հայցեաց, առաքեաց, երագութեամբ, երթեալ, յունաց, ի Յոյնս, յոյժ, յինքեացն, ձիոյն, երկաքանչիւրքն, իւրաքանչիւրքն:
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
Թագաւոր հնդկաց, արքայ յունաց, առաքեաց, խնդրեաց, հայցեաց, զձի նորա, ի Հնդիկս:
Առակից դուրս գրիր հետևյալ հարցերի պատասխանները.
Ինչպիսի՞ ն էր հնդկաց թագավորի թռչունը:
Ինչպիսի՞ ն էր հունաց արքայի ձին:
Ի՞ նչ էր անում թռչունը Հունաստանում:
Ե՞ րբ է ձին կաղում և չի կարողանում արշավել:
Աշխարհաբար դարձրու առակը:
Արքաները տվեցի՞ ն իրենց սիրելի կենդանիները նրան, ով խնդրում էր:
Արքաները ստացա՞ ն այն, ինչ ուզում էին:
Լրացրու առակի համառոտ փոխադրությունը.
Հունաց արքան հնդկաց թագավորից խնդրեց նրա թռչունը, որը……………. . : Հնդկաց թագավորն էլ փոխարենն ուզեց հունաց արքայի ձին, որը…………………. . : Նրանք միմյանց չմերժեցին: Սակայն հավքը և ձին…………………: Արքաներն, իրար մեղադրելով ,վերադարձրին ընծաները, և ……………. :
Առակի վերաբերյալ տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՛ր, բլոգումդ թողարկի՛ր, հղումն ինձ ուղարկի՛ր հետևյալ հասցեով՝ a.nersisyan@mskh.am:
Ի՞ նչ է ցույց տալիս առակը:

Լրացուցիչ կրթություն
Ավարտում եք գրաբարյան առաջադրանքները:

Դասարանում 30.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)  
Լեզվական առաջադրանքների կատարում:
Լրացուցիչ կրթություն
«Իմ մայիսյան 10-րդ հավաքը»: Ներկայացնում ենք 1 տարվա մեր գործունեությունը:
Գրել շարադրություն «Իմ մտքերը աշխարհի ու մարդկանց մասին» թեմայով:               
Դասարանում 29.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)

Գործնական քերականություն
 1.  Ուշադրությո՛ւն դարձրու Ա, Բ, Գ խմբերի նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:

Ա. Հյուրն առաջ անցավ ու ներկայացավ.
-       Բժշկապետ Նոր:
Եթե խոսքին կասկածող էր փնում, ավելացնում էր.
-       Էս հասակս քաշել, նո՞ր պիտի սուտ խոսեմ:
Թորոսիկը հարցրեց.
-       Պապի՛, նավը մեզ ո՞ւր պիտի տանի:
Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն՝ ասաց.
-       Մեր երկիրը, յավրիս ...
Բ. - Իսկ փաստաթուղթ ունե՞ք,- հարցրեց տարօրինակ այցելուի տեսքից շփոթված հայրիկը:
-       Տղա՛ ջան, ի՜նչ հետաքրքիր զրուցակից ես, ափսոս, նոր իմացա.- զարմացավ հայրիկը:
-       Տղա՛ջան, նստի՛ր այգում, մենք շուտով կգանք,- ասաց հայրիկը:
Գ. Այն ժամանակ, պարոննե՛ր, ես դեռ ուսանող էի,- սկսեց նա անմիջապես,- և բնակվամ էի Մոսկվայի ծուռ փողոցներից մեկում:
-       Ա՛խ, ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է,- կրկնում էր նա անդադար,- երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է:
-       Հրատարակե՞լ,- կրկնել նա,- երբե՛ք:

2.  Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից հետո,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
Փոքրիկ իշխանն ասաց.
-        Ինձ միշտ թվում էր, թև իմ տանն էի:
Հետո նա խոստովանեց.
-       Այն ժամանակ ոչինչ չէի հասկանում:

3.  Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
-        Քեզ հետ խաղալ չեմ կարող,- պատասխանեց աղվեսը,- ես ընտելացած չեմ:
-        Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը,- քեզ արգելում եմ հորանջել:


4.  Գրի՛ր երկխոսություն, որը բակում ես լսել (կարող ես նաև հորինել):

Դասարանում 22.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)

  • Համացանցից գտնում ենք նյութեր <<Երկրի միջազգային օրվա>> վերաբերյալ: 
  • Շարադրում ենք՝ <<Ես Երկրի բնակիչ եմ>>

Լրացուցիչ աշխատանք
Գուրգեն Մահարի                                                                        
 1.Ներկայացնել Գուրգեն Մահարու կենսագրական տվյալները:
 2.Կարդալ Գուրգեն Մահարու ,,Մանկություն,, վիպակը                                              (կարող եք կարդալ գրքի թղթային տարբերակը)
  • Վիպակից դուրս գրել դուր եկած հատվածները:
  • Շարադրել հիմնավորված վերաբերմունք ,,Մանկություն,, վիպակի վերաբերյալ:
  • Վիպակի մասին ներկայացրած կարծիքը  հրապարակել բլոգում, հղումն ուղարկել a.nersisyan@mskh.am հասցեին:
  • 3 . Կարդալ Գուրգեն Մահարու բանաստեղծությունները:
  • 4. Ընտրել բանաստեղծություններ և ներկյացնել ռադիոնյութով կամ տեսաֆիլմով: Հրապարակել բլոգում, ենթակայքում:                                                                                                                                                                                                  Դասարանում 21.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1. Ընտրի՛ր և ընդգծի՛ր ճիշտ պատասխանները.
ա) բառերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր
բ) բառերն ըստ կազմության լինում են միավանկ և պարզ
գ) բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ
2. Բառերը բաժանիր բաղադրիչների (արմատները ներկի՛ր դեղին, ածանցները՝ կապույտ).
ընդհանուր, ուլիկ, հանրահայտ, գունավոր, մեծագույն, ընդամենը, հանրահաշիվ, գնդակ, ընդգրկուն, խոսուն, ընկերուհի, վատամարդ, հանրային:
3. Տրված բառերի ուղիղ և փոխաբերական իմաստներով նախադասություններ կազմի՛ր:
Սուր, գլուխ, ջարդել:
4. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ամենօրյա, պառկել,հերքել, ընդհանուր, միմյանց, խղճալ, անօգուտ, ընդամենը, զղջալ, զեղչ, հարթել, դաստիարակել:

