Sunday, January 10, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 6-7-րդ դասարանցիների համար (հունվարի 11-15)

Հունվարի 11
  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն: Նյութը դիր բլոգումդ, հղումն ուղարկիր հետևյալ հասցեով (a.nersisyan@mskh.am)։
Հունվարի 12
  1. Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։
  2. Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումը արևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։ Պատասխանը կներկայացնես հունվարի 15-ին։
Հունվարի 13
  1. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    – Լավ է կոյր …, քան կոյր …:
    մտօք, աչօք
    – Լաւ է … աղքատ եւ իմաստուն, քան … ծեր եւ անմիտ:
    մանուկ, զթագաւոր
    Մահ … մահ է, մահ … ՝ անմահություն: – իմացեալ, ոչ իմացեալ:
  2. Ժամանակակից առակներից ընտրիր մեկը, թարգմանիր հայերեն, դիր բլոգումդ, հղումն ուղարկիր հետևյալ հասցեով (a.nersisyan@mskh.am)։
Հունվարի 14
  1. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով: Նյութը դիր բլոգումդ, հղումն ուղարկիր հետևյալ հասցեով (a.nersisyan@mskh.am)։
  2. Քրիստոնեական առակներից ընտրիր մեկը, թարգմանիր հայերեն, դիր բլոգումդ, հղումն ուղարկիր հետևյալ հասցեով (a.nersisyan@mskh.am)։
Հունվարի 15
Մասնակցել մայրենիի ֆլեշմոբի երկրորդ փուլին։

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...