Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել նախակրթարանի սաներ, կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, և վերջապես՝ յուրաքանչյուր ցանկացող։
Նպատակը՝ կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
Խնդիրները
- Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
- Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
- Վերլուծական մտքի զարգացում
- Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում
Թեմաներ
- Չարենցը՝ բանաստեղծ
- Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
- Չարենցը՝ մարդ
- Չարենցը՝ քաղաքացի
- Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
- Չարենցի զգացումների աշխարհը
- Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
- Իմ Չարենցը
- Չարենցը՝ մեր տանը
- Չարենց՝ դպրոցում
- Չարենցը՝ քաղաքում
- Չարենցագետներ
- Չարենցը
Ակնկալվող արդյունքներ
Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր.
- նախագծեր
- վերլուծություններ
- տեսանյութեր
- ռադիոնյութեր
- գրական թատրոն
- ռոդիոթատրոն
- թափառիկ ընթերցումներ
Աշխատակարգ
- Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
- Փետրվարի 8-մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
- Փետրվարի 13-«Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց». միասնական արտասանություն
- ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
- ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
- այցելություն Չարենցի տուն-թանգարան
- ընթերցումներ Չարենցի արձանի մոտ
- ընթերցումներ Չարենցի կամարի մոտ
Նյութերի ներկայացում ըստ անվանակարգերի
- Գրական թատրոն
- Ռադիոպոեզիա
- Կինոպոեզիա
- Վերլուծություն
- Հետազոտող
- Իմ Չարենցը
Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում
Հանդիպում Ռուբեն Վարդանյանի կամ Հոիկ Չախչյանի հետ։
Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում
Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ
No comments:
Post a Comment