Լրացուցիչ աշխատանք
Գործնական քերականություն
1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ճամփորդ, ընդհանրապես, ձգտել, դրախտային, թռչել, միմիայն, խախտել, թրջել, իջնել, դադար, խաբել, զննել, ընդհատել:

2.  Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
բ) Վիզ, գոգ, ձեռ, մատ:
զ) Կապել, խարտել, սփռել:
դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել:

3.  Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի՛ր, որոնցից մեկում ուղղակի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կարմիր կովն իր կաշին չի վախի:

4.Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, ...:
Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, ...:

Հիշի՛ր.
Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:
Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր (օրինակ՝ գծագիր, մեծահոգի):
Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն, նախագիծ):
Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար):

Դասարանում 20.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ
Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

Բառարան
թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ - հնդկաց թագավորը մի թռչուն ուներ
արկաներ - այստեղ` ածում էր
ականս - ակներ (թանկարժեք քարեր)
լուեալ արքային յունաց - հունաց արքան լսելով
այնմ - այն
առաքեմ - ուղարկել
հրեշտակ - պատգամավոր, դեսպան
ետ - տվեց
հայցեաց - հայցեց
երագութիւն - արագություն
անցանէր ընդ թռչունս - թռչուններից անցնում էր
խնդիրքն - խնդրանքները
երկաքանչիւրն - երկուսից յուրաքանչյուրը, երկուսն էլ
կատարէին - կատարում էին, (այստեղ` կատարեցին)
ի Յոյնս - Հունաստան
հաւ - թռչուն, հավք
ի գալ հաւուն ի Յոյնս - գալով Հունաստան թռչունը
այլոց - ուրիշների
ածէ - ածում է
ձիոյն երթեալ ի Հնդիկս - գնալով Հնդկաստան ձին
կաղայր - կաղում էր
ոչ արշաւեր - չէր արշավում
դարձուցանէ - դարձնում է, վերադարձնում է
զերիւարն - երիվարը
յոյժ - շատ
յինքեանցն երթեալ տեղիս - գնալով իրենց տեղերը
լինէին - լինում էին / այստեղ` եղան/
ըստ առաջին օրինակին - առաջվա նման

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
զձու, զձի, զթռչուն, լուեալ, խնդրեաց, հայցեաց, առաքեաց, երագութեամբ, երթեալ, յունաց, ի Յոյնս, յոյժ, յինքեացն, ձիոյն, երկաքանչիւրքն, իւրաքանչիւրքն:
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
Թագաւոր հնդկաց, արքայ յունաց, առաքեաց, խնդրեաց, հայցեաց, զձի նորա, ի Հնդիկս:
Առակից դուրս գրիր հետևյալ հարցերի պատասխանները.
Ինչպիսի՞ ն էր հնդկաց թագավորի թռչունը:
Ինչպիսի՞ ն էր հունաց արքայի ձին:
Ի՞ նչ էր անում թռչունը Հունաստանում:
Ե՞ րբ է ձին կաղում և չի կարողանում արշավել:
Աշխարհաբար դարձրու առակը:
Արքաները տվեցի՞ ն իրենց սիրելի կենդանիները նրան, ով խնդրում էր:
Արքաները ստացա՞ ն այն, ինչ ուզում էին:
Լրացրու առակի համառոտ փոխադրությունը.
Հունաց արքան հնդկաց թագավորից խխնդրեց նրա թռչունը, որը……………. . : Հնդկաց թագավորն էլ փոխարենն ուզեց հունաց արքայի ձին, որը…………………. . : Նրանք միմյանց չմերժեցին: Սակայն հավքը և ձին…………………: Արքաներն իրար մեղադրելով վերադարձրին ընծաները, և ……………. :
Ի՞ նչ է ցույց տալիս առակը: 
Լրացուցիչ աշխատանք
Սահյանական բանաստեղծություններ-անգիր: Բանաստեղծություններից մեկի հիման վրա տեսանյութ եք պատրաստում:
Դասարանում 18.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ֆիլմի դիտում (դիտել ենք Չարլի Չապլինի  ֆիլմերից):
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում կամ անգիր եք սովորում Հ. Սահյանի բանաստեղծություններից (5-7 բանաստեղծություն):
Նայում եք Չարլի Չապլինի <<Նոր ժամանակներ>> ֆիլմը:
Դասարանում 16.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Արտասանում ենք Սահյան:
Լրացուցիչ աշխատանք
Այսօր՝ ապրիլի 16-ին, անգլիացի նշանավոր կինոդերասան, ռեժիսոր, երգահան Չարլի Չապլինի ծննդյան օրն է: Կարդում և պատմել եք սովորում նրա հայտնի խոսքը՝ արտասանված ծննդյան 70 ամյակին՝ <<Երբ ինձ սիրեցի>>:
Չարլի Չապլին Դասարանում 15.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Արտասանում ենք Սահյան: Նայում ենք տեսանյութերը-1, 2:
Դասարանում 14.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
<<Կարդում ենք Համո Սահյան>> նախագծի մեկնարկ: 
Լրացուցիչ աշխատանք
<<Համո Սահյան. բանաստեղծություններ>>-կրկնում եք արդեն սովորած բանաստեղծությունները, ընտրում եք նոր բանաստեղծություն և անգիր սովորում: Դասարանում 13.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպիսի՞ կամ ո՞ր հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
Օրինակ՝
Արկած որոնողները եկան: - Անսովոր ու վտանգավոր արկած որոնողները եկան:

