Monday, January 25, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար (հունվարի 25-29)

Հունվարի 25
Կարդա <<Տերյանը՝ հիշողություններում>> հատվածը։
Ըստ այս հատվածի՝ 10-15 նախադասությամբ ներկայացրու Տերյանին (ինչպիսի մարդ էր նա)։
Նյութը հրապարակիր բլոգում, հղումն ինձ ուղարկիր։



Հունվարի 26


Տեսանյութը նայելուց հետո գեղեցիկ պատումով ներկայացրու Վահան Տերյանին (ինչ սովորեցիր Տերյանի մասին)։


  • Հետաքրքիր պատումի (ամենաքիչը՝ 10 նախադասությամբ), ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրու՝ ընտանիքիդ անդամները, ոչ սեբաստացի ընկերներդ մեդիատեխնոլոգիաները (համակարգիչ, հեռախոս, տարբեր տեսակի ապարատներ) օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե օգտագործում են, ի՞նչ նպատակներով։ Եթե հնարավոր է, այս նյութը ոչ սեբաստացի ընկերներոջդ կամ ընտանիքիդ անդամներից մեկի հետ պատրաստիր։ 



Հունվարի 27
Գործնական քերականություն
1.  Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:
... դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ ... մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
... խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի ... նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Քամին ... էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա ... էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից ... ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից ... էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

2.  Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ, սառը, շողալ, լողալ:

3.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:
Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:
Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:
Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:
Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:
Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

4.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր:
Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ:
Ամեն օր պիտի հավաքես անկողինդ:
Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:
Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:

5. Ստեղծագործում եք <<Ով է ասել, որ կարելի է>> վերնագրով։



Հունվարի 28
  • Բլոգում <<Վահան Տերյան>> անվամբ բաժին եք բացում:
  • Տերյանական հետևյալ կայքից կարդումկրկնում եք ձեր իմացած բանաստեղծությունները:
  • Բլոգ եք տեղափոխում անգիր իմացած բոլոր բանաստեղծությունները

* * *
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
 Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

Առաջադրանքներ
1.Օրվա ո՞ր պահն է նկարագրված:
2. Տրված մակդիրները բացատրիրի՞նչ տրամադրություն են արտահայտում դրանք:
(Եթե չես հիշում՝ ինչ է մակդիրը, համացանցի միջոցով պարզիր)։
Անուշ դաշտերերազուն երկինքերկնի անհաս ծաղիկներ:
3. Ի՞նչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները:
(Եթե չես հիշում՝ ինչ է փոխաբերությունը, համացանցի միջոցով պարզիր)։
Սարի ետևում շողերը մեռան:
Տխուր երեկո:
Սև տագնապները իմ սիրտը լցրին:
Մենավոր իմ սիրտմոլորված թռչուն:
4.Պատմիր բանաստեղծության հերոսի մասինո՞վ էինչպիսի՞ մարդ էի՞նչ զգացումներ ունիինչպե՞ս է 
տեսնում շրջապատող աշխարհը և այլն:
5. Բանաստեղծությունն անգիր սովորիր, տեսաֆիլմ կամ ռադիոնյութ պատրաստիր: Նյութը բլոգումդ դիր, հղումն ինձ ուղարկիր։
6. <<Ինչ է կարոտը>> կամ <<Կարոտ>> վերնագրերից մեկով ստեղծագործիր: Նյութը բլոգումդ դիր, հղումն ինձ ուղարկիր։

Հունվարի 29
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինսեւ հարին զնա նետիւԵւ նա զարմացաւթէ ո՞վ զայս արարՀայեցաւ եւ ետես 
զնետնզփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձզի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որորովհետևքանի որ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինսյինէնիմոյզնազնետնզփետուրնիւր:
2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւրպատճառ սպանման իմոյ:
3.Առակն աշխարհաբար դարձրու:
4. Նույն ասելիքն ունեցող մեկ այլ առակ էլ դու հորինիր։

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...