Իսահակյանի հուշերից
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը
ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ
բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը
գրոտված թերթերի վրա…
Աղբյուրը
Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան
ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամտեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էիգնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի
քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը:Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս
պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանիսրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ,
մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում
նրան, կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց ևշշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Եսհրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ
հետ մոտս եկավ: Որքանուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանըհետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն,Հ.Թումանյանը,
Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը
հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողներիկողմից, իբրև պատասխան,
կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա
Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանաէր, մի շատ տարօրինակ և
հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը,ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց
հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք,թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում:
Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին
կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի
մատուռը, որը ուխտատեղի էր:
մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա,որը իշխում
էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամենկողմ, և արտասանեց
յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով,անձրևով
այրված ու բովված: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց
ուրախ երգերի մեջ: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգումեք մեր ժողովրդին:
Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ
Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշգիշեր
զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպքեմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը
դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ
ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով
պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատհիասթափվեցի:
Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ
ձմեռ օրով գնացել էին Անի:
ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական
հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր
բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ.Թումանյանի
մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս»իմանալու համար:
Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից.
քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշովհետևում եմ ընթերցումին:
Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ:
Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից
այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատհավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար:
Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի
գաղտնիքը: Վահանի երևումով հայ գրականության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր
գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի
առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ
միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էրգնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի
առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ
միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էրգնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ
բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը
գրոտված թերթերի վրա…
Աղբյուրը
No comments:
Post a Comment