Փղիկը պոկեց:
Սա պատմություն է:
Մարդիկ կորցնում են:
Վնասը մեծ էր:
Զինվորը զարմացրեց բոլորին:

2.Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է:
Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում:
Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ է եղել:
Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ:

3. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով: 

Քո ասածները կզարմացնեն նրան, ում ..........:
Հենց այդ պահին տեսավ| նրան, ումից ..........:
Ե՞րբ պիտի սովորես, որ ..........:
Այդ լճի ափիին լինելուց հետո նա մեծ ոգևորությամբ էր նկարագրում, թե ..........:
Անխնա ջարդուփշուր էր անում այն ամենը, ինչ որ ..........:

4.  Շարունակի՛ր:

Լույսի մի բարակ փունջ ճեղքեց խավարը: Ինձ տիրեց վախի ու հետաքրքրության զգացում: Եu առաջ գնացի դեպի քարանձավի խորքը: Այնտեղի գաղտնի դուռը բացվել էր: Ուրեմն այստեղի՜ց էին նրանք ներսուդուրս անում: Հիմա, երբ ամեն ինչ պարզ էր ինձ համար, կարող էի առաջ գնալ: Մի քանի վայրկյան հետո ես քայլում էի ստորգետնյա միջանցքով:

Դասարանում 09.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
<<Ղազարոս Աղայանը՝ ծնողասեր>>-կարդում, քննարկում ենք
Լրացուցիչ աշխատանք
Գործնական քերականություն
1. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
Գարնանը օրերը երկարում է:
Նրա մազերը սև է:
Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է:
Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր:
Ուրախ էր անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկավ:
Ջրերը կտրվեց:
Դրածից մեջ սխալներ կա:
Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:
2. Կետերի փոխարեն ինչպե՞ս հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ գրի՛ր:

  •  Թեև տխուր էր, բայց … դիմավորեց հյուրերին:
  • Թեև ձանձրացել էր, բայց … լսում էր ընկերոջը:
  • Չնայած հոգնել էր, բայց… կատարեց մոր հանձնարարաթյունը:
  • Չնայած ուշանում էր, բայց … արեց ընկերոջ խնդրածը:
  • Թեև գիտեր տատի պատմելիքը, բայց … սպասում էր նրա խոսելուն:
  • Չնայած շատ էր վախենում, բայց … առաջ գնաց:
  • Թեև ինքն էլ դողում էր, բայց բաճկոնը … գցեց ընկերուհու ուսերին:

    3. Անկեղծությունն իմ պատկերացմամբ /շարադրել մտքերը, ռադիոնյութ, տեսանյութ…/
Դասարանում 08.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Առաջադրանքներ ենք կատարում <<Հայոց լեզու 6>> գրքից:
Լրացուցիչ աշխատանք
Գործնական քերականություն
1. Շարունակի՛ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ):
Գարնանային պայծառ առավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի, մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:
Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց:

2.  Տեքստը գրավոր պատմի՛ր՝
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից
զ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են՝ ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

3.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր:

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել: Այդ նյութն «Էրնանդուլցինոմ» են անվանել:


Դասարանում 07.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Զատկական ուսումնական նյութերի ներկայացում, քննարկում:
Լրացուցիչ աշխատանք
Ջանի Ռոդարի <<Ծեր մորաքույր Ադան>>
Առաջադրանքներ

  1. Թռչնակի անունից գրավոր պատմի'ր պատմվածքը (8-9 նախադասությամբ)
  2. Ծեր կանանց.
  • բնութագրի՛ր
  • մեղադրի՛ր
  • արդարացրո՛ւ
     3.       Մորաքույր Ադային.
  • բնութագրի՛ր
  • մեղադրի՛ր
  • արդարացրո՛ւ
     4.       Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
  • Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
  • -Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները: 
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
5. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

Դասարանում 03.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Զատկական նյութերի վերլուծում, քննարկում, ռադիոնյութի պատրաստում:
Լրացուցիչ աշխատանք
Պատրաստում եք տեսանյութեր հետևյալ թեմաներով.
  • Զատիկը մեր ընտանիքում
  • Զատկական ճաշատեսակներ
  • Զատկական սեղանի ձևավորում

