Tuesday, September 22, 2015

Լրացուցիչ կրթություն. Իմ ու քո բարբառը

Թեման՝ <<Իմ ու քո բարբառը>>
Նախագիծը նախատեսված է լրացուցիչ կրթության համար, այսինքն՝ նախագծի մասնակիցը առաջադրանքները կատարում է իր որոշած ժամին և իր որոշած վայրում։
Նպատակը
  • շփում լեզվական այլ մակարդակի հետ
  • բարբառային տարրերի (բառերի, արտահայտությունների, լեզվական այլ իրողությունների) հայտնաբերում
  • համեմատում իր լեզվի, խոսքի հետ
  • ծանոթացում, շփում տարբեր բարբառներով խոսող հանրության հետ
  • բառարանից օգտվելու հմտության մշակում
  • լեզվագործունեության զարգացում


Նախագծի ենթադրյալ ընթացքը

  1. Նախագծի մասնակիցը իր շրջապատում գտնում է մեկին (հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, բարեկամ, ծանոթ, անծանոթ), ով խոսքում իր համար անծանոթ լեզվական տարրեր է օգտագործում (բառեր, արտահայտություններ, լեզվական այլ իրողություններ)։
  2. Տեսագրում, ձայնագրում կամ գրառում է այն։
  3. Խոսքից դուրս է բերում լեզվական այն իրողությունները, որոնք անծանոթ են իրեն։
  4. Ուսուցչի, <<Հայոց լեզվի բարբառային բառարանի>>  միջոցով տեղեկություններ է հավաքում տվյալ լեզվական իրողության մասին։
  5. Պարզում է, թե այն գրական հայերենում ինչ նշանակություն և գործածություն ունի։
  6. Պարզում է, թե որ բարբառով է խոսում այդ մարդը։
  7. Տեղեկություններ է հավաքում այդ բարբառի մասին։
  8. Արդյունքում նաև պարզում է, թե լեզվական տվյալ իրողությունը այդ բարբառում և ուրիշ բարբառներում ինչ ձևով է հանդես գալիս։ 

Թեմաններ

  • Պարզիր, թե լեզվական որ իրողությունն է կոչվում բարբառ (ինչ է բարբառը)։
  • Պարզիր, թե ինչ բարբառով ես խոսում դու։
  • Պարզիր, թե բարբառային ինչ ճյուղեր ունի հայերենը։
  • Ընտանիքիդ անդամներից, տատիկ-պապիկներից, ծանոթ-անծանոթներից բարբառային պատումների (տեսագրությունների, ձայնագրությունների, տեքստերի) հավաքագրում, ուսումնասիրում։
  • Բարբառային պատում՝ <<Ես>> (բարբառախոսը պատմում է իր մասին)։
  • Ընտրեք մի ստեղծագործություն և այդ ստեղծագործությունը ներկայացրեք  բարբառով (այն բարբառով, որով խոսում եք կամ  խոսում է)։







No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...