Ռ. Զարյան <<Ավետիք Իսահակյանի մասին>>
(<<Ընթերցարան -7, էջ 56>>)
Ավ. Իսահակյանի մասին
պատմող ֆիլմեր
***
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև - արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև - արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
1. Nayiri.com-ի
օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մրահոն, հակինթ, հորդ, անշեջ:
2. Գրի՛ր
հետևյալ բառերի հոմանիշները.
հորդ-
առեղծված-
հավերժական-
տառապանք-
3. Ինչպիսի՞ն Է քնարական հերոսուհին ըստ բանաստեղծության:
4. Բանաստեղծությունից դո՛ւրս բեր քնարական հերոսի կերպարը:
5. Ո՞ր հերոսն է ավելի իրական և ամբողջական:
6. Բացատրի՛ր.
Ժպտաց ժպտով առեղծվածի
Հավերժական կանացի...
7. Ո՞ր պատկերն է ամենատեսանելին: Պատճառաբանի՛ր:
8. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ շարժու՞մը, զգացու՞մը, գու՞յնը, թե՞...
9. Կոտրված սիրտ արտահայտությամբ պատմություն հորինի՛ր:
1 . Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
11. Համացանցի միջոցով պարզի՛ր, թե որտեղ է գտնվում Ռիալտոյի կամուրջը:Կարող ես նաև այդ կամուրջի մասին տեղեկություններ գտնել և սովորել:
12. Բանաստեղծության հիման վրա տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՛ր:
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...
Առաջադրանքներ
1. Nayiri.com-ի
օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ անհուն, մահախուճապ, սեգ:
2. Արարատի
կատարն ինչպե՞ս է բնորոշված. դո՛ւրս գրիր և բացատրի՛ր բոլոր բնորոշումները:
3. Բացատրի՛ր <<մահախուճապ>> մակդիրը:
4. Ինչպե՞ս է Արարատը հակադրվում դարերին,
կայծակներին, սերունդներին և յուրաքանչյուր մարդու:
5. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը
կոչվում <<Ռավեննայում>>: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
6. Բանաստեղծության հիման վրա տեսանյութ կամ ռադիոնյութպատրաստի՛ր:
7. Նոր վերնագիր հորինի՛ր բանաստեղծության
համար:
Սիրահար քամին
1. Անծանոթ
բառերը դո՛ւրս գրիր և nayiri.com-ի օգնությամբ բացատրի՛ր:
2. Օգտվելով պատմվածքի պատկերներից՝ նկարագրի՛ր քամուն
· ամուն
· արմավենուն
· Նեղոսին
3. Քամուն բնութագրի՛ր
· ըստ քամու
· ըստ արմավենու
4. Քամուն՝
ա) մեղադրի'ր
բ) արդարացրո'ւ
գ) բնութագրի'ր
բ) արդարացրո'ւ
գ) բնութագրի'ր
5. Արմավենուն`
ա) մեղադրի'ր
բ) արդարացրո՛ւ
գ) բնութագրի՛ր
ա) մեղադրի'ր
բ) արդարացրո՛ւ
գ) բնութագրի՛ր
6. Ո՞ւմ կողմն է քո համակրանքը, ինչո՞ւ:
7. Համացանցի
օգնությամբ փորձի՛ր պարզել, թե ինչ է արձակ բանաստեղծությունը:
8. Ինչո՞ւ է այս ստեղծագործությունը համարվում արձակ բանաստեղծություն:
Ով
է ապրում
1. Nayiri.com-ի
օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ կռվազան,
դրացի, դավ, ստվար, հարկավ, պաշարել, զետեղել, խորագիր, գիտակ, հյուղակ, հինավուրց,ցուպ, խորշոմել, մարտնչել, նժար, թշվառ, կեղեքել, ըմբոստանալ,հարստահարող, մարգարե, կարեկցել, ունայն, հետիոտն:
2. Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր
Փառատենչ-
հարկատու-
ամրակուռ-
լայնանիստ-
տոհմանուն-
զորապետ-
մտահույզ-
ջրազուրկ-
ռազմակոչ-
բարօրություն-
3. Բացատրի՛ր հետևյալ հատվածները:
· Ես գիտեմ այս մեռելաքաղաքի գործերը-մահի և կյանքի առևտուրը: Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ: Մահը խիստ և հզոր պարտատեր է:
· Իրեն անձի համար ապրած օրերը նժարի մեջ կշիռք չունին,
բարիք
գործած
օրերն
են
ապրած
համարվում; Ուրիշի
համար
ապրողն
է
ապրում:
4. Բնութագրի՛ր
իշխանին:
5. Համամի՞տ
ես մարդկանց կյանքի գնահատման նման տարբերակի հետ: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
6. Քո
կարծիքով ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիքը (պատասխանդ ներկայացրո՛ւ 10-12 նախադասությամբ):
7. Հետևյալ
վերնագրերից մեկն ընտրի՛ր և պատմություն հորինի՛ր.
<<Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ>>
<<Ուրիշի
համար ապրողն է ապրում>>
Երգի հրապույրը
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա~տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
- Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
- Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
- Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Հարցեր և առաջադրանքներ
1. Ընտրի'ր փակագծում տրված բառերից մեկը և լրացրո՚ւ թերի մտքերը.
ա) «Երգի հրապույրը» ստեղծագործությունը հեքիաթ … (է, չէ), որովհետև …
բ) Պատմվածք … (է, չէ), որովհետև ….
գ) Առակ … (է, չէ), որովհետև ….
Օգնություն
Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:
Առակը սովորաբար բաղկացած է լինում 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից: Առակի հերոս կարող են լինել և մարդը, և կենդանին, և իրը, և բնության երևույթը:
Հեքիաթում մարդիկ և դեպքերը պատկերվում են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում գծերով:
Հեքիաթներն առանձնանում են սեղմ, դիպուկ բնութագրումներով, երբեմն էլ ֆանտաստիկ ու գերբնական պատկերներով: Նրանք ունեն հատուկ սկիզբ ու վերջաբան:
2. Ցո՚ւյց տուր ստեղծագործության մեջ եղած հակադրությունները, որտեղ մի երևույթին, պատկերին հակադրվում է մյուսը:
3. Փորձի՚ր բացատրել քար սիրտ – սեր — երգ կապը ստեղծագործության մեջ: Ինչո՞վ են նրանք համադրվում կամ հակադրվում իրար:
4. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
5. Ինչպե՞ս է կապվում ձկանը փրկելու տեսարանը ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ:
6. Ո՞րն է ձկանը փրկելու տեսարանի անհրաժեշտությունը:
7. Դո'ւրս գրիր համեմատությունները և բացատրի՚ր:
Օգնություն
Համեմատությունը պատկերավորման այն միջոցն է, որ որևէ առարկա կամ երևույթ
համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ, այն առավել պատկերավոր դարձնելու
համար։ Օրինակ` Ամպերը հոգնած ուղտերի նման նոր են բարձրանում
լեռան գլխից։
<<Այդ ոչինչը ես եմ>>
<<Ուշինարա>>
Այցելություն Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
<<Ուշինարա>>
Այցելություն Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
No comments:
Post a Comment