Դասարանում 02.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք  <<Հիսուսի առակները>>, բանավոր վերլուծում, քննարկում: 
Ընտրի՛ր առակներից մեկը, գրավոր վերլուծի՛ր, վերլուծությունը բլոգումդ դի՛ր:
Լրացուցիչ աշխատանք
Սուրբ Հարության տոնի՝ Զատկի մասին համացանցից տեղեկություններ եք գտնում. կարդում, պատմել սովորում:
  Դասարանում 01.04.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Առաջադրանքներ ենք կատարում <<Հայոց լեզու 6>> գրքից:
Լրացուցիչ աշխատանք
Կարդում եք, կարևոր հատվածները պատմել սովորում:
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ Ղ. Աղայան 
Կետադրում եք հատվածը.
Տվեք ձեզ ազատություն լինելու...
Խորխե Բուկայի մտքերից (Խորխե Բուկայը արգենտինացի ժամանակակից գրող է, հոգեբան)
Ես հոգեբույժ եմ այդ պատճառով մտածում եմ որ գլխավորը ինքդ քեզ ազատություն տալն է լինել այնպիսին ինչպիսին դու կաս իրականում:
Եվ ոչ մեկին թույլ չտալ քեզ ասել որ լավ կլիներ եթե դու ուրիշ լինեիր: Պաշտպանիր  քեզ հետ լինելու  քո իրավունքը: Ժամանակի ընթացքում դու կհասկանաս որ դա ոչ թե իրավունք է այլ հենց այդպես էլ պիտի լիներ: Ինչպես հասնել դրան:
Հարկավոր է քեզ թույլ տալ լինել այնտեղ ուր դու ես ուզում լինել իսկ հետո փորձել նստել այնտեղ որտեղ քեզ է հարմար: Թույլ տալ մտածել այն ինչ դու ես ուզում մտածել  ոչ թե սպասել  որ ուրիշը մտածի քո փոխարեն:
Խոսել երբ ուզում ես և լռել, երբ ոչինչ չի գալիս մտքիդ: Դա քո իրավունքն է  քեզ տալ այդ թույլտվությունը: Թույլ տալ զգալ այն ինչ դու ես զգում և զգալ այն ժամանակ երբ դու ես ուզում:
Զգալ ոչ թե որ ուրիշն է այդպես զգում: Եվ դադարել զգալ այն ինչ քեզնից սպասում են շրջապատում:
Եթե դու որոշել ես դա անել ուրեմն հարկավոր է քեզ թույլ տալ ռիսկի գնալ միայն ու միայն այն ժամանակ երբ հետևանքների համար վճարելու ես դու: Բայց  ոչ մեկը թող քեզ չասի որ չի կարելի գնալ այդ ռիսկին: Եթե դու ոչ մեկին թույլ չես տալիս խառնվել քո գործերին դա քո որոշումն է:
Եվ վերջում  սա շատ կարևոր է: Հարկավոր է քեզ թույլ տալ կյանքում լինելու այն ինչ դու ես ուզում ոչ թե սպասել երբ ուրիշները քեզ կտան այդ թույլտվությունը:
Նյութի աղբյուրը՝ http://movsisyannune.com/2015/03/24/%D5%BF%D5%BE%D5%A5%D6%84-%D5%B1%D5%A5%D5%A6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A4%D5%B8%D6%82/#more-16266
Դասարանում 31.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
Առաջադրանքներ ենք կատարում <<Հայոց լեզու 6>> գրքից:
Լրացուցիչ աշխատանք
 <<Ղազարոս Աղայան. մեդիափաթեթ>>
Ծանոթանում եք մեդիափաթեթին, ընտրում եք հեքիաթներից մեկը, կարդում:
12-13 նախադասությամբ գրավոր պատմում եք հեքիաթը:
Դասարանում 30.03.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
 - Զի տացես յուս զբեռն իմ:

Բառարան
ի միում աւուրց - մի օր
ծեր ոմն - մի ծերունի, մի ծեր մարդ
հատեալ - կտրած, կտրելով
յանտառէ - անտառից
յուս - ուսին
բերէր - բերում էր
այլ - այստեղ` և
պարտասեալ - հոգնած, հոգնելով
զճանապարհայն - ճանապարհին
հարկեցաւ - հարկադրվեց, ստիպված եղավ
երկիր - այստեղ` գետին
յերկիր - գետնին
յօգնութիւն - օգնության, օգնության համար, օգնելու
կարդալ - կանչել
զՄահ - Մահին
յանդիման եկն - դիմացից եկավ, ընդառաջ եկավ
եհարց - հարցրեց
ցնա - նրան
եթէ - այստեղ` թե
առ ի՞նչ - ինչի՞ համար
կոչէր - կանչում էր
զնա - նրան
յայնժամ - այդ ժամանակ
զահի հարեալ - ահաբեկված, ահաբեկվելով
պատասխանի ետ - պատասխան տվեց, պատասխանեց
տացես - տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա այս բառերը.
զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:
2. Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.
բարձեալ, բարձեալ յուս իւր, զբեռն իւր, երեւեցաւ, ասէ, զբեռն իմ:
3. Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.
Ի՞նչ արեց հոգնած ծերը:
Ի՞նչ հարցրեց Մահը:
Ի՞նչ պատասխանեց ծերունին:
4. Աշխարհաբար դարձրու առակը:
Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի…
5. Ի՞նչ է ցույց տալիս առակը:

6. Առակի համար նոր վերնագիր մտածիր: 
Գարնանային ընթերցանություն 23.03.2015թ.-30.03.2015թ.
(6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Դասարանում 19.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք <<Եղիշե Չարենց.պոետ քաղաքացին>>, քննարկում
Գրավոր աշխատանք <<Իմ Չարենցը>> 
Լրացուցիչ աշխատանք
Չարենցյան որևէ բանաստեղծության հիման վրա  տեսանյութ կամ ռադիոնյութ եք պատրաստում, դնում եք բլոգում, հղումն ինձ եք ուղարկում (a.nersisyan@mskh.am)

Դասարանում 18.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Խասում, պատմում ենք Չարենցի մասին: Կարդում և քննարկում ենք <<Ողջակիզվող կրակ>> շարքը:
Լրացուցիչ աշխատանք
<<Ողջակիզվող կրակներ>> շարքից ընտրում եք մեկ բանաստեղծություն և անգիր սովորում:
Դասարանում 17.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ընթերցանություն գրադարանում
Լրացուցիչ աշխատանք
<<Չարենցի մեծ սերը՝ Արմենուհի Տիգրանյան>>-կարդում եք, պատմել սովորում

Դասարանում 16.03.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
Վարդան Այգեկցի
Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
 - Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
 - Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան
Ի տես եւ յուրախութիւն - տեսնելու և ուրախանալու
գայ - գալիս է
ի մէջ բազմամբոխին - բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ - այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն - առյուծին
ծնանիս - ծնում ես
պատասխանի ետ - պատասխան տվեց, պատասխանեց
ասէ - ասում է
ծնանիմ - ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա այս բառերը.
Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:
2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:
3.Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.
Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
- Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:
4.Ի՞նչ է ցույց տալիս առակը:
5.Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Դասարանում 13.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Մանրամասներ Եղ. Չարենցի կյանքից.
Լրացուցիչ աշխատանք
Նայում ենք հետևյալ տեսանյութերը <<Բացահայտում>>, <<Մահվան տեսիլ>>, քննարկում
Անգիր եք սովորում այս բանաստեղծությունը.
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.—
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին։
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.—
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ... 

Դասարանում 12.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Չարենցյան ընթերցումներ
Լրացուցիչ աշխատանք 
Եղիշե Չարենցի կյանքի մասին հետաքրքիր տեղեկություններ եք գտնում համացանցում, կարդում և պատմել եք սովորում:
Անգիր եք սովորում այս բանաստեղծությունները (բոլորը):
Դասարանում 11.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
 1. Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերություններր գտի՛ր:
Ա. Դատավորր երկու մարդու վեճը պիտի  լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ, մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական  խոսքերով   մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.
-  Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ  դո´ւ ասա: 
- Լավ ասացիր,-ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.
- Դատավորն էշ  չէ,  որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:
Բ. Դատավորը  մի արդար և մի մեղավոր  մարդու  վեճ էր լուծում: Արդարը  լուռ  ու խեղճ էր, իսկ մեղավորը  մեղադրանքեր  էր թափում  նրա գլխին և շողոքորթում դատավորին:  Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին  քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր: 
2.  ա) Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակր չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):
Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի
´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:
Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց
նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):
Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:
Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ուրիշների կարծիքր:
բ) Բոլոր  պատասխաններդ մի տեքստում հավաքի´ր և այդ սենյակի մասին գրավոր պատմի´ր: 
գ) Շարադրանքդ վերնագրի´ր:

3.  Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի տղա սենյակում թռչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

- Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոռացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոռաց.

- Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություններ.

1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:

2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:

3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:

4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավելի դժվար Է:

5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:

6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:

7.    Կամակորությունը մարդու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:
Դասարանում 10.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Սկսում ենք <<Կարդում ենք Չարենց>> նախագիծը: Ծանոթանում ենք <<Ծիածան>> շարքին- ընթերցում, քննարկում
Լրացուցիչ աշխատանք 

  • Ձեր ընտրած բանաստեղծությունն անգիր եք սովորում
  • Դուրս եք գրում անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրում
  • Մի քանի նախադասությամբ գրավոր պատմում եք, թե ինչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը
  • Մի քանի նախադասությամբ գրավոր պատմում եք, թե որ գույներն են իշխում բանաստեղծության մեջ
  • Բանաստեղծությունից դուրս եք գրում դուր եկած հատվածը, պատկերը
  • Գրավոր պատմում եք, թե ինչ նկար կդնեիք բանաստեղծության կողքին 

Դասարանում 09.03.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
Վարդան Այգեկցի
Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
 - Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
 - Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան
Ի տես եւ յուրախութիւն - տեսնելու և ուրախանալու
գայ - գալիս է
ի մէջ բազմամբոխին - բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ - այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն - առյուծին
ծնանիս - ծնում ես
պատասխանի ետ - պատասխան տվեց, պատասխանեց
ասէ - ասում է
ծնանիմ - ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա այս բառերը.
Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:
2, Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:
3.Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.
Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
- Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:
4.Ի՞նչ է ցույց տալիս առակը:
5.Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:



Դասարանում 06.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք <<Մարտի 8-ը տարբեր երկրներում>> նյութը, քննարկում խմբագրում, դնում բլոգներում:
Մայրերի տոնին նվիրված ստեղծագործություններ. նյութեր ենք պատրաստում: 
Լրացուցիչ աշխատանք 
Անգիր եք սովորում, կրկնում եք Եղիշե Չարենցի հետևյալ բանաստեղծությունները: Անծանոթ բառերը դուրս եք գրում, բառարանով բացատրում:
Դասարանում 05.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում եք Հ. Թումանյանի պատմվածքներից <<Իմ ընկեր Նեսոն>>
Առաջադրանքներ

  • պատմել ստեղծագործությունը
  • դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրել
  •  ինչպիսի՞ն էր հեղինակի վերաբերմունքըՆեսոյի նկատմամբ.
  1. ստեղծագործության սկզբում
  2. ստեղծագործության վերջում
  • բնութագրիր Նեսոյին
  • բնութագրիր հեղինակին
  • արդարացրու Նեսոյին
  • մեղադրիր Նեսոյին
Լրացուցիչ աշխատանք 
Գրավոր կատարեք դասարանական աշխատանքը:
Համացանցից Մարտի ութին վերաբերող նյութեր գտեք, կարդացեք, պատմել սովորեք:
Դասարանում 04.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1.  Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, ... մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին ...:
Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի ... ... է: Եվ ...ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ... է: Դեռ ... չունի այն հարցը, թե ինչի ...ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ ...ները: Իսկ ի՞նչ է բերելու ... ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա ... կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական ... ապագա է սպասվում:

