Բացատրի՛ր ասացվածքները.
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղքատին ով է տվել արքայություն:
Ամեն բանի վերջն է գովելի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը:
Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում
իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում
( գրում եք 10 նախադասությամբ, աշխատանքը դնում եք բլոգում, հղումն ինձ եք
ուղարկում):
Հունվարի 19
<<Առականի>> բլոգի առակներից 5-6 առակ կարդա, վերլուծիր, վերլուծությունները դիր բլոգումդ, հղումն ինձ ուղարկիր։
Հունվարի 20
Գործնական քերականություն
1.
Ընտրի՛ր և ընդգծի՛ր ճիշտ պատասխանները.
ա) բառերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր
բ) բառերն ըստ կազմության լինում են միավանկ և պարզ
գ) բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ
ա) բառերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր
բ) բառերն ըստ կազմության լինում են միավանկ և պարզ
գ) բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ
2.
Լրացրու կիստ թողած մտքերը.
ա) Պարզ են կոչվում այն բառերը, որոնք.................................................................................:
բ) Ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք.......................................................................:
գ) Բարդ են կոչվում այն բառերը, որոնք.........................................................................................;
դ) Բարդածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք................................................................................:
3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
4. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
- Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
5. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:
6. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:
7. Ստեղծագործում եք
<<Պարապություն>>
վերնագրով։
(Գործնական քերականության առաջադրանքները ուղարկում եք իմ հասցեին)։
Հունվարի 21
Համացանցից գտի՚ր և անգիր սովորի՚ր Վահան Տերյանի բանաստեղծությունները, տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՚ր: Տեղադրի՚ր բլոգում, հղումն ինձ ուղարկիր:
Հունվարի 22
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
4. Առակն աշխարհաբար դարձրու:(Թարգմանությունը բլոգումդ դիր, հղումն ուղարկիր
a.nersisyan@mskh.am հասցեին)
5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը:
6.Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:(Պատմությունը բլոգումդ դիր, հղումն ուղարկիր a.nersisyan@mskh.am հասցեին)
(Գրաբարի առաջադրանքները ուղարկում եք իմ հասցեին)։
No comments:
Post a Comment