Wednesday, December 28, 2016

,,Ուսումնական ձմեռ,,նախագիծ

Նախագծի իրականացման ընթացքը՝  դեկտեմբերի 28-հունվարի 9
Նախագծի մասնակիցներ ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողների ստեղծագործական և վերլուծական կարողությունների պահպանում, զարգացում
  ամանորյա հետաքրքիր ֆիլմերի, նյութերի պատրաստում :

Wednesday, November 2, 2016

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ` 7- 8-րդ դասարանի սովորողներ, Արևելյան և Հարավային  դպրոցների առաջին դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  նոյեմբերի 15` 2-րդ և 4-րդ դասաժամեր
Նախագծի վայրը՝   Արևելյան դպրոց

Monday, October 17, 2016

,,Ուսումնական աշուն,, նախագիծ


Աշնանային ընթերցանություն

7-8-րդ դասարաններ
Հարուկի Մուրակամի ,,Լռություն,, (կարդում են միայն 7-րդ
դասարանցիներըառաջադրանքները՝ պատմվածքի վերջում)

Thursday, September 15, 2016

Աշնանային 11-րդ բաց հավաք. ,,Կարդում ենք փոքրերի համար,, նախագիծ

Մասնակիցներ` 8-4 դասարանի սովորողներ, Հյուսային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  սեպտեմբերի  16, չորրորդ դասաժամ
Նախագծի վայրը՝   Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Sunday, September 11, 2016

,, Կինոպոեզիա,, նախագծի մեկնարկ

Մասնակիցներ` 7-8-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  շուրջտարյա, մեկնարկը՝ սեպտեմբերի 13-ին
Նկարահանումների վայրը՝   ամենուր (դպրոցի հարակից տարածք, քաղաքի կենտրոն, քաղաքից դուրս)
Ներկայացումը՝   կայքում

Բարձունքի հաղթահարում. Դավալվասար

Նախագծի իրականացման ժամանակը՝ սեպտեմբերի 24

Sunday, August 28, 2016

Հանդիպում. օգոստոսի 30, 31

Ծրագիր

10:00-10:30-Ընդհանուր պարապմունք
10-30-11:30- Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ (քննարկում, բլոգների թարմացում)
Միջին դպրոցի նոր կայքի ուսումնասիրում, քննարկում
Լեզվական վիկտորինա-մրցույթ
11:30-12:00-ընդմիջում

Անհատական աշխատաժամանակ. սեպտեմբեր


Հանրակրթություն- շաբաթական 20 ժամ
Մանկավարժական աշխատողների սեմինար- շաբաթական 1 ժամ
Մեդիաուրբաթ-շաբաթական 1 ժամ
Բարձունքի հաղթահարում- սեպտեմբերի 10
Առավոտյան պարապմունքի նախապատրաստում- 1 անգամ, կես ժամ
,,Սեբաստացի,, ռադիոյի սպասարկում- 1 անգամ, 2 ժամ
Մատենավարություն-գնահատում- ամեն օր, 30 րոպե
Սովորողների աշխատանքների ստուգում- ամեն օր, 4 ժամ
Բլոգավարություն, դասերի պատրաստում-ամեն օր,  1,5 ժամ
Հանրօգուտ աշխատանք- շաբաթական  1ժամ
Ինքանակրթություն, թարգմանական աշխատանք- շաբաթական 2 ժամ
Երգչախմբի պարապմունք-շաբաթական 3 ժամ


Շիրվանզադե. Արտիստը

Նախագծի իրականացման ժամանակը՝  սեպտեմբերի 19-25
Նախագծի մասնակիցները՝  7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝

Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում
Տեքստի գլխավոր մտքերն առանձնացնելու կարողության զարգացում
Բառապաշարի հարստացում 
Անդրադարձ պատկերավորման միջոցներին
Նախագծի ընթացքը
Պատմվածքի ընթերցում-քննարկում
Տեքստի գլխավոր մտքերի առանձնացում-վերլուծություն
Վերլուծական-ստեղծագործական աշխատանքների պատրաստում և հրապարակում բլոգներում
Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային վերլուծական-ստեղծագործական նյութեր:

Thursday, July 14, 2016

Չորրորդ դասարան. գնահատում

Ուսումանասիրել եմ կրթահամալիրի Նոր-դպրոցի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդողի բլոգն առաջին հերթին գրավում է բաժինների և իրականացրած և իրականացվող նախագծերի բազմազանությամբ:

Monday, June 27, 2016

Ամառային ուսումնական ճամբար. հունիսի 27-30

Հունիսի 27
9.00-9.30-ընդհանուր պարապմունք 
9.30-12.30-գրասենյակային աշխատանք
12.30-13.00-ընդմիջում
13.00-14.00-նախագծային աշխատանք

Saturday, June 18, 2016

Նախագիծ ,,Մեր գյուղը,,

Սիրելի՚ սովորող, պատումի, տեսանյութի լամ ռադիոնյութի միջոցով ներկայացրո՚ւ այն գյուղը (քաղաքը, երկիրը, վայրը), որտեղ կլինես ամռան ընթացքում  (պատրաստիր փոքրիկ հաղորդումներ, ֆոտոշարքեր):

Friday, June 17, 2016

Ամառային ընթերցանություն

Սիրելի ընթերցող, ներկայացնում եմ ամառային ընթերցանության ցանկը:

Ամառ էճամփորդելու և ընթերցելու ամենալավ ժամանակը
Ինչքան կարող եսշատ ընթերցիր (ամենաքիչը՝  2-3 ստեղծագործություն):

Tuesday, May 31, 2016

,,Քաղաքային թափառումներ,, նախագիծ

Մասնակիցներ` 7-4 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝  հունիսի 2-ին՝ ժամը 10.00-14.00

Thursday, May 19, 2016

Ամառային ուսումնական ճամբար. օրակարգ

Մայիսի 30
9.00-9.30- Ընդհանուր պարապմունք
9.30- 11.00- Ֆիլմի դիտում, քննարկում
11.30-12.00-Ֆիլմի դիտում, քննարկում
12-00-12.20-ընդմիջում

Monday, March 14, 2016

Հովհաննես Թումանյան. Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Thursday, March 10, 2016

Եղիշե Չարենց. հատվածներ կյանքից

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:

Sunday, February 28, 2016

Ուրախ եմ, որ ես էլ եմ ,,Սեբաստացիներ,, երգչախմբի մի մասնիկը

,, Երեքշաբթի է, ... հինգշաբթի, ու~խ, երգչախմբի եմ,,,- մոտավորապես այսպիսին է առավոտյան մտորում-հրճվանքս՝ օրվա անելիքների մասին։

Sunday, January 31, 2016

,,Կարդում ենք Չարենց,, նախագիծ

Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել նախակրթարանի սաներ, կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, և վերջապես՝ յուրաքանչյուր ցանկացող։

Monday, January 25, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար (հունվարի 25-29)

Հունվարի 25
Կարդա <<Տերյանը՝ հիշողություններում>> հատվածը։
Ըստ այս հատվածի՝ 10-15 նախադասությամբ ներկայացրու Տերյանին (ինչպիսի մարդ էր նա)։
Նյութը հրապարակիր բլոգում, հղումն ինձ ուղարկիր։

Տերյանը՝ հիշողություններում


    Իսահակյանի հուշերից

Monday, January 18, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 7-րդ դասարանցիների համար (հունվարի 18-22)

      Հունվարի 18
Բացատրի՛ր ասացվածքները.
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղքատին ով է տվել արքայություն: 
Ամեն բանի վերջն է գովելի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը:

Առցանց ուսուցման առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար (հունվարի 18-22)


Հունվարի 18

Բացատրի՛ր ասացվածքները.
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղքատին ով է տվել արքայություն: 
Ամեն բանի վերջն է գովելի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը:

Sunday, January 10, 2016

Առցանց ուսուցման առաջադրանքներ 6-7-րդ դասարանցիների համար (հունվարի 11-15)

Հունվարի 11
  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն: Նյութը դիր բլոգումդ, հղումն ուղարկիր հետևյալ հասցեով (a.nersisyan@mskh.am)։

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...