2.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր` ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:
3.  Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

... շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ ..., աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
Որ գանձը ... ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
Մեր ... տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
Ի՛նչ էլ ..., կուրախանա: (Շահ, շահել)
Դերձակի հետ ... ծառաները մտան: (Շահ, շահել)
... դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
Հիվանդին մայրդ թող ...: (Բժիշկ, բժշկել)

4.  Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Վանեցի: - Ինձանից հեռու վանեցի վախը:
Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

5.  Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)
Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)
Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)
Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)
Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)
Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)
Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)
Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

6.  Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
Լրացուցիչ աշխատանք 
Ավարտում եք դասարանական աշխատանքը՝ գործնական քերականությունը:

Դասարանում 03.03.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ստեղծագործում ենք-ընտրում եք վերնագրերից մեկը
<<Իմ խենթ ու խելառ մտքերը>>
<<Աշխարհ, որտեղ կցանկանայի ապրել>>
<<Ինչո՞ւ են մարդիկ այսքա՜ն անհանդուրժող>>
Լրացուցիչ աշխատանք 
Կարդում եք Հ. Թումանյանի պատմվածքներից <<Իմ ընկեր Նեսոն>>
Առաջադրանքներ

  • պատմել եք սովորում
  • դուրս եք գրում անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրում

Դասարանում 02.03.2015թ. (6-1, 6-2, 6-3, 6-4 դասարաններ)
Վարդան Այգեկցի
Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
 - Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան
ոմն - մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս - որդիներ
ի ժամ մահուն - մահվան ժամին
կոչեաց - կանչեց
զորդիսն - որդիներին
որդեակք - որդյակներ
պահեալ - պահված
ի հարցն իմոց - իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին - այգում
զտեղին - տեղը
ոչ ցուցանեմ - ցույց չեմ տալիս
որ - ով, ով որ
խորագոյն - ավելի խոր
փորէ - այստեղ` փորի
գտանէ - այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն - հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ - մեծ չարչարանքով
վարէին - վարում էին
իւր ջանայր - ինքն էր ջանում (ձգտում էր)
զի - որ, որպեսզի
գտցէ - գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ - տվեց
ելից - լցրեց
զնոսա - նրանց
գանձիւ - գանձով

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.
Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:
Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:
Աշխարահաբար դարձրու առակը:
Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:
Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Դասարանում 27.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք Թումանյանի <<Մայրը>> պատմվածքը և կատարում առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են)
Կարդում ենք  Թումանյանի քառյակները, քննարկում:
Լրացուցիչ աշխատանք 
Թումանյանի քառյակներից ընտրել 5-7 քառյակ, անգիր սովորել:
Քառյակների վերաբերյալ ռադիոնյութ կամ տեսանյութ պատրեստել:
Կրկնել, անգիր սովորել հետևյալ բանաստեղծությունները.
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
...
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. 
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Ստերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Դասարանում 26.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
<<Փարվանա>> լեգենդի քննարկում: Թումանյանական պատմվածքների ընթերցում:
Լրացուցիչ աշխատանք 
<<Փարվանա>> լեգենդի I մասն անգիր եք սովորում:

Դասարանում 25.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)

<<Փարվանա>> լեգենդի քննարկում, նոր վերջաբանի հորինում:
Լրացուցիչ աշխատանք 
Դիտում եք <<Փարվանա>> մուլտֆիլմը:
Առաջադրանքներ
  1. Համեմատո'ւմ եք գրական ստեղծագործության սյուժեն (դեպքերի հաջորդականությունը) մուլտֆիլմի սյուժեի հետ:
  2. Համեմատո'ւմ եք գրական ստեղծագործության կերպարներին մուլտֆիլմի կերպարների հետ:
  3. Գրո'ւմ եք ձեր կարծիքը և' գրական ստեղծագործության, և' մուլտֆիլմի մասին:
  4. Ո՞րն էր մուլտֆիլմի.
  • ամենաանսպասելի հատվածը
  • ամենահետաքրքիր հատվածը
  • ամենաանհետաքրքիր հատվածը 
Դասարանում 24.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գործնական քերականություն
1.  Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե:
բ) Բաժակ, գավաթ:
գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:

2.   Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

3.  Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
4.  Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝
կարևոր - անկարևոր,
ընդմիջումներով - անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, ամպոտ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն:

5.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց ...:
Ջրի բերածը ջուրը ...:
Տերովին տերն է պահել, ... գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ...:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի ... է:
Լրացուցիչ աշխատանք 
Ավարտում եք դասարանում սկսած աշխատանքը՝ գործնական քերականությունը:


Դասարանում 23.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
 - Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան
կալաւ - բռնեց
զենուլ - մորթել
ասէ - ասում է
զիս - ինձ
 զի - որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից - խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից - բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ - թակարդ
յականատ - (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ - ստուգապես, իսկապես
մեռցիս - մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց - ձեռքից
զսիրելիս - սիրելիներին
զազգականս - ազգականներին
մատնես - մատնում ես
ի մահ - մահվան
 Հարցեր և առաջադրանքներ
5.Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրի՛ր կաքավին): 
6.Ի՞նչ է ցույց տալիս առակը:
7.Նույն բովանդակությամբ պատմություն հորինի՛ր, որի հերոսները միայն մարդիկ են:
8.Այս առակի վերաբերյալ տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՛ր:

