Monday, January 18, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 7-րդ դասարանցիների համար (հունվարի 18-22)

      Հունվարի 18
Բացատրի՛ր ասացվածքները.
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղքատին ով է տվել արքայություն: 
Ամեն բանի վերջն է գովելի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը:
Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում 
իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում 
( գրում եք 10 նախադասությամբ, աշխատանքը դնում եք բլոգում, հղումն ինձ եք 
ուղարկում):

Հունվարի 19
 <<Առականի>> բլոգի առակներից 5-6 առակ կարդա, վերլուծիր, վերլուծությունները դիր բլոգումդ, հղումն ինձ ուղարկիր։

Հունվարի 20

Գործնական քերականություն
1.    Տեքստը գրավոր պատմի´ր
աօդաչուի անունից,
բորպես լրագրող,
գորպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

2. Ղարաբաղի բարբառով հեքիաթի այս հատվածը փոխադրիր ժամանակակից 
հայերեն:
Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։
Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։
3. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ 
գործածի´ր քեզ հայտնի բոլորիմաստներով:
4. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով 
(եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
 Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
 Իմ որսն իր ոտքով եկավ:
 Մենքայսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք՝ մեր շնորհալի տղաներըձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա´ր է, քար:
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

 4. Ստեղծագործում եք <<Պարապություն>> վերնագրով։
(Գործնական քերականության առաջադրանքները ուղարկում եք իմ հասցեին)։

Հունվարի 21
Համացանցից գտի՚ր և անգիր սովորի՚ր Վահան Տերյանի բանաստեղծությունները,  տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՚ր: Տեղադրի՚ր բլոգում, հղումն ինձ ուղարկիր: 

Հունվարի 22
Գրաբարի ընթերցարանից (2-րդ մաս) կարդում եք ԼԱ և ԼԲ հատվածները և կատարում եք այդ հատվածների բոլոր առաջադրանքները։
(Գրաբարի առաջադրանքները ուղարկում եք իմ հասցեին)։


No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...