Դասարանում 20.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
I   Առաջադրանքների գրավոր կատարում (գործնական քերականություն) 
II  Առաջադրանքների ստուգում, քննարկում 
Գործնական քերականություն
.  1.Ընդգծված բառերն ու արտահայտությունները տրված հոմանիշներից մեկով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկարծահաս:
2. Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր:
3. Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:
4. Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:
5. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:
6. Պատերազմ, մարտ, կռիվ, ճակատամարտ:
7. Ընկրկել էր, քաշվել էր, ետ էր քաշվել, ետ էր դարձել, ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:
8. Կտրիճության,քաջասրտության, քաջության, խիզախության:
9. Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր էր հարձակվել: Բայց կինը խուճապի չէր մատնվել, այլ կացնով նետվել էր վագրի վրա: Կարճատև պայքարից հետո վագրը նահանջել էր: Արիության համար կնոջը պարգևատրել էին մեդալով:

2.  Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
.... (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես ... (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես ... (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո ... (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար ... (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

3.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

4.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

6.  Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Լրացուցիչ աշխատանք
<<Փարվանա>> ստեղծագործության ընթերցում, առաջադրանքների կատարում (առաջադրանքները ստեղծագործության վերջում են)
<<Թումանյանն ընտանիքում>>-ձայնագրիր կամ տեսագրիր ընտանիքիդ անդամների թումանյանական ընթերցումներն ու տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

Դասարանում 19.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարան)
Բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն:
Լրացուցիչ աշխատանք 
Կրկնում, անգիր եք սովորում Թումանյանի հետևյալ բանաստեղծությունները:

Դասարանում 18.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարան)
Հովհ. Թումանյան <<Ինքնակենսագրություն>>- պատմել, քննարկել առ. 5,6,7 (<<Մայրենիի ընթերցարան 6>> էջ 32)
Լրացուցիչ աշխատանք
Սովորում, կրկնում եք Թումանյանի հետևյալ բանաստեղծությունները:

Դասարանում 17.02.2015թ. (6-1 դասարան)
<<Կարդում ենք Թումանյան>> նախագծի մեկնարկ
Ծանոթացում <<Հովհաննես Թումանյան. մեդիափաթեթ>>ին
<<Կարդում ենք Տերյան>> նախագծի ամփոփում (6-2, 6-4 դասարաններ)

Լրացուցիչ աշխատանք
Հովհ. Թումանյան <<Ինքնակենսագրություն>>- պատմել. առ. 1,2,3 (<<Մայրենիի ընթերցարան 6>> էջ 32)
Դասարանում 16.02.2015թ. 6-1, 6-3, 6-4 դասարաններ)
Նախապատրաստվում ենք միջոցառման (6-2 դասարան)
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլԵւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիսզի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոցզի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որթեորովհետևորպեսզի
խաբեցից — խաբեմկխաբեմպիտի խաբեմխաբելու եմ
ածից — բերեմկբերեմպիտի բերեմբերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպիթակարդներըթակարդներում
ստուգիւ — ստուգապեսիսկապես
մեռցիս — մեռնեսկմեռնեսպիտի մեռնեսմեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազումզսիրելիսյականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ միմի՛ սպանաներզբազում կաքաւսյականատս քոի ձեռաց իմոցզսիրելիս եւ զազգականս քո:
3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
4. Առակն աշխարհաբար դարձրու:
5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:
6. Նույն բովանդակությամբ պատմություն հորինիրորի հերոսները միայն մարդիկ են:
Լրացուցիչ աշխատանք
<<Բարեկենդանի ծեսը Հայաստանում>> կարդում եք, նայում եք տեսանյութերը:
Դասարանում (13.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարանններ)
Կարդում և քննարկում ենք հետևյալ նյութը՝ <<Տրնդեզ կամ Տեառնընդառաջ>>:
Դուրս եք գրում անծանոթ բառերը, Nayiri.com-ի միջոցով բացատրում:

Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործում եք- <<Հարց, որն ինձ շատ է մտահոգում>>

Դասարանում (12.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Նախապատրաստվում ենք <<Կարդում ենք Տերյան>> նախագծի ամփոփմանը (6-2, 6-4 դասարաններ)
<<Կարդում ենք Տերյան>> նախագծի ամփոփում (6-1 դասարան)

 Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն
<<Հայոց լեզու-6>>ից գրավոր կատարում եք առ. 75, 76, 77, 78: 

Դասարանում (11.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ

Գործնական աշխատանք
1.  Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտքդեպքմրցումպետությունվիճակ:

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
Եղելության մասին շատ ուշ իմացավ:
Իրադրությունն այնքան լարված էրոր վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

2.  Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

աՀինավուրցհնամյահնադարյանվաղնջականվաղեմինախնականառաջվա:
Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:
Չհամոզեցիքիմ հին մտքին եմ մնում:
բՓռվելսփռվելտարածվելընդարձակվել:
Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:
Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրանինչ կարծես թե գաղտնի էր պահվում:
գԽրելհորելծածկել:
Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:
Ճանապարհի երկայնքովիրարից մի քանի մետր հեռուսյուներ էին թաղել:

3.  Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

... (ինքնագլուխանկաշկանդազատանկախոճի ըմբշամարտին 
հատուկ է... (հնարներիհնարքների գյուտերիազատությունըԱսենք՝ թույլատրվում է... (իրավունք է տրվումարտոնվում է) բռնել մրցակցի ոտքըոտք գցել, ... (շրջելթավալելգլորելգցել): ... (ընտիրդասականօրինակելիոճի մարզիկը ոտքով ... (գյուտերիհնարքներիհնարներիդիմելու ... (իշխանությունիրավասությանիրավունք) չունիԵրբ նորից ... (ծնվեցինկյանք մտանօլիմպիական (մրցումներըխաղերը), դրանց ծրագրում ... (տեղ գրավեցտեղավորվեցտեղ գտավարտահայտվեցդասական ըմբշամարտը:
Սկզբում քաշային ... (անջատումներճյուղավորումներբաժանումներ) չկային:

4.Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով 
 տրված հոմանիշներից առաջինըմյուս դեպքում՝ երկրորդըՍտացված տեքստերը համեմատիրո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների ... (մրցույթմրցումէ... (անցկացվելարվել): Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ ... (նետելըշպրտելը): Ամենից ... (դիպուկճիշտ)... (նետողգցողկնոջ (ամուսնունմարդունգերմանացի բոլոր ... (այրերըտղամարդիկ) ... (կարեկցեցինխղճացին):

5.  Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինըմյուս դեպքում՝ երկրորդըՍտացված տեքստերը համեմատի՛ր:

Արևի ... (շողերըճառագայթները) ... (տաքացնումջերմացնումեն Երկրի ... (երեսըմակերևույթը), և ... (շատմեծ քանակությամբջուր է գոլորշիանումԳետերիլճերի ու ծովերի ... (երեսիցմակերևույթիցանտեսանելի գոլորշիներ են օդ ... (ելնումբարձրանում): Ջուր է ... (ելնումբարձրանումբոլոր բույսերիցջուր է արտաշնչում ... (ամեն միյուրաքանչյուրկենդանի էակԳոլորշիացում լինում է ձմռան ...(ցրտինսառնամանիքին) ... (էլանգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված ... (շորըսպիտակեղենը):

Լրացուցիչ աշխատանք

 Նայում եք Վ. Տերյանի մասին պատմող տեսանյութը (ուշադիր եք նայում, որ դասարանում քննարկենք):

Դասարանում (10.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ
Կարդում եք <<Վահան Տերյան. Նամակ Մարթա Միսկարյանին>>, պատմում, քննարկում:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում եք <<Վահան Տերյան. Նամակ Մարթա Միսկարյանին>>, պատմում, գրավոր կատարում եք առաջադրանքները (առաջադրանքները նյութի վերջում են):

Դասարանում (09.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ
  • Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
  • Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).

 Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
 Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
  •  Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
  •   Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):

  •  Առակի հիման վրա տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:


Դասարանում (06.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ
Առաջադրանքներ
1.Օրվա ո՞ր պահն է նկարագրված:
2. Տրված մակդիրները բացատրիր, ի՞նչ տրամադրություն են արտահայտում դրանք:
Անուշ դաշտեր, երազուն երկինք, երկնի անհաս ծաղիկներ:
3. Ի՞նչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները:
Սարի ետևում շողերը մեռան:
Տխուր երեկո:
Սև տագնապները իմ սիրտը լցրին:
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն:
Լրացուցիչ աշխատանք
4.Պատմիր բանաստեղծության հերոսի մասին. ո՞վ է, ինչպիսի՞ մարդ է, ի՞նչ զգացումներ ունի, ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը և այլն:
5. Բանաստեղծության հիման վրա տեսաֆիլմ կամ ռադիոնյութ պատրաստիր:
6. <<Ինչ է կորոտը>> կամ <<Կարոտ>> վերնագրերից մեկով ստեղծագործիր:

Դասարանում (05.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ

  • Բլոգում <<Վահան Տերյան>> անվամբ բաժին եք բացում:
  • Տերյանական հետևյալ կայքից կարդում, կրկնում եք ձեր իմացած բանաստեղծությունները:
  • Բլոգ եք տեղափոխում անգիր իմացած բոլոր բանաստեղծությունները
  Լրացուցիչ աշխատանք

Կարդում և անգիր եք սովորում Տերյանի հետևյալ բանաստեղծությունը.
* * *
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.

 Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

1908
Դասարանում (04.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ
  • Փնտրում եք համացանցում Վահան Տերյանի բանաստեղծություններիցկարդումընտրումդնում  բլոգում:
  • Ձեր ընտրած բանաստեղծության միջից դուրս եք գրում անծանոթ բառերը և բացատրական բառարանի միջոցով բացատրում (nayiri.com)  
 Լրացուցիչ աշխատանք

Ընտանեկան նախագիծ-ընտանիքի անդամներից հարցնում եքթե ինչ գիտեն Վ.Տերյանի կյանքի և գործունեության մասին: Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

Դասարանում (03.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ
·       Համացանցում գտնում եք նյութեր Վահան Տերյանի մասին
·       Կարդում քննարկում ենք:
ՎՏերյանի կյանքըկարդում ենք նյութերըքննարկում ենքխմբագրումդնում ենք բլոգներում:

Լրացուցիչ աշխատանք
  • Ձեր ընտրած բանաստեղծություններն անգիր եք սովորում, ձայնագրվում, ֆիլմ պատրաստում, թողարկում բլոգում:
  • Կարող եք օգտվել հետևյալ կայքից   :   
Դասարանում (02.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարաններ

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինսեւ հարին զնա նետիւԵւ նա զարմացաւթէ ո՞վ զայս արարՀայեցաւ եւ ետես զնետնզփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձզի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որորովհետևքանի որ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինսյինէնիմոյզնազնետնզփետուրնիւր:
2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւրպատճառ սպանման իմոյ:
Առակն աշխարհաբար դարձրու:
3. Կարդա առակն առանց երկրորդ նախադասությանԱռակի բովանդակությունը փոխվե՞ց